2021թ. մամուլն աշխատել է անկաշկանդ, ազատ: «Այն հռչակած սկզբունքները, որ Կառավարությունը չի միջամտելու ԶԼՄ-ների գործունեության մեջ, մեծ մասամբ պահպանվել են»,-այս մասին ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի տարեկան հաղորդումը: Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԵՄ զեկույցին, որում նշված է, որ Հայաստանը 2018թ. համեմատ 17 կետով բարելավել է իր դիրքերը եւ զբաղեցնում է 63-րդ տեղը 180 պետությունների շարքում:…
Կարդալ ավելինԶինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հիմքով հատուցում ստացող անձանց համար կսահմանվեն սոցիալական հավասար պայմաններ
Մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հիմքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տրվում է հատուցում: Այն դադարեցնելու դեպքում հատուցումը ստացող անձինք ձեռք են բերելու կենսաթոշակի իրավունք: Կարգավորումը վերաբերում է «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներին: Հարցը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ առաջարկվում է մահացած կերակրողի ընտանիքի անդամներին նշանակվող զինվորական կենսաթոշակի չափը փոխկապակցել մահացածի փաստացի զինծառայության ստաժի հետ: Այժմ հաշվարկվում է…
Կարդալ ավելինԿոտայքի մարզպետարանը՝ ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝ Այսօր Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Պարոն Սահակյանն նշում է ,-«Ողջունել եմ դեսպանին և դեսպանության ներկայացուցիչներին Կոտայքի մարզ կատարած այցի համար և կարևորել երկու երկրների միջև առկա բարեկամական ամուր կապը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի համար ծանր ժամանակահատվածում բարեկամ Ֆրանսիայի կողմից ցուցաբերված շարունակական աջակցության և վերաբերմունքի համար: Դեսպանի հետ զրուցել ենք մարզի զարգացման ներկա վիճակից, անդրադարձել զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության,…
Կարդալ ավելինԵվրոպայի խորհուրդը պատրաստ է հարթակի դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ երկու երկրների հասարակությունների միջեւ վստահության հաստատման գործընթացում հարթակի դեր խաղալու Եվրոպայի խորհրդի պատրաստակամության մասին։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը, հայտնում է ԱՊԱ-ն։ «Գոհունակություն հայտնելով Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ՝ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն ասել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, նշել է, որ այդ շրջանակում Ադրբեջանը միացել է ԵԽ բազմաթիվ կոնվենցիաներին եւ համապատասխան փաստաթղթերին,…
Կարդալ ավելին«Ազատ արձակել բոլոր բանտարկյալներին». ԱՄՆ դեսպանը հանդիպել է գերեվարված հայ զինծառայողների ազգականներին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ հանդիպմանը ներկա են եղել և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն էին, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ․ նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք. Մահացել է 3 քաղաքացի
Հայաստանում ապրիլի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422594-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2733 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2985996 է: Փաստացի այս պահին բուժվում է 2067 պացիենտ, նվազել է 95-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410229 անձ` վերջին մեկ օրում 105 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի,…
Կարդալ ավելինԵվրոպայում գազի 1 000 խորանարդ մետրի գինը գերազանցել է 1 500 դոլարը
Գազի գինը Եվրոպայում ուրբաթ առավոտյան բարձրացել է՝ 1 000 խորանարդ մետրի համար գերազանցելով 1,5 հազար դոլարը, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մայիսյան ֆյուչերսներն, ըստ եվրոպական ամենամեծ TTF հաբի ինդեքսի, աճուրդները բացել են մոտ 1 480 դոլարի մակարդակով եւ շուտով հասել 1 512,7 դոլարի։ Առայժմ սա գնային առավելագույնն է՝ ավելի քան հինգ տոկոս բարձր նախօրեի հաշվարկային գնից (1 432 դոլար)։ Գնանշումները շարունակում են բարձրանալ չորս-հինգ տոկոսով եւ մնում են 1 460-1 500 դոլարի սահմաններում։ Միեւնույն ժամանակ, նավթի…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում ապրիլի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422581-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2048 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2983263 է: Փաստացի այս պահին բուժվում է 2162 պացիենտ, նվազել է 11-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410124 անձ` վերջին մեկ օրում 18 անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով որեւէ մեկը չի…
Կարդալ ավելինԲաքուն հայտարարել է Երեւանին խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների նախագիծը փոխանցելու մասին
Հարաբերությունների կարգավորման նպատակով Ադրբեջանը Հայաստանին 5 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, որը «ներառում է նաեւ Հելսինկիի համաձայնագրերի սկզբունքները»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, հաղորդում է Интерфакс-ը: «Մենք հայկական կողմին ենք տրամադրել խաղաղության պայմանագրի, Հայատսանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանգրի հիմնական սկզբունքները: Դրանք ձեւակերպվել են միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա եւ հիմնարար են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար: Եթե դուք (Հայաստանը) ցանկանում եք…
Կարդալ ավելինԼևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
Այսօր, ապրիլի 3-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում, թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով:
Կարդալ ավելին