ԱՄՆ-ը և Եվրամիությունը դեռևս 2022 թվականի մարտին արգելել են թղթե դոլարների և եվրոների արտահանումը Ռուսաստան, սակայն Ռուսաստանը շարունակում է ներկրել դրանք, թեև ավելի փոքր ծավալներով, նշում է Reuters գործակալությունն իր ուսումնասիրության մեջ։ Կանխիկ գումարը դեռևս ավելի հեշտ է օգտագործել որոշ առևտրային գործարքների համար, նշում են հեղինակները։ Reuters-ի մաքսային տվյալներով՝ 2022 թվականի մարտից Ռուսաստան է ուղարկվել մոտ 2,3 միլիարդ ԱՄՆ դոլար և եվրո։ Այս հաշվարկները, որոնք նախկինում ոչ մի տեղ չեն հայտնվել, վկայում են, որ Ռուսաստանին…
Կարդալ ավելինԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմ. Մենք կարողանում ենք հասնել ԱՄՆ-ին ամենամոտ կետին
Մենք հաղորդագրություն ենք ուղարկել ամերիկացիներին, որ կարող ենք հասնել իրենց ամենամոտ կետին, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հինգերորդ նավատորմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հաջ Քասեմ Սոլեյմանին, փոխանցում է Mehr-ը։ «Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի դեմ, մենք պետք է ցույց տայինք, որ IRGC-ի նավատորմը պարզապես ափամերձ ուժ չէ և ի վիճակի է մատակարարել տարբեր տեսակի ծանր նավեր, ինչը թույլ է տալիս նրան ներկայություն ունենալ միջազգային ջրերում», – ասաց….
Կարդալ ավելինԹուրքիան նշել է Սիրիայից զորքերի դուրսբերման իր պայմանները
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Անկարան ինչ պայմաններով իր զորքերը դուրս կբերի Սիրիայից։ Ըստ Գյուլերի՝ երկու երկրները կարող են կրկին հանդիպել 2020 թվականին մեկնարկած նախարարների մակարդակով Անկարայի տարածաշրջանային հարձակման շրջանակում, «եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն»։ «Մենք պատրաստ ենք հնարավոր աջակցություն ցուցաբերել համապարփակ սահմանադրության ընդունմանը, ազատ ընտրությունների անցկացմանը, կարգավորման ու անվտանգության համապարփակ մթնոլորտի ստեղծմանը, և միայն այն ժամանակ, երբ դա արվի, և մեր սահմանի անվտանգությունը լիովին ապահովվի, մենք փոխհամակարգման շրջանակում…
Կարդալ ավելին2024թ․ առաջին կիսամյակում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 338 քրեական վարույթ է քննվել
2024թ․ առաջին կիսամյակում քննչական կոմիտեում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 338 քրեական վարույթ է քննվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քրեական վարույթներից 29-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 32 անչափահաս մեղադրյալի նկատմամբ ուղարկվել դատարան, 94-ը կարճվել է, որից 37-ը` ռեաբիլիտացնող, իսկ 57-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 1 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, 12-ը` միացվել է, 70-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 132-ը փոխանցվել է…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ
Հարգելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը եղել եւ մնում է հասարակությունների շարժիչ ուժը, ինչն առավել տեսանելի ու կարեւոր է մեր երկրի պարագայում: Հայաստանում երիտասարդության ներուժի օգտագործումը գնալով էլ ավելի մեծ չափերի է հասնում՝ հատկապես 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, որի հաղթական առանցքում հենց երիտասարդությունն էր: Արժեւորելով երիտասարդության դերն ու նշանակությունը՝ ցանկանում եմ, միեւնույն ժամանակ, արձանագրել, որ այն դեռեւս իր ամբողջ պոտենցիալով չի օգտագործվում մեր երկրի պետականաշինության գործընթացում: Վստահեցնում եմ՝ Հայաստանի իշխանությունները…
Կարդալ ավելինՆոր համաշխարհային բրենդ Հայաստանում
NEWS.am-ի տեղեկություններով՝ հերթական պրեմիում դասի բրենդն է գալիս Հայաստան։ Խոսքը հյուրանոցային ոլորտի համաշխարհային առաջատար բրենդներից մեկի մասին է: Հետաքրքրական է, որ խոշոր՝ մոտ 90 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրն իրագործվելու է մայրաքաղաքից դուրս՝ ամենայն հավանականությամբ Հայաստանի հանգստյան գոտիներից մեկում։ Օգոստոսի 22-ին սպասվում է պաշտոնական հայտարարություն։ Այսպիսի մեծածավալ ծրագրի իրագործումը դրական ազդեցություն կունենա մարզի վրա՝ խթանելով տուրիզմի զարգացմանը, ստեղծելով հավելյալ աշխատատեղեր և մեծացնելով Հայաստանի տուրիստական գոտիների հաճախելիությունն աշխարհում։ Այս նախագծի բոլոր մանրասները պարզ կլինեն արդեն պաշտոնական հայտարարությունից…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի 3-5 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում
Հանրապետության տարածքում` օգոստոսի 10-15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացնում են Երևան քաղաքում՝ օգոստոսի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր…
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Բրազիլիայում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Բրազիլիայում մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ․ «Մեր ցավակցությունն ենք հայտնում Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Հայաստանը համերաշխ է Բրազիլիայի հետ, որը սգում է Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով 61 ուղևորի և անձնակազմի անդամի մահը», – ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշենք, որ Սան Պաուլոյի մոտ վթարի ենթարկված ATR 72-ի ուղորևներից և անձնակազմից ոչ մեկը ողջ չի մնացել: Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր եւ անձնակազմի անդամներ:
Կարդալ ավելինԿիրանց. անցում երեխաների համար՝ դեպի Ադրբեջան. Կիրանցի բնակիչը լուսանկար է հրապարակել
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում Կիրանցի սահմանից։ Լուսանկարում երևում է ճանապարհային անցում նոր կառուցված ճանապարհի վրա, սակայն հասկանալի չէ, թե ուր է տանում անցումը, քանի որ անմիջապես դիմացը պարիսպն, որի հակառակ կողմում արդեն Ադրբեջանն է։ «Կիրանց. անցում երեխաների համար՝ դեպի Ադրբեջան։ Պատից էն կողմ Ադրբեջան ա»։
Կարդալ ավելինՀամառորեն Հայոց ցեղասպանությունը չճանաչող Թուրքիան Իսրայելին մեղադրել է «մարդկության դեմ նոր հանցագործությունում»
Համառորեն Հայոց ցեղասպանությունը չճանաչող Թուրքիան Իսրայելին դատապարտել է «մարդկության դեմ նոր հանցագործության» համար՝ մեկնաբանելով Գազայում դպրոցին հասցված իսրայելական հարվածը, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։ «Իսրայելը նոր հանցագործություն է կատարել մարդկության դեմ՝ սպանելով ավելի քան հարյուր խաղաղ բնակիչների, որոնք ապաստան էին գտել դպրոցում»,- նշվել է նախարարության հայտարարությունում։ Բացի այդ, Անկարան մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «հրադադարի բանակցությունները բոյկոտելու» ցանկության մեջ։
Կարդալ ավելին