ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ  ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ  ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Էդգար Պետրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Փափազյան փ․ )։ Մասնավորապես՝ –   պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել, –   առաստաղների որոշ հատվածներում ծեփերը թափված էին, ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, –  բացվող…

Կարդալ ավելին

Այս տարի լավ արդյունքներ ենք գրանցել քոլեջների ընդունելության մասով. Ուսանողների թիվն ավելացել է 700-ով. նախարար

Այս տարի լավ արդյունքներ ենք գրանցել քոլեջների ընդունելության մասով. Ուսանողների թիվն ավելացել է 700-ով. նախարար

Մենք այս տարի բավական լավ արդյունքներ ենք գրանցել քոլեջների ընդունելության մասով: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Այդ հանգամանքը շատ ուրախացնող է. արհեստագործական կրթական ծրագրերով այս տարի ընդունելության արդյունքներով ունենք 3862 ուսանող: Նախորդ տարի  ունեցել ենք 3106-ը: Նախորդ տարի կրթաթոշակի նոր չափ սահմանվեց ՄԿՈՒ հաստատություններում՝ ամսական 50 հազար դրամի չափով: Դրանք արդյունաբերության, շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտի մասնագիտություններն էին:  Մեր արդեն երկրորդ տարվա ընդունելությունը ցույց է տալիս, որ դիմորդներն…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը կայուն է

Դոլարի փոխարժեքը կայուն է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, կազմել է 387.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.52 դրամ (աճել է 2.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.32 դրամ (աճել է 2.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 389-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 419-427 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանին և իր քաղաքացիներին խորհուրդ տվել չմեկնել այդ երկիր

Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանին և իր քաղաքացիներին խորհուրդ տվել չմեկնել այդ երկիր

Ֆրանսիան դատապարտում է կամայական և բացահայտ խտրական վերաբերմունքը, որի զոհն է դարձել Ադրբեջանում մեր հայրենակից Թեո Կլերկը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Սեպտեմբերի 10-ին Թեո Կլերկը ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման մետրոյում գրաֆիտիի համար, իսկ նրա երկու համաամբաստանյալները, որոնք այլ քաղաքացիություն ունեն, ճիշտ նույն գործունեության համար դատապարտվել են միայն տուգանքի։ Անցյալ տարվա ապրիլին մեր հայրենակցին ձերբակալելուն պես Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը կապ է հաստատել Ադրբեջանի իրավասու մարմինների հետ՝ Վիեննայի կոնվենցիայի…

Կարդալ ավելին

Պեսկով․ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, բայց այն ՌԴ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է իր շահերով

Պեսկով․ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, բայց այն ՌԴ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է իր շահերով

ԱՄՆ-ն բացահայտ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, սակայն Անկարան գործում է բացառապես իր շահերից ելնելով, այդ թվում՝ զարգացնում է հարաբերությունները Մոսկվայի հետ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Իսկապես, ԱՄՆ-ն անթաքույց ճնշում է գործադրում Թուրքիայի Հանրապետության վրա՝ չխորշելով տնտեսության համար հետևանքներով վախեցնելուց», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը հավելել է, որ Անկարան «շարունակում է առաջնորդվել բացառապես սեփական շահերով, այդ թվում՝ զարգացնելով առևտրատնտեսական և այլ համագործակցությունը Մոսկվայի հետ»։…

Կարդալ ավելին

2023-ին տեղի ունեցածը ցեղասպանnւթյnւն էր, որը կարող էր շարունակվել հենց ՀՀ-ում. Օկամպո

2023-ին տեղի ունեցածը ցեղասպանnւթյnւն էր, որը կարող էր շարունակվել հենց ՀՀ-ում. Օկամպո

Ցեղասպանությունը էթնիկ խմբի ներկայացուցիչների դեմ հանցագործություն է ու կապ չունի հանրապետություն էր, թե համայնք էր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: «Ցեղասպանությունը հարձակլում է էթնիկ խմբի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել կամ տեղահանել: Ցեղասպանությունը չի պահանջում անպայման սպանել: Հայերը ցեղասպանություն ասելով՝ հիշում են 1915 թվականի դեպքերը։ Բայց այլ հարակից ձևեր էլ կան։ Պարտադիր չի սպանվեն, որ կոչվի ցեղասպանություն։ Կարող են լինել այնպիսի պայմաններ,…

Կարդալ ավելին

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. Արմեն Քոլոյանը ԺՊ է դարձել

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. Արմեն Քոլոյանը ԺՊ է դարձել

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի այս տարվա հուլիսի 29-ի մրցույթի N 52-Ա որոշումը հայցվոր Լուսինե Պետրոսյանի պահանջով կասեցված է, ինչը նշանակում է, որ պետք է նոր մրցույթ անցկացվի առաջիկայում: Այս մասին տեղեկանում է ArmLur.am-ը ՀՀ Դատական դեպարտամենտից: Սույն օրվանից օրենքի ուժով կասեցված է ՀՀԽ-ի՝ Ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքներն ամփոփելու եւ Արմեն Քոլոյանին հաղթող ճանաչելու մասին 29.07.2024թ․ N 52-Ա որոշման գործողությունը: «Հրապարակ»-ը գրել է, որ «Պրն․ Քոլոյանին Ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի հաղթող ճանաչելու որոշման գործողությունն…

Կարդալ ավելին

ԻՀՊԿ. Իրանը մտադիր չէ հրաժարվել Զանգեզուրի միջանցքի հարցում իր դիրքորոշումից

ԻՀՊԿ. Իրանը մտադիր չէ հրաժարվել Զանգեզուրի միջանցքի հարցում իր դիրքորոշումից

Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանն ամուր կանգնած է իր դիրքում և մտադիր չէ զիջել. Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սոցցանցերում հրապարակած հայտարարության մեջ։ Նշվում է նաև. «Որպես տարածաշրջանային տերություն Իրանը տասնամյակների ընթացքում ապացուցել է իր տոկունությունը, այդ թվում՝ հաղթելով Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պատերազմում: Իրանը հստակ ցույց է տվել, որ ոչ մի արտաքին ուժ՝ լինի դա քաղաքական, թե ռազմական ճնշում, ի վիճակի չի թուլացնել նրա ազդեցությունը։ Իրանի շահերի շրջանցմամբ տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու ցանկացած…

Կարդալ ավելին

Հայաստանը գինու զբոսաշրջության և գինեգործության ոլորտում ճիշտ ուղու վրա է

Հայաստանը գինու զբոսաշրջության և գինեգործության ոլորտում ճիշտ ուղու վրա է

2024 թվականի սեպտեմբերի 11-ից 13-ը Երևանում անցնում է գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը, որը կազմակերպել է  ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպությունը՝ Հայաստանի կառավարության հետ համատեղ: Միջոցառումը հավաքել է ոլորտի կարևոր դերակատարներին, միջազգային փորձագետներին և իշխանությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև լրատվամիջոցների և հյուրերի ներկայացուցիչներին տարբեր երկրներից: Երևանի փոխմայոր Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ «գինին պարզապես ըմպելիք չէ»: «Գինին մեր մշակույթի, ավանդույթների և պատմության արտահայտությունն է: Գինեգործության ամենահին կենտրոններից մեկը լինելով՝ Հայաստանը հազարամյակների պատմություն ունի»: Այս խոսքերով նա ընդգծեց հին գինեգործական…

Կարդալ ավելին

Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում մահացել է 4 անձ

Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում մահացել է 4 անձ

Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում մահացել է 4 անձ։ Այդ մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։ Հաղորդվում է՝ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 128 է։ Հիշեցնենք, որ «Արևմտյան Նեղոս»-ը փոխանցվում է մոծակների միջոցով, մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։  

Կարդալ ավելին
1 72 73 74 75 76 569