Սահմանափակել Արցախում ազատ տեղաշարժի իրավունքը, սահմանել նրա տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ. ԱՀ նախագահի հրամանագիրը

Սահմանափակել Արցախում ազատ տեղաշարժի իրավունքը, սահմանել նրա տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ. ԱՀ նախագահի հրամանագիրը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին: Համաձայն հրամանագրի, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որոշվել է. – Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել…

Կարդալ ավելին

Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց տեղը․ Յակով Կեդմի

Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց տեղը․ Յակով Կեդմի

Իսրայելի «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ Յակով Կեդմին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Պատասխանելով ադրբեջանական սադրանքի նպատակների մասին հարցին՝ նա նկատեց. «Ինձ համար դժվար է հասկանալ նպատակը։ Պարզ է, որ դրան գնալու օբյեկտիվ պատճառ չկա։ Այստեղ Ռուսաստանն արդեն պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց տեղը։ Եթե սա հայտարարության ակնհայտ խախտում է, ապա խախտումը պետք է ուղղվի»։ Կեդմին չի կարծում, որ ստեղծված իրավիճակը կհանգեցնի նոր ռազմական հակամարտության, քանի դեռ…

Կարդալ ավելին

Հայաստանին դրսից ոչ մեկ չի օգնելու, մեկ վայրկյան առաջ պետք է Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրի. Չավուշօղլու

Հայաստանին դրսից ոչ մեկ չի օգնելու, մեկ վայրկյան առաջ պետք է Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրի. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման թեմային։ Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Թուրքիան վստահություն բարձրացնող քայլեր է արել՝ փոխադարձ բացելով օդային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ առաջիկայում նաեւ օդային բեռնափոխադրումները։ «Թուրքիան եւ Ադրբեջանը քանի որ անկեղծ են, նույնպիսի անկեղծություն են ակնկալում Հայաստանից։ Որպես Հարավային Կովկասի երկրներ, մենք պետք է մեր խաղաղության եւ կայունության համար քայլեր անենք»,–ասել է…

Կարդալ ավելին

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ փորձ է արվում անհատի, քաղաքացու հարկման մոդելից անցնել ընտանիքի հարկման մոդելին. Ֆինանսների փոխնախարար

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ փորձ է արվում անհատի, քաղաքացու հարկման մոդելից անցնել ընտանիքի հարկման մոդելին. Ֆինանսների փոխնախարար

Խորհրդարանում այսօր , ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ: Քննարկումների առանցքում Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում նախատեսվող փոփոխություններն ու լրացումներն էին, որոնք վերաբերում են մեր երկրում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը: Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Ողջույնի խոսքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նախ անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը եւ ի պատասխան այն տեսակետներին ու քննադատություններին, թե այս իրավիճակում…

Կարդալ ավելին

Խորհրդարանն ունի վերանորոգված ՃԱՇԱՐԱն

Խորհրդարանն ունի վերանորոգված ՃԱՇԱՐԱն

Երեկ խորհրդարանական ճեպազրույցի ավարտից հետո «քաղցած» որոշ լրագրողներ երբ գնացին ԱԺ բուֆետ ՝ պարզվեց, որ նա արդեն դարձել է ՃԱՇԱՐԱՆ և մեզ ասացին դեռ չի սպասարկում` սպասեք մինչև ժամը 12:15: Ի վերջո երբ եկավ նշված ժամը պարզվեց խորհրդարանի բուֆետը անվճար ճոխ հյուրասիրություն է կազմակերպել, բոլոր ցանկացողների (քաղցածների) համար: Ի դեպ համեղ և ճոխ ուտեստները ներառված են ամենօրյա ճաշացանկում(մենյու) , ովքեր ցանկանում են կարող են օգտվել յուրաքանչյուր օր: Հիշեցնենք, որ Խորհրդարանի ճաշարանի տենդեռը շահել է GURMENIA…

Կարդալ ավելին

Ժաննա Անդրեասյանը նշանակվեց ԿԳՄՍ նախարար

Ժաննա Անդրեասյանը նշանակվեց ԿԳՄՍ նախարար

Ժաննա Անդրեասյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԿԳՄՍ նախարար: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»: Հիշեցնենք, որ նախօրեին հրաժարական էր տվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Իսկ արդեն այսօր Ժաննա Անդրեասյանն ազատվել էր ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից:

Կարդալ ավելին

Այս պահին շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները. Տեղեկատվական շտաբ

Այս պահին շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները. Տեղեկատվական շտաբ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Այս մասին  տեղեկնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Ստեփանակերտի և հանրապետության այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում: Ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում: Շուշիի շրջանի վարչակազմը, ԱՀ օպերատիվ շտաբի հրահանգով, պահպանում է…

Կարդալ ավելին

ՌԴ-ի խաղաղապահները պետք է ցանկացած կերպ վերականգնեն վերահսկողությունը Լաչինում. Ռուբինյան

ՌԴ-ի խաղաղապահները պետք է ցանկացած կերպ վերականգնեն վերահսկողությունը Լաչինում. Ռուբինյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ. Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա նաեւ նշել է. «Այսինքն միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։ Համաձայն հայտարարության՝ Ոչ ԼՂ-ն, ոչ…

Կարդալ ավելին

ԱԺ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ  ՆԻՍՏԸ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է  ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ

ԱԺ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ  ՆԻՍՏԸ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է  ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ

ԱԺ-ն շարունակում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները , այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի  ժամանակ «Progressarmenia.com»,-  լրատվամիջոցը  պարզաբանում ստացավ՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ: Հիշեցնենք՝ որ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի նիստերին:Մասնավորապես ՝ ժամանակին այդ ամսին ասել էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԸ:«Մենք չենք  վստահում քննիչ հանձնաժողովի   վարած հետաքննությանը և նրա արդյունքներին:Մենք հրաժարվորւմ ենք մասնակցելուց և ջուր լցնել նրանց ջրաղացին»,- նշել էր Վարդևանյանը: Այսօր ճեպազրույցի ժամանակ  հանձնաժողովի նախագահ ՝ Ա….

Կարդալ ավելին

Պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերների վերաբերյալ քննարկում Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերների վերաբերյալ քննարկում Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Այսօր Խորհրդարանի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ՝ Վաղարշակ Հակոբյանը ասել է, որ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները շարունակում են դինամիկ աճել: Հատկանշական է, որ այդ միտումները նկատվում են արտահանման եւ ներմուծման գրեթե բոլոր ուղղություններով: Պատգամավորները քննարկել են մեր երկրում պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերները ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համատեքստում: «Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2022 թ. առաջին ինն ամիսներին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 9,3 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի…

Կարդալ ավելին
1 434 435 436 437 438 572