ՀՀ տարածքային կյառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի EU4ASEP ծրագրի ներքո՝ «Համայնքային կայուն էներգիայի» համաժողովին։ ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման խոսքում նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին և ուրախությամբ արձանագրել, որ արևային էներգիայի օգտագործման ոլորտում գնալով համայնքների ներգրավվածությունը մեծանում է։ Նախարարն ընդգծել է, որ «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ջանքերով արդեն իրականություն են դարձել երեք համայնքներում արևային կայանների հիմնումը, որոնք ներկայացնում են զուգահեռ ռեժիմով ցանցի հետ…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է 467 դրամից. Եվրոն եւս էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է 466.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.76 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 500.53 դրամ (նվազել է 4.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 592.95 դրամ (նվազել է 10.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.38 դրամ (աճել է 0.02 դրամով):
Կարդալ ավելինԱպրիլի 27-ին կմեկնարկի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի հարցազրույցի փուլը. Մասնակցելու է ավելի քան 700 դիմորդ
Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպած մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի վերջին՝ հարցազրույցի փուլը մեկնարկելու է ապրիլի 27-ին, որին կմասնակցի ավելի քան 700 դիմորդ: ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն բարեհաջող հաղթահարելուց հետո դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում, կանցնեն տեսական և գործնական պարապմունքներ: Գործընթացի վերջին փուլում մասնակիցները կհանձնեն ավարտական քննություն: Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Նշենք, որ հարցազրույցի փուլին կարող են մասնակցել միայն այն դիմորդները, որոնք հաղթահարել են…
Կարդալ ավելինԷրդողանը Կարո Փայլանին անվանել է «դավաճան»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի պատճառով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «դավաճան» է անվանել «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։ Թուրքիայի ղեկավարին դուր չի եկել, որ Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան։ Նրա խոսքով՝ Փայլանը «տեղ չունի երկրի խորհրդարանում»։ «Մենք [օրինագիծն] ընդունում ենք որպես բացահայտ դավաճանություն բարձրագույն ատյանում»,- ասել է Էրդողանը երկրի կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։ Նա հույս ունի, որ «անհրաժեշտ միջոցներ» կձեռնարկվեն Փայլանի նկատմամբ, «որը խախտել է խորհրդարանի իրավունքի ու բարոյականության նորմերը», փոխանցում…
Կարդալ ավելինԵվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու իր միջազգային պարտավորությունները կատարելու համար։ Այս մասին ասված է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ԵԺԿ հայտարարության մեջ։ «Մենք հարգում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք վերահաստատում ենք Ցեղասպանության եւ հայ ժողովրդի ազգային Մեծ տեղահանության ճանաչումն ու դատապարտումը։ Մենք միանում եւ վճռականորեն աջակցում ենք ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար միջազգային պայքարը շարունակելու…
Կարդալ ավելինՀայաստանի գյուղոլորտի 5,4 տոկոս անկումը՝ նոր թանկացումների պատճառ (Գրաֆիկ)
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսության վիճակի մասին 2022 թվականի հունվար-մարտ ամիսների պաշտոնական տվյալները, մասնավորապես՝ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի տնտեսական ակիտվությունը դանդաղել է՝ կազմելով 9,6 տոկոս։ Անշուշտ, կանխատեսելի էր, որ տնտեսական ակտիվությունը նվազելու է հունվար-փետրվարի համեմատ(12 տոկոս), սակայն խիստ մտահոգիչ է, թե դա որ ոլորտների հաշվին է արձանագրվել։ Եվ այսպես՝ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմել է 5,4 տոկոս, սա այն դեպքում, երբ կառավարությունը միլիարդավոր դրամներ է ծախսել գյուղատնտեսական ծրագրերի վրա։…
Կարդալ ավելինԱնորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը, վտանգված է Հայաստանի ամբողջականությունն ու նույնիսկ անկախությունը. Արամ Ա
Ճգնաժամի մեջ է մեր ազգը։ Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը։ Վտանգված է Հայաստանի հողային ամբողջականությունը ու նույնիսկ անկախությունը։ Լուրջ մարտահրավերների դիմաց կգտնվի մեր պահանջատիրությունը: Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ապրիլքսանչորսյան ուղերձում: «Համահայկական խնդիրներու, ծրագիրներու եւ տագնապներու գծով համահայկական մաշտապով խորհրդակցութիւն ու գործակցութիւն ունենալը եւ ի պահանջել հարկին որոշում կայացնելը՝ Ազգային խորհուրդի մը ծիրէն ներս, կը նկատենք անյետաձգելի անհրաժեշտութիւն»։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏ Կիրակի, Ապրիլ 24-ի առաւօտուն, Պուրճ Համուտէն քայլարշաւով…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում ապրիլի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422828-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2186 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3037290 է: Փաստացի այս պահին բուժվում է 1952 պացիենտ, նվազել է 10-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410571 անձ` վերջին մեկ օրում 13 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների…
Կարդալ ավելինՎահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտոռեպորտաժ): Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և կառավարության այլ անդամներ: Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Կարդալ ավելինՀայ Մարդը ցույց տվեց իր վերաբերմունքը թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանին. Արամ Վարդեւանյան
Հայ Մարդը ցույց տվեց իր վերաբերմունքը թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: «Ավանդական ջահերով երթը իրապես այլ խորհուրդ ուներ այս տարի: Հայ Մարդը ցույց տվեց իր վերաբերմունքը թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանին: Այլևս բացում ենք նոր էջ` ամենածանր պահին միավորվելու, ճգնաժամից դուրս գալու, զրոյից սկսելու և Հայրենիքը պահելու էջ…»,- գրել է նա:
Կարդալ ավելին