2024-ին Հայաստանում կարմրուկով վարակման 553 դեպք է գրանցվել

2024-ին Հայաստանում կարմրուկով վարակման 553 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 553 դեպք: Սեպտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կարմրուկով վարակման 1 դեպք:  

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հոկտեմբերի 1-ին հանրապետության տարբեր մասերում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +22+24։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝  +3+8, ցերեկը՝ +13+18, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +21+23, Սեւանա լճի ավազանում…

Կարդալ ավելին

Հայաստանը կարող է դառնալ կարեւոր օղակ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ. էկոնոմիկայի նախարար

Հայաստանը կարող է դառնալ կարեւոր օղակ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ. էկոնոմիկայի նախարար

Խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակում Հայաստանը պատրաստ է դառնալ կարեւոր տարանցման օղակ ԵՄ-ի եւ Իրանի, ինչպես նաեւ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ։ Այս մասին  հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Երեւանում ընթացող երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում, Իրանի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության մասին պանելային բանավեճում։ Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ։ «Երբ գլոբալ առեւտուրը բախվում է բազմաթիվ խնդիրների՝ աշխարհաքաղաքական լարվածությունից մինչեւ գլոբալ լոգիստիկ խափանումներ, Հայաստանը կարող է դառնալ…

Կարդալ ավելին

Ծայրահեղ վատ եղանակը բարձրացրել է հացահատիկի, սուրճի, շաքարի եւ այլ մթերքների գները. Bloomberg

Ծայրահեղ վատ եղանակը բարձրացրել է հացահատիկի, սուրճի, շաքարի եւ այլ մթերքների գները. Bloomberg

Երաշտը, տեղատարափ անձրեւները եւ հրդեհները Ասիայից մինչեւ Ամերիկա մտահոգվելու առիթ են տալիս բերքի հետ կապված։ Դա հանգեցնում է պարենի գների բարձրացման, ինչը կարող է ի վերջո հանգեցնել մարդկանց ծախսերի ավելացման, տեղեկացրել է Bloomberg-ը։ Bloomberg-ի գյուղատնտեսական արտադրանքի գների ինդեքսը, որը ներառում է ինը հիմնական մթերքներ, ցուցադրում է 7 տոկոս ամսական աճ, ինչն առավելագույն ցուցանիշն է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պահից, որն առաջացրել է շուկաների կտրուկ աճ 2022թ. սկզբին։ Թեեւ ինդեքսը դեռ հեռու է այդ տարվա բարձրակետային մեծությունից, աճը…

Կարդալ ավելին

Կառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100 միլիոն դրամ

Կառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100 միլիոն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են  ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հերթական դեպքի մի շարք հանգամանքներ։ ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020 թվականին կառուցապատող ընկերությունը Երևան քաղաքի համայնքի կողմից ստացել է շինարարության թույլտվություն` Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասում…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը կայուն է

Դոլարի  փոխարժեքը կայուն  է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կազմել է 387.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.34 դրամ (աճել է 0.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  519.20 դրամ (աճել է 0.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.17 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 424-430 դրամով, վաճառվում է…

Կարդալ ավելին

Հոկտեմբերի 1-6-ը Երևանում և մարզերում կանցկացվի գիտության շաբաթ

Հոկտեմբերի 1-6-ը Երևանում և մարզերում կանցկացվի գիտության շաբաթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 1-6-ը կանցկացնի Գիտության շաբաթ, որը միջազգային տարածված ձևաչափ է՝ գիտության մասին խոսելու, գիտությունը հանրայնացնելու և սովորողների մասնագիտական կողմնորոշման հարթակ դառնալու տեսանկյունից։ ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթվա մեկնարկի պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի Ազատության հրապարակում: Մեկնարկի միջոցառմանը կմասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Գիտության շաբաթ» նախագիծը նախատեսում է մի շարք բազմաձևաչափ միջոցառումներ, որի հիմնական թեման է՝…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստան: Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Կարդալ ավելին

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(տեսանյութ)

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(տեսանյութ)

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդալ ավելին

AMIO Pay. վճարային տերմինալ ձեր սմարթֆոնում

AMIO Pay. վճարային տերմինալ ձեր սմարթֆոնում

AMIO Pay-ը բոլորին հայտնի POS (point of sale) տերմինալի մոբայլ տարբերակն է (mPOS), որը կցվում է ձեր հեռախոսին և դարձնում այն վճարային տերմինալ։ Սա հատկապես հարմար է փոքր և միջին բիզնեսների համար, ինչպես նաև առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների, տաքսի ծառայությունների, օնլայն խանութների և առհասարակ բոլոր այն ընկերությունների, որոնք հաճախորդից վճարումն ընդունում են այս կամ այն կետից։ Ի՞նչ է անհրաժեշտ անել․ Ունենալ Android օպերացիոն համակարգով աշխատող և ինտերնետային հասանելիություն ունեցող սմարթֆոն, Դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ ծառայությունն…

Կարդալ ավելին
1 56 57 58 59 60 569