Այսօր խորհրդարանում տեի ունեցան արտահերթ նիստ , որի ընթացքում վարչապետ Փաշինյանը նշեց՝ անհրաժեշտ է անդրադառնալ ոչ միայն 2022 թվականին կատարված արդյունքներին եւ խնդիրներին, այլ նաեւ ապագայի այն նախագծին, որը ՀՀ կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին. ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ: Ներկայացնելով զեկույցը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է….
Կարդալ ավելինՌուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ: Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին: Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարեւորությունը: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Լեռնային…
Կարդալ ավելինՀայաստանի տարածք մտած 2 ադրբեջանցու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են. դատախազություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով հսկող դատախազի կողմից բավարարվել է վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը. 2023 թվականի ապրիլի 11-ին որոշում է կայացվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ագշին Գաբիլի Բաբիրովի նկատմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ…
Կարդալ ավելինԱդրբեջանի գործողությունները զսպելու կոչով նամակներ են ուղարկվել միջազգային գործընկերներին, եղել են արձագանքներ
Ազգային ժողովի նախագահությունը, բարեկամական խմբերի ղեկավարները, հանձնաժողովների նախագահները բազմաթիվ նամակներ են ուղարկում օտարերկրյա խորհրդարաններին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ տեղեկացնելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացված հերթական սադրանքի վերաբերյալ: Հայ խորհրդարանականները կոչ են անում գործընկերներին` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները եւ կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում: Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական հերթական սադրանքի առնչությամբ հայտարարություններ են տարածել միջազգային գործընկերները եւ կառույցների ներկայացուցիչները:
Կարդալ ավելինՍոթքում ոսկու կորզման ֆաբրիկան դադարեցրել է աշխատանքները
Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Սակայն դրան հաջորդել է անժամկետ ՝Սոթքի ոսկու հանքի աշխատանքները:
Կարդալ ավելինՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ
Հասարակությունը դեռ ուշքի չեկած ապրիլի 11-ին ՍԻՍԻԱՆ-ի Տեղ համայնքում ադրբեջանական սադրանքի բեռից , որի հետևանքով հայկական կողմը ցավոք տվեց չորս զոհեր և վեց վիրավոր տղաներ, այսօր կրկին ցնցվեցինք հերթական միջադեպից, սակայն այս անգամ ըստ նախնական պաշտոնական տվյալների մենք ունեցանք վիրավոր, բայց մեր զինվորը խոցվել է ոչ թե թշնամու , այլ սեփական հրազենից արձակած փամփուշտից: Հիշեցնենք՝ որ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը տեղեկացրեց , որ պրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N…
Կարդալ ավելինՄահացել է Վարդան Դևրիկյանը
59 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը: Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում: 1971-1981թթ. սովորել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվ. թիվ 21 դպրոցում: 1981-86թթ. սովորել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում: 1986-88թթ. ասպիրանտ է եղել նույն ֆակուլտետի հայ գրականության ամբիոնում: 1989թ. հունվարին աշխատանքի է ընդունվել Մաշտոցի անվան Մատենադարանում (Հին ձեռագրերի ինստիտուտ): 1996թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ղևոնդ Ալիշանը և…
Կարդալ ավելինՀանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների հաղորդումներում զգալիորեն նվազել են ատելության խոսքը, վիրավորանքը, սպառնալիքները. ՀՌՀ նախագահը ներկայացրել է 2022 թ. տարեկան հաղորդումը
Հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ` առանց իշխանությունների միջամտության. ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ապրիլի 13-ին ԱԺ հերթական նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի` 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս: Նա տեղեկացրել է, որ հեռարձակողների խմբագրական եւ կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հանձնաժողովի գրավոր հարցադրմանն ի պատասխան էական նշանակություն…
Կարդալ ավելինՀՀ-ն կկարողանա դիմել ՄԻԵԴ՝ խորհրդատվական եզրակացություն ստանալու. կսահմանվեն կառուցակարգեր
Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետություններին, Բարձրագույն դատական ատյաններին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմում ներկայացնել ՄԻԵԴ. այս մասին ԱԺ-ի՝ ապրիլի 13-ի նիստում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՍԴ մասին Սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Փոխնախարարի խոսքով նախագծով առաջարկվում է նախատեսել ՍԴ ու Վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ դիմելու ընթացակարգային կանոնները, այդ թվում՝…
Կարդալ ավելինՆախատեսվում է կարգավորել հավատարմագրման ոլորտում սահմանված հիմնական հասկացությունները
Գործադիրը լրացումներ ու փոփոխություններ է առաջարկում «Հավատարմագրման մասին» օրենքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ փաթեթը մշակվել է ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում. նպատակն է բարեփոխել ՀՀ հավատարմագրման եւ որակի ենթակառուցվածքների համակարգը: Օրենսդրական դաշտը համապատասխանեցվում է ԵՄ եւ ԵԱՏՄ օրենսդրական կարգավորումներին: ՀՀ հավատարմագրման ազգային մարմինը կդառնա Եվրոպական հավատարմագրման մարմինների ասոցիացիայի անդամ: Դրանով Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մարմինների, այսինքն՝ լաբորատորիաների եւ նմանատիպ այլ կազմակերպությունների տված համապատասխանության փաստաթղթերը կընդունվեն ԵՄ եւ ԵԱՏՄ…
Կարդալ ավելին