Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Իրանից

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Իրանից

Ֆրանսիայի ՆԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել Իրանը՝  Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վտանգի պատճառով: «Մերձավոր Արևելքում լարվածության և էսկալացիայի վտանգի պատճառով ֆրանսիացի բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում, խստորեն խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ լքել երկիրը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, հայտնում է Reuters-ը: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ֆրանսիացիները պետք է որոշ ժամանակ ձեռնպահ մնան Իրան մեկնելուց։

Կարդալ ավելին

Daily Mail. Մարզվելուց հետո սառցե ցնցուղը կամ լոգանքը դանդաղեցնում են մկանների աճը

Daily Mail. Մարզվելուց հետո սառցե ցնցուղը կամ լոգանքը դանդաղեցնում են մկանների աճը

Մարզվելուց հետո սառը ցնցուղ կամ լոգանք ընդունելը կարող է խանգարել մկանային զանգվածի աճին: Այս մասին Daily Mail-ին են պատմել ամերիկացի մարզիչ և սննդաբան Ռոնդա Պատրիկը և Հոլանդիայի Մաստրիխտի համալսարանից ֆիզիկական վարժությունների ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Լյուկ Վան Լունը։ Բժիշկ Վան Լունը նշել է, որ սառը ցնցուղը կարող է թեթևացնել մկանային ցավն ու վերացնել այտուցները։ Սակայն դա չպետք է արվի մարզման օրը։ Բանն այն է, որ մարմնի սառեցումը կարող է կրճատել ուժային վարժություններից հետո օրգանիզմում արտադրվող հատուկ սպիտակուցների…

Կարդալ ավելին

Իսրայելի նախարարներին արբանյակային հեռախոսներ են տվել հնարավոր պատերազմի դեպքում կապ ունենալու համար

Իսրայելի նախարարներին արբանյակային հեռախոսներ են տվել հնարավոր պատերազմի դեպքում կապ ունենալու համար

Իսրայելի կաբինետի անդամներին արբանյակային հեռախոսներ են բաժանել հնարավոր պատերազմի սկսվելու և բջջային կապ չլինելու դեպքում։ Այս մասին հայտնում է Ynet լրատվական պորտալը։ «Կառավարության նախարարներին, և ոչ միայն կաբինետի անդամներին, արբանյակային հեռախոսներ են տրվել՝ կապված երկրի վրա Իրանի հնարավոր հարձակումների հետ», – ասվում է հրապարակման մեջ: Պարբերականը հայտնում է, որ Իսրայելի կառավարությունը ձգտում է «հնարավորն անել»՝ անխափան հեռախոսակապ ապահովելու համար։ Բարձրագույն ղեկավարությունը ստացել է նախապես գնված արբանյակային հեռախոսներ, իսկ մյուս նախարարներին հանձնարարվել է կարճ ժամկետում ձեռք…

Կարդալ ավելին

Օգոստոսի 4-ին ՀՀ-ում ներհանրապետական ուղղությունների գնացքներն անվճար կերթևեկեն

Օգոստոսի 4-ին ՀՀ-ում ներհանրապետական ուղղությունների գնացքներն անվճար կերթևեկեն

Օգոստոսի 4-ին՝ երկաթուղայինների օրվա առիթով, ՀՀ-ում ներհանրապետական ուղղությունների գնացքները քաղաքացիներին կսպասարկեն անվճար (բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի): Անվճար կերթևեկեն Երևան-Գյումրի, Երևան-Արաքս, Երևան-Երասխ, Երևան-Շորժա և հակառակ ուղղություններով գնացքները։

Կարդալ ավելին

Եվս մեկ վարկ Հայաստանի համար. այս անգամ 40 մլն դոլարի չափով

Եվս մեկ վարկ Հայաստանի համար. այս անգամ 40 մլն դոլարի չափով

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիտում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրին՝ 40 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Այս ծրագրով նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները։ Ենթակայաններում սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի։ Շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները, բացի հին և մաշված լինելուց, չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ, ենթակայանների…

Կարդալ ավելին

Պետությունը խոշոր սպանդանոցներին փոխհատուցում կտա ավելացված արժեքի հարկի 75 տոկոսի չափով

Պետությունը խոշոր սպանդանոցներին փոխհատուցում կտա ավելացված արժեքի հարկի 75 տոկոսի չափով

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում հաստատեց Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը: Էկոնոմիկայի նխարար Գեւորգ Պապոյանը նշեց, որ այս ծրագրի ընդունումը բխում է սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու վարչապետի հանձնարարականից, և պայմանավորված է սպանդանոցային սպանդը խրախուսելու, շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարող համարվող  տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու նպատակով պետական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ։ Նրա խոսքով, այժմ սպանդանոցները գործում են հարկային տարբեր դաշտերում և գտնվում են մրցակցային ոչ հավասար պայմաններում: Այս դեպքում գյուղատնտեսական կենդանիները…

Կարդալ ավելին

Ամառային զորակոչի ընթացքում իրավունքների հետ կապված աջակցության համար կարելի է դիմել ՄԻՊ-ին

Ամառային զորակոչի ընթացքում իրավունքների հետ կապված աջակցության համար կարելի է դիմել ՄԻՊ-ին

Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանի աջակցությունը կարող եք ստանալ՝ զանգարահելով թեժ գծի  116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝  096-116-100 հեռախոսահամարով։ Պաշտպանին կարող եք դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝  ombuds@ombuds.am։

Կարդալ ավելին

Գազայի հատվածում զոհվածների թիվը հասել է 39,4 հազարի. Գազայի առողջապահության նախարարություն

Գազայի հատվածում զոհվածների թիվը հասել է 39,4 հազարի. Գազայի առողջապահության նախարարություն

Ավելի քան 39 հազար 400 պաղեստինցի է սպանվել Գազայում, ՝ 2023 թվականի հոկտեմբերին շրջափակված անկլավում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Տվյալները տրամադրել է ոլորտի առողջապահության նախարարությունը։ «Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվն առ այսօր հասել է 39 հազար 480-ի, տարբեր աստիճանի մարմնական  վնասվածքներ է ստացել 91 հազար 128 մարդ»,- նշել են առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ «միայն վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերի ռմբակոծությունների և ռմբակոծությունների արդյունքում սպանվել է 35, վիրավորվել՝ 55 արաբ»։

Կարդալ ավելին

Սերժ Սարգսյանն այցելել է Մասիսի ՀՀԿ գրասենյակ, հանդիպել տարածքային կազմակերպության ակտիվի հետ

Սերժ Սարգսյանն այցելել է Մասիսի ՀՀԿ գրասենյակ, հանդիպել տարածքային կազմակերպության ակտիվի հետ

Հուլիսի 31-ին, ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մասիսի շրջանային կազմակերպության ՀՀԿ նոր վերանորոգված գրասենյակ, հանդիպել տարածքային կազմակերպության ակտիվի հետ, քննարկել կուսակցության գործունեությանն առնչվող առաջիկա անելիքները, խոսել երկրի առջև ծառացած ներքաղաքական և արտաքին քաղաքական առկա հիմնահարցերի մասին: Այս մասին հայտնում են ՀՀԿ գրասենյակից։

Կարդալ ավելին

2024-ի հունվար-հունիսին բյուջեի եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ. Դա կանխատեսված ցուցանիշի 92%-ն է

2024-ի հունվար-հունիսին բյուջեի եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ. Դա կանխատեսված ցուցանիշի 92%-ն է

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-հունիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից: 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 92% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7.2 % ով կամ 83 մլրդ դրամով: 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,232.7 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 87.5%…

Կարդալ ավելին
1 113 114 115 116 117 572