ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը ներկայացրել է նախարարության համակարգման ոլորտը՝ նշելով, որ հաշվետու տարում կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մարդկային կապիտալի շարունակական զարգացումն ու սոցիալական ապահովությունը: 2022թ. հունվարի 1-ից ավելացել են 131.767 շահառուներին վճարվող գումարները:…
Կարդալ ավելինՔննարկում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Մարտի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է աշխատանքային քննարկում: Օրակարգում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցն էր: Նշենք, որ օրենքն ընդունվել է 1998թ. եւ ընդունումից հետո որեւէ առանցքային փոփոխության չի ենթարկվել: Տարիների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել այն արդիականացնելու: Ուստի, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն առաջարկել է օրենքի նախագծում կատարել մի շարք փոփոխություններ: Համապատասխան գերատեսչությունների հետ քննարկումներից հետո օրենքի նախագիծը կդրվի շրջանառության մեջ: Քննարկումն ընթացել է փակ ձեւաչափով:
Կարդալ ավելինՆախկին Հատուկ քննչական ծառայությանը տրված լիազորության փոխարեն նույն լիազորությունը սահմանվում է Հակակոռուպցիոն կոմիտեի համար
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 14-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի համապատասխան հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «հատուկ քննչական ծառայությանը» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեին» բառերով: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ 2021թ. մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ…
Կարդալ ավելինԿառավարության ծրագրով մինչեւ 2026 թ. պետք է վերակառուցվի ու վերազինվի առնվազն 50 բժշկական կենտրոն. Անահիտ Ավանեսյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2021թ. կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2021թ. Կառավարության քաղաքականությունն ուղղված է եղել առողջապահության ոլորտում հասանելի, որակյալ, արդիական առողջապահական ծառայությունների մատուցմանը, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտանբերմանը, բուժմանն ու դեղորայքի հասանելիությանը: 2021թ. ծանրաբեռնված է եղել կորոնավիրուսի պատճառով,…
Կարդալ ավելինԴավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավիթն», ազատ արձակվեց
Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավիթն» ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավով։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հռիթների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նշենք, որ այդ գործով կալանավորված են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Ավետիք Մուրադյանը։ Նշենք, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանին զենք մատակարարող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Հայաստանում մարտի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422021-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 1432 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2936474 է: Փաստացի այս պահին բուժվում է 3246 պացիենտ, նվազել է 155-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 408562 անձ` վերջին մեկ օրում 166 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի,…
Կարդալ ավելինՀայաստանն ունի զենքի սեփական արտադրություն և կարող է բավարարել ԱԹՍ–ների ամբողջ պահանջարկը․ Վահագն Խաչատուրյան
Հայաստանում կան ընկերություններ, որոնք արտադրում են սպառազինություն, ռազմական նշանակության անօդաչու թռչող սարքեր, որոնք շատ մոտ ժամանակներում կհամալրեն բանակի սպառազինությունը։ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ բարձրագույն տեխնոլոգիաների արդեն նախկին նախարար, ՀՀ ընտրված նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Համոզված եմ, որ շատ մոտ ժամանակում մենք նորից հաջողություններ կարձանագրենք, մի քանի նոր տեսակի ԱԹՍ–ների արտադրություն կունենանք և , ինչո՞ւ չէ, կարող ենք ամբողջ պահանջարկը բավարարել։ Ամենակարևորը, որ տեխնոլոգիաների առումով դրանք ամբողջովին տեղական են, որակը…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 128 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի
Հայաստանում մարտի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 128 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421842-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2759 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2930081 է: Փաստացի այս պահին բուժվում է 3707 պացիենտ, նվազել է 230-ով: Փաստացի այս պահին բուժվում է 3707 պացիենտ, նվազել է 230-ով: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների…
Կարդալ ավելինԵվրոպայում գազի գինը 1400 դոլարից իջել է՝ հազար խորանարդ մետրի դիմաց
Եվրոպայում գազի գինը հինգշաբթի բորսայում սակարկությունների ժամանակ մարտի 1-ից հետո առաջին անգամ իջել է 1400 դոլարից՝ հազար խորանարդ մետրի դիմաց, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։ Նիդեռլանդներում TTF հանգույցում ապրիլյան ֆյուչերսի գինը նվազել է մինչեւ 1370 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց կամ 120,01 եվրո՝ մեկ ՄՎտ/ժ-ի դիմաց (Եվրո/ԱՄՆ դոլարի ընթացիկ փոխարժեքի հարաբերակցության հիման վրա մեկ ՄՎտ/ժ-ի համար ICE-ի գները եվրոյով են ներկայացված): Ընդհանուր առմամբ, սակարկումների սկզբից գազի արժեքը 23 տոկոսով նվազել է։
Կարդալ ավելինՌուսաստանը մինչեւ օգոստոսի 31-ը արգելել է հացահատիկային մշակաբույսերի եւ շաքարի արտահանումը ԵԱՏՄ երկրներ
Տնտեսական զարգացման եւ ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային եւ ոչ մաքսային սակագնային կարգավորման, արտաքին առեւտրի պաշտպանիչ միջոցառումների ենթահանձնաժողովը որոշել է արգելել Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությանը։ Հաղորդվում է, որ ենթահանձնաժողովը հաստատել է նաեւ Ռուսաստանից երրորդ երկրներ սպիտակ շաքարի եւ եղեգնաշաքարի հումքի արտահանման ժամանակավոր արգելքի մասին որոշումը։ Հացահատիկի արգելքի ժամկետը մինչեւ օգոստոսի 31-ն է։ Այն վերաբերում է ցորենին, տարեկանին, մեսլինին, գարիին, եգիպտացորենին։ Ընդ որում՝…
Կարդալ ավելին