ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Արամի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտի հատակը, պատերը և առաստաղը գտնվել են ոչ նորոգ վիճակում, հեշտորեն չեն լվացվել և չեն ախտահանվել։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։…
Կարդալ ավելինՆշանակվելու դեպքում խոր աուդիտ կանցկացնենք վերջին 10 տարում ներդրումների արդյունավետությունը գնահատելու համար.Մեսրոպյան
Ինչ կարծիք ունեք վերջին շրջանի երկու ակտուալ խնդիրների հետ կապված պոտենցիալ լուծումների մասով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստում դիմելով ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին, հարցրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Նկատի ունեմ երկու կարեւորագույն հարց, որոնք պարբերաբար քննարկվում է եւ հանրային տիրույթում է: Դա ՀԾԿՀ սուբյեկտ հանդիսացող կառույցների կողմից գնումների գործընթացի կազմակերպումն է եւ նաեւ մատուցվող ծառայությունների որակի խնդիրը: Կա կարծիք, որ այն դիզայնը, որ գոյություն ունի, բավարար չէ, որ որակը լիարժեք ապահովվի, նաեւ գնումների…
Կարդալ ավելինՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ՝ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար.(Տեսանյութ)
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում.(Տեսանյութ)
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4880 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 223, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 431 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1043, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 271, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 296, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 360 և 1479 այլ իրավախախտումներ։ 149 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 171-ը՝…
Կարդալ ավելինԲռնատիրությունն ու կլիմայի փրկությունն անհամատեղելի են․ ադրբեջանցի ակտիվիստները բողոքի են դուրս եկել.«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ
«Stop COP 29»` կոչ են անում ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները՝ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վրա։ Գերմանիայում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի անցկացման նախօրեին։ Կլիմայի փոփոխությունը, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ մարդկության համար, ամբողջ աշխարհին հուզող հարցերից մեկն է։ Այն դարձել է նաև գլոբալ առաջնորդների քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Կան պետություններ, որոնց ղեկավարները փորձում են «որսալ» պահը և մտնել կլիմայական օրակարգ՝ այն դարձնելով սեփական PR-ի (ճանաչելիության) գործիք,…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 7-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացնում է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +10+12։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ +4+8, Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +4+7, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +8+11, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +4+8, Լոռիում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +8+11, Տավուշում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +10+13, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +4+8, Արագածոտնի նախալեռներում…
Կարդալ ավելինԼարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Կարդալ ավելինԹրամփին շնորհավորելով՝ Էրդողանը ուկրաինական ճգնաժամի լուծման հույս է հայտնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի շնորհավորել է հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթանակի առիթով եւ նշել, որ հուսով է, որ ուկրաինական ճգնաժամը կկարգավորվի, ինչպես նաեւ մերձավորարեւելյանը։ «Ես շնորհավորում եմ իմ բարեկամ Դոնալդ Թրամփին, որը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում մեծ մարտից հետո եւ ընտրվել է ԱՄՆ նախագահ»,- նրան մեջբերել է Daily Sabah պարբերականը։ Էրդողանի խոսքով՝ նա ակնկալում է, որ Թրամփի նախագահության օրոք «Թուրքիան եւ ԱՄՆ-ը կամրապնդեն հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ ճգնաժամերը եւ պատերազմները, հատկապես…
Կարդալ ավելինՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հաստատեցին ՍԱՏՄ-ից։ Հրաժարականի պատճառները հայտնի չեն:
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 6-ին, կազմել է 387.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.10 դրամ (նվազել է 5.80 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.15 դրամ (նվազել է 3.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.94 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-414 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին