Աստղիկ բկ-ի մասնագետները՝ տնօրեն Ասատուր Ասատրյանի գլխավորությամբ, փետրվարի 3-4-ը Սոչիում մասնակցում են Հայկական ուռուցքաբանական 2-րդ կոնգրեսին

Փետրվարի 4-ին Վահանագեղձի քաղցկեղի ժամանակ վիրաբուժական միջամտության արդյունավետ ծավալի ընտրության մեր փորձը թեմայով զեկույց կունենա Աստղիկ բկ-ի Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արմեն Վարժապետյանը: Հ.Գ. Այդ մասին տեղեկանում ենք «Աստղիկ»  բկ ֆեսբուքյան էջից:

Կարդալ ավելին

Առաջարկվում է ընդլայնել զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացող շահառուների ցանկը

Հեղինակն առաջարկում է ամրագրել, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված այն զինծառայողների, որոնք չունեն ծնողներ, կին կամ զավակներ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նախատեսված ֆինանսական հատուցումը հավասարաչափ պետք է բաշխվի զինծառայողի հարազատ եղբոր եւ  քրոջ  միջեւ: Եթե կան եղբայրներ կամ քույրեր, այս դեպքում  նույնպես հատուցումը պետք է տեղի ունենա հավասարաչափ: Հատուցում է նախատեսված նաեւ այն անձի համար, որը զոհված զինծառայողի հետ համատեղ ունի զավակ: Համատեղ զավակ ունեցող, սակայն ամուսնալուծված կինը չի կարող համարվել շահառու: Կառավարության ներկայացրած որոշ…

Կարդալ ավելին

Հարկ վճարողներին հնարավորություն կտրվի ներկայացնել ստուգվող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ երբ ստուգման ընթացքը կասեցվում է օրենքով սահմանված կարգով, ապա պետք է երկարաձգվի նաեւ վաղեմության ժամկետի ընթացքը: Սակայն օրենքով սահմանված չէ, թե որքան պետք է երկարաձգվի այդ ժամկետը: Առաջարկվում է երկարաձգել կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով: Նախատեսվում է հարկ վճարողներին հնարավորություն տալ ստուգման կամ ուսումնասիրության ընթացքը կասեցված լինելու դեպքում  ներկայացնել ստուգվող (ուսումնասիրվող) հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ: Հորիզոնական մոնիտորինգի համակարգին վերաբերող դրույթն առաջարկվում…

Կարդալ ավելին
1 535 536 537 538 539 569