Հայաստանում ապաստան են հայցել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ

Հայաստանում ապաստան են հայցել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ

Հայաստանում ապաստանի իրավունք ստանալու համար 2021 թվականին Հայաստանի Միգրացիոն պետական ծառայություն է դիմել 260 անձ, «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տվյալներ է տրամադրել Միգրացիոն պետական ծառայությունը: Հայաստանից 2021 թվականին ամենաշատը ապաստան են հայցել Իրանի քաղաքացիները՝ 118 անձ, կասեցվել կամ կարճվել են 35-ի դիմումները, մերժում է ստացել Իրանի 42 քաղաքացի: Փախստականի կարգավիճակ է հայցել Իրանի 40 քաղաքացի: Դադարեցվել է 3-ի փախստականի կարգավիճակը: Իրանի քաղաքացիներից հետո 2021-ին ամենաշատ ապաստան հայցել են Իրաքի քաղաքացիները՝ 52 անձ, կասեցվել կամ կարճվել…

Կարդալ ավելին

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի միջազգային կազմակերպությունների աշխատանքներին

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի միջազգային կազմակերպությունների աշխատանքներին

 «Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը։ Հայտարարության մեջ ասվում է. «2021 թվականի դեկտեմբերի 7-ին հանդես էինք եկել հայտարարությամբ, որ կասեցնում ենք մեր մասնակցությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների աշխատանքներին: Հայտարարության հիմքը եղել է մեր գործընկեր պատգամավորների՝ ակնհայտ ապօրինի կալանավորումը եւ այլ պատգամավորների, այդ թվում՝ պատվիրակությունների մեջ ընդգրկված, տեղաշարժի ապօրինի սահմանափակումը: Հայտարարությունից հետո մեր գործընկերներն ամիսներ տեւած ապօրինի կալանավորումից ազատ արձակվեցին՝ մեր խմբակցության կողմից Սահմանադրական դատարան…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1723 նոր դեպք. Մահացել է 26 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1723 նոր դեպք. Մահացել է 26 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1723 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 411878 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2846177 վերջին մեկ օրում` 5734 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 18674 պացիենտ: Մեկ օրում ավելացել է 29-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 383 368 անձ` վերջին մեկ օրում 1668 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է…

Կարդալ ավելին

Կոտայքի մարզպետի գլխավորությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Կոտայքի մարզպետի գլխավորությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի, Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի և դահուկային սպորտի վարպետ Լևիկ Հարությունյանի որդի Արթուր Հարությունյանի հետ Ծաղկաձորում մասնակցել եմ Ծաղկաձորի լեռնադահուկային մարզադպրոցի հիմնադիր, դահուկային սպորտի վարպետ Լևիկ Հարությունյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարին և հաղթողների մրցանակաբաշխությանը: Ծաղկաձոր, Ապարան և Վանաձոր համայնքների թիմերն իրենց ուժերը չափել են «Հատուկ ոլորավայրէջք» մրցաձևում և պատվով կատարել վարժությունը: Բոլոր մասնակիցները յուրահատուկ հմտությամբ են մրցել, ինչն, անշուշտ, զարմացրել է և հիացրել: Մեզ ոչինչ չի մնում, քան ներդնել առավելագույն ջանքեր,…

Կարդալ ավելին

Գավառի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Գավառի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Գավառի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին

Աշխատանքային քննարկում՝ կապված ավտոմեքենաների ապահովագրության նոր կարգավորումների հետ

Աշխատանքային քննարկում՝ կապված ավտոմեքենաների ապահովագրության նոր կարգավորումների հետ

ՀՀ Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ փետրվարի 14-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ կապված բազային ապահովագրավճարի չափի ավելացման հետ: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ոլորտով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, վարորդներ: Հարցն այն է, որ փետրվարի 7-ից  ուժի մեջ են  մտել ավտոմեքենաների  ապահովագրության նոր կարգավորումները, ինչը նշանակում է, որ  այսուհետ նոր պայմանագիր կնքող բոլոր վարորդները պետք է վճարեն 41 հազար դրամ՝ անկախ մեքենայի տեսակից  ու ձիաուժից: Այս սակագինը, սակայն, հետագայում կփոխվի՝ կբարձրանա կամ կիջնի՝…

Կարդալ ավելին

7-ից 12 տարի ազատազրկում. դատախազը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացությունը

7-ից 12 տարի ազատազրկում. դատախազը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նշված հոդվածով, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 7-ից 12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ  առանց դրա: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ մեղադրանքը պարզ չէ և 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը նույնպես…

Կարդալ ավելին

Նորից երկրաշարժ՝ Բավրայից 13 կմ դեպի հյուսիս-արեւելք․ Շիրակի մարզում այն 3 բալ ուժգնությամբ է զգացվել

Նորից երկրաշարժ՝ Բավրայից 13 կմ դեպի հյուսիս-արեւելք․ Շիրակի մարզում այն 3 բալ ուժգնությամբ է զգացվել

Սույն թվականի փետրվարի 14-ին` տեղական ժամանակով ժամը 21:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:03-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար և Սարագյուղ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Կարդալ ավելին

Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու. Այլընտրանքային նախագծեր խումբ

Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու. Այլընտրանքային նախագծեր խումբ

Ընդդիմության որոշումը՝ հրաժարվել մաս կազմել իշխանության ձևավորած քննիչ հանձնաժողովին, միակ ճիշտ տարբերակն էր՝ ծուղակում չհայտնվելու համար։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է «Այլընտրանքային նախագծեր խումբը»: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բայց խնդիրը սրանով չի պարպվում, այն մնում է բաց և ավելին, անգամ սրվում է։ Կա ծայրահեղ լրջության և ծայրահեղ կարևորության հարցերի ցանկ, որոնք պետք է պատասխան ստանան։ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կեղծ օրակարգ է, որը ոչ մի կապ չունի  պատերազմին առնչվող հիմնական հարցերի հետ։ Այսօրվա…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1307 նոր դեպք. Մահացել է 16 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1307 նոր դեպք. Մահացել է 16 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1307 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 408381 դեպքի: Այս մասին  հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2833813 վերջին մեկ օրում` 5359 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 19479 պացիենտ: Մեկ օրում նվազել է 2223-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 379126 անձ` վերջին մեկ օրում 3514 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է…

Կարդալ ավելին
1 529 530 531 532 533 570