Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը կոշտացրել է Հունաստանի դեմ իր հռետորաբանությունը՝ սպառնալով, որ նա կարող է «մի գիշեր հանկարծ փլուզվել», հայտնում է AP-ն։ Էրդողանն արդեն օգտագործել է այս արտահայտությունը՝ ակնարկելով քրդերի դեմ Սիրիայում եւ Իրաքում սպասվող ռազմական գործողությունները, որոնց Թուրքիան իր գոյությանը սպառնալիք է համարում։ Ելույթ ունենալով Սամսունում կայացած ավիացիոն տեխնոլոգիաների փառատոնում, որտեղ Թուրքիան ցուցադրել է անօդաչու կործանիչի նախատիպը, Էրդողանը սպառնալիքներ է տեղացել Հունաստանի հասցեին՝ քաղաքական եւ ռազմական լարվածության ֆոնին: Թուրքիան պնդում է,…
Կարդալ ավելինԹուրքմենստանը Թուրքիային խնդրել է ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանել թուրքմենների համար
Թուրքմենստանը դիմել է Թուրքիային՝ թուրքմենների համար ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանելու խնդրանքով։ «Թուրքիայի Հանրապետությունում Թուրքմենստանի քաղաքացիների գտնվելու կանոնները կատարելագործելու եւ համակարգված վարելու նպատակով՝ թուրքմենական կողմը դիմել է Թուրքիայի Հանրապետությանը՝ Թուրքմենստանի քաղաքացիների համար ժամանակավոր հիմունքներով տարբեր կարգի վիզաների ռեժիմ սահմանելու խնդրանքով»,- ասվում է Թուրքմենստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Կարդալ ավելինՇարունակում եմ Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարքը․ Ռուբեն Վարդանյան
Շարունակում եմ Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ «Կարևոր եմ համարում տարբեր երկրների ազդեցիկ անձանց բացատրել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման մեր գործողությունները։ Այսօր, և՛ Սփյուռքի, և՛ Հայաստանի բարեկամների համար շատ կարևոր է օգտագործել այս արտաքին ռեսուրսը ի շահ հայ ժողովրդի։ Այսօր և վաղը Ֆրանսիայում մասնակցելու եմ մասնավոր միջոցառման, ինչպես նաև նախատեսում եմ հանդիպումներ այնպիսի անձանց հետ,…
Կարդալ ավելին«ՏԱՇԻՐԸ ԻՄ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔՆ Է ԵՎ ՄԻԱՍԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՄԵՐ ՈՂՋ ՋԱՆՔԵՐԻ ՈՒ ԵՌԱՆԴԻ ՇՆՈՐՀԻՎ ԱՅՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ». ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
Սեպտեմբերի 25 ին տեղի կունենա համայնքերի խոշորացման ծրագիրի հերթական փուլը: Լոռու մարզի Տաշիր համայնքում ևս տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ : Տաշիրում հերթական անգամ ընտրապայքարին կմասնակցի երկարամյա քաղաքապետ Էդգար Արշակյանը , նա իր մասնակցությունը պայմանավորում է հասարակության պահանջով և խոշորացված (գյուղական ) բնակավայրերում առաջնահերթ խնդիրներով , որոնք շարունակական լուծման անհրաժեշտության կարիք ունեն: Էդգար Արշակյանը առաջադրվել է թեկնածու՝ «Միասնական համայնք» կուսակցության կողմից: Մեր հարցմանն ի պատասխան թե ու՞մ են տեսնում համայնքի հոգսերով հոգացող համայնքապետի…
Կարդալ ավելինՎլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ NEWS.am–ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։ «Այս տարի նույնպես նախագահ Քոչարյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից»։ Մեր հարցին, թե որտե՞ղ և ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը անցկացնելու ծննդյան օրը, Միկոյանը պատասխանեց․ «Նախագահը Հայաստանում է և ինչպես միշտ, այս օրն անցկացնում է իր ընտանիքի հետ»։
Կարդալ ավելինՈսկու գինը կայունացել է
Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը կայուն է մեկ տրոյական ունցիայի դիմաց 1735 դոլարի սահմաններում՝ մեկ օր առաջ գրանցված անկումից հետո, երբ ԱՄՆ-ի վերաբերյալ ուժեղ վիճակագրությունը նպաստեց Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կողմից ԱՄՆ հիմնական փոխարժեքի աճի վերաբերյալ սպասումներին, վկայում են աճուրդների տվյալները։ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.35 դոլարով կամ 0.02 տոկոսով՝ մինչեւ 1736,65 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.45 տոկոսով՝ մինչեւ 18.24 դոլարի ունցիայի դիմաց:…
Կարդալ ավելինՄահացել է Միխայիլ Գորբաչովը
92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից։ «Այսօր երեկոյան ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո մահացավ Միխայիլ Սերգեեւիչ Գորբաչովը»,- հայտնում են Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, հղում անելով Միխայիլ Գորբաչովի շրջապատից մեկին, նա կհուղարկավորվի Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանատանը, ընտանեկան գերեզմանում՝ կնոջ կողքին։ Միխայիլ Գորբաչովը 1990-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ նախագահը։ Նա իր լիազորությունները վայր է դրել 1991 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հաջորդ օրը…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն կրկին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 31-ին, կազմել է 404.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 403.63 դրամ (նվազել է 2.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 470.02 դրամ (նվազել է 4.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.71 դրամ (աճել է 0.02 դրամով): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 403-405 դրամով, վաճառվում է 411-415 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 394-404 դրամով,…
Կարդալ ավելինԲրյուսելյան հանդիպմանը Շառլ Միշելն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կարեւորությունը
Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքների մասին հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ քննարկումների առանցքում եղել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, ինչպես նաեւ Եվրամիության հարաբերությունները երկու երկրների հետ։ «Մեր քննարկումները եղել են բաց եւ արդյունավետ, ինչի համար երախտագիտություն եմ հայտնում երկու առաջնորդներին։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Հաճելի է տեսնել, որ բավականին քայլեր են կատարվել մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու ուղղությամբ»,- ասել է Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝…
Կարդալ ավելինՀայաստանում բարձր են գնահատում այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի
Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը մերժած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Հարց – Վերջերս Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի է ունեցել համաժողով: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով: Պատասխան – Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և…
Կարդալ ավելին