Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նշված հոդվածով, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 7-ից 12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ մեղադրանքը պարզ չէ և 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը նույնպես…
Կարդալ ավելինՆորից երկրաշարժ՝ Բավրայից 13 կմ դեպի հյուսիս-արեւելք․ Շիրակի մարզում այն 3 բալ ուժգնությամբ է զգացվել
Սույն թվականի փետրվարի 14-ին` տեղական ժամանակով ժամը 21:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:03-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար և Սարագյուղ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:
Կարդալ ավելինՔննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու. Այլընտրանքային նախագծեր խումբ
Ընդդիմության որոշումը՝ հրաժարվել մաս կազմել իշխանության ձևավորած քննիչ հանձնաժողովին, միակ ճիշտ տարբերակն էր՝ ծուղակում չհայտնվելու համար։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է «Այլընտրանքային նախագծեր խումբը»: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բայց խնդիրը սրանով չի պարպվում, այն մնում է բաց և ավելին, անգամ սրվում է։ Կա ծայրահեղ լրջության և ծայրահեղ կարևորության հարցերի ցանկ, որոնք պետք է պատասխան ստանան։ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կեղծ օրակարգ է, որը ոչ մի կապ չունի պատերազմին առնչվող հիմնական հարցերի հետ։ Այսօրվա…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1307 նոր դեպք. Մահացել է 16 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1307 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 408381 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2833813 վերջին մեկ օրում` 5359 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 19479 պացիենտ: Մեկ օրում նվազել է 2223-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 379126 անձ` վերջին մեկ օրում 3514 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է…
Կարդալ ավելինՍԴ նախագահը ՌԴ դեսպանին է ընդունել
2022 թվականի փետրվարի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։ Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրական դատարանների համագործակցության օրակարգը բոլոր ոլորտներում հագեցած է, ինչը բխում է երկու երկրների բարեկամական և դաշնակցային հարաբերություններից: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են իրավական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներին և երկու երկրների սահմանադրական դատարանների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման հնարավորությանը:
Կարդալ ավելինԱրագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՊՆ–ում պաշտոն է ստացել
«Ապարան» ջոկատի հրամանատար, Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Պետրոսյանը։ «Ծառայության եմ անցնելու պաշտպանության նախարարությունում։ Հիմա նախարարությունում եմ` փաստաթղթերի ձևակերպման հարցերով ենք զբաղվում»,–ասաց Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2021-ի հոկտեմբերից մինչև 2022թվական։ Նախկին մարզպետը 90-ականներին ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, կռվել «Ապարան» կամավորական ջոկատի շարքերում, եղել է ՀՀ ԶՈւ հատուկ գնդի վաշտի հրամանատարի տեղակալ։
Կարդալ ավելինՀետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին, ՀՀ քաղաքացիներին կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ. ԱԳՆ
Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցին։ Նա նշել է, որ Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ:
Կարդալ ավելին«Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է Հայաստանի համար». ԱԺ հայտարարության նախագիծը
Հայաստանի խորհրդարանը պարտավոր է արձագանքել ու գնահատական տալ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: Նա, մասնավորապես նշել է. «Այդ փաստաթղթի դրույթներով մարտահրավեր է նետված ՀՀ անկախության հռչակագրին, Հայաստանի ու Արցախի գոյությանը։ Բլեֆ են այն խոսակցությունները, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ են գալիս ու հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու ներկա գործընթացն, իբր, առանց նախապայմանների է։ «Շուշիի հռչակագիրը» վավերացնելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան լրիվ այլ…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 695 նոր դեպք. Մահացել է 20 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 695 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 407074 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2828454 վերջին մեկ օրում` 4245 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 21702 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1631-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 375612 անձ` վերջին մեկ օրում 2306 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է…
Կարդալ ավելինԱԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: Հ.Գ.տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական…
Կարդալ ավելին