Երկրաշարժ Հայաստանում. երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում` 3-4 բալ

Երկրաշարժ Հայաստանում. երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում` 3-4 բալ

Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 14 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռի մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում 3-4 բալ, ինչպես նաև…

Կարդալ ավելին

Երևանի կենտրոնում ծեծի են ենթարկվել Պետական եկամուտների կոմիտեի բաժնի պետի տեղակալը, գլխավոր հարկային տեսուչները

Երևանի կենտրոնում ծեծի են ենթարկվել Պետական եկամուտների կոմիտեի բաժնի պետի տեղակալը, գլխավոր հարկային տեսուչները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Նշված նյութերը նախապատրաստվում են ապրիլի 29-ին ոստիկանության կենտրոնական  բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ Մաշտոցի պողոտայում գործող «Ածուխ» ռեստորանի մոտ ծեծի են ենթարկել իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնող պետական կառույցի աշխատակիցներին: Նույն օրը՝ ժամը 16:00 –ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները  «Ածուխ»  ռեստորանի մոտից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով…

Կարդալ ավելին

«ԱԱԾ նախազգուշացումը վկայում է, որ հանրահավաքը լինելու է բազմամարդ ու հուժկու». Միքայել Համբարձումյան

«ԱԱԾ նախազգուշացումը վկայում է, որ հանրահավաքը լինելու է բազմամարդ ու հուժկու». Միքայել Համբարձումյան

Որովհետեւ չեմ հավատում դրա անաչառությանը, երկրորդ՝ չեմ հավատում, որ այդ հանձնաժողովն ունի այն գործիքակազմը, որով հնարավոր կլինի լիարժեք իրականացնել այդ քննությունը: Նույնիսկ, երբ ծանր ինչ-որ հանցագործություն էր տեղի ունենում, ու ես զբաղվում էի դրա բացահայտմամբ, հնարավոր չէր լինում ապահովել արդյունավետություն, եթե չէր լինում օպերատիվ ստորաբաժանման որակյալ ուղեկցում: Սրանք լրջագույն գործիքներ են, որոնց համակցությամբ կարող ես հասնել ճշմարտության բացահայտմանը: Իմ կարծիքով հանձնաժողովը չունենալով օպերատիվ եւ քննչական մարմնի գործիքակազմ՝ ուղղակի չի կարողանալու խնդիրը լուծել: Ձեր առաջին հարցը…

Կարդալ ավելին

Զոհված զինծառայողների ծնողների ակցիան Դատախազության դիմաց

Զոհված զինծառայողների ծնողների ակցիան Դատախազության դիմաց

Զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 30-ին, հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի առջեւ։ Նրանք պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցվի քրեական գործ, նա կալանավորվի, իսկ իրենց էլ տրվի կարգավիճակ՝ որպես տուժողի իրավահաջորդ։ Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից ծնողներին տեղեկացրել էին,  որ կոնկրետ վարչապետի մասով միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե և հինգ օր հետո միայն պարզ կլինի, թե ինչ գործողություններ են կատարվելու։ Հավելենք նաեւ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանը երեկ ֆեյսբուքյան…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում մայիսի 1-ին` ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422871-ի: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Վերջին մեկ օրում կատարվել է 2629 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 053 893 է: Փաստացի այս պահին բուժվում է 1081 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 411 485 անձ` վերջին մեկ օրում 435  անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի…

Կարդալ ավելին

Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին եւ իրավապահ մարմիններին զերծ մնալ սադրանքներին տրվելուց

Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին եւ իրավապահ մարմիններին զերծ մնալ սադրանքներին տրվելուց

Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվկան կենտրոնից` ի  պատասխան հանրահավաքին հոգևորականների մասնակցության հարցերին: «Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար: Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանդես բերել զգոնություն ու խիստ պատասխանատվություն և զերծ մնալ…

Կարդալ ավելին

Մհեր Գրիգորյանը և Իրանի նախարարը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանը և Իրանի նախարարը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԻԻՀ նախարարի այցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ և Կառավարության անունից ընդգծել բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել են առևտրաշրջանառության աճի խթանման, ինչպես նաև մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի դյուրինացման շուրջ ընթացող քննարկումները: Անդրադարձ…

Կարդալ ավելին

Հայաստանի ԱԳՆ արձագանքը` Ալիեւի Երեւանը եւ Սյունիքը Ադրբեջանի պատմական տարածք լինելու մասին հայտարարություններին

Հայաստանի ԱԳՆ արձագանքը` Ալիեւի Երեւանը եւ Սյունիքը Ադրբեջանի պատմական տարածք լինելու մասին հայտարարություններին

Շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միզոյանի  «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան:  Գործակալությունը հարց էր ուղղել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում ապրիլի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422867-ի: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2833 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3051 624  է: Փաստացի այս պահին բուժվում է 1512 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 411050  անձ` վերջին մեկ օրում 12 անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների…

Կարդալ ավելին

Վարչապետը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ, նախկին նախարար Վահագն Խաչատուրյանին՝ այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Ռոբերտ Խաչատրյանին: «Պարոն Խաչատուրյանը կարճ ժամանակում նախարարությունում կարողացավ գործունակ թիմ ստեղծել, և նախարարության շուրջ այդ ընթացքում մթնոլորտը եղել է շատ դրական: Մենք տեսել ենք շատ կոնկրետ ծրագրեր, արդյունքներ: Դրանց մի մասի վերաբերյալ, և մյուսների վերաբերյալ էլ հույս ունենք հանրությունն առաջիկայում ավելի լայն…

Կարդալ ավելին
1 498 499 500 501 502 568