«Առողջության իրավունք » իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր գործունեության մեկնարկը հանրային լսարանին ներկայացրեց փետրվարի 24-ին, կայացած մամուլի ասուլիսին: ՀԿ հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանը, Ծաղիկ Վարդանյանը և Անուշ Պողոսյանը ներկայացրեցին ՀԿ -ի նպատակներն ու խնդիրները: ՀԿ-ն ծրագրերի իրականացման համար համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների , ՀՀ-ում գործող այլ իրավապաշտպան կազմակերպությունների հետ: ՀԿ համանախագահներից Տիգրան Խաչատրյանը լսարանին ներկայացրեց աշխատանքների արդյունավետ իրականացնելու գործիքակազմը: Կազմակերպությունն ամենօրյա գործունեությամբ նպաստելու է ոլորտում ծառացած մի շարք խնդիրների…
Կարդալ ավելինՕմիկրոնի երեք ենթատեսակներից ամենավտանգավորը BA2-ն է, որն արդեն Հայաստանում է. մասնագետ
Կորոնավիուսի օմիկրոն շտամըը ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավոր ու ամենավարակիչն է BA2 ենփատեսակը: Այն արդեն Հայաստանում է եւ ընտրանքային սեկվենավորման հետազոտությունների շրջանակում անջատվել է որոշ նմուշներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Մասնագետի խոսքով՝ օմիկրոնի BA2 ենփատեսակի երկու դեպք է հայտնաբերվել սեկվենավորման ընթացքում, բայց դա չի նշանակում, որ երկրում միայն այդ երկու դեպքն է. քանի որ սեկվենավորման են ենթարկվում ոչ բոլոր դրական նմուշները,…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը և Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը: ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Արցախի նախագահի, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների դեմ միջազգային հետախուզում հայտարարելը
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից քրեական հետապնդում հարուցելն ու միջազգային հետախուզում հայտարարելը։ «Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ «Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի,…
Կարդալ ավելինԱռողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ-ն հրավիրում է
Հասարակական կազմակերպության պաշտոնական էջը տեղեկացնում է՝ «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահները կազդարարեն կազմակերպության գործունեության սկիզբը և կներկայացնեն կազմակերպության առաքելությունը Փետրվարի 24-ին,ժամը 12:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում տեղի կունենա «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանի, Ծաղիկ Վարդանյանի և Անուշ Պողոսյանի մամուլի ասուլիսը: Առողջապահության ոլորտում բազմամյա կառավարչական փորձ ունեցող համանախագահները կներկայացնեն իրենց կողմից հիմնադրած հասարակական կազմակերպության գործունեությունը, քաղաքացիական հասարակության միջակայքում առողջության իրավունքի ամրապնդման անհրաժեշտությունը: Համանախագահները կանդրադառնան առողջապահական և սոցիալական ոլորտների…
Կարդալ ավելինՔննարկվել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում: Օրենսդրական նախաձեռնությունները քննարկվել են փետրվարի 22-ին հրավիրված ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջարկում է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի, ինչպես նաեւ նվազագույն կենսաթոշակի չափն ինդեքսավորել յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա դրությամբ…
Կարդալ ավելինԿայացել է «Եվրանեսթ» ԽՎ Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման, Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը
Փետրվարի 22-ին Երեւանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը: Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության եւ պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին: Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, խոսելով ասոցիացիայի գործունեության մասին, ներկայացրել է համավարակի պայմաններում տնտեսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նիստի մասնակիցները ներկայացրել են…
Կարդալ ավելինՀանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով` համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ. մայիսի 31-ին, ուժի մեջ է մտել նույն տարվա նոյեմբերի 17-ին: Համաձայնագիրը վավերացնելու արդյունքում` ակնկալվում է բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ թանգարանացուցահանդեսային փոխանակման…
Կարդալ ավելինԵրեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները
Փետրվարի 22-ին Երեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները, որոնց մասնակցում են Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը ողջունել է վեհաժողովի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք: Օրակարգը հաստատելուց հետո «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով քննարկում: Հարցի քննարկմանը ԵԽ անդամ Հելմուտ Կոյկինն անդրադարձել…
Կարդալ ավելինՆախատեսվում է ընդլայնել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կառավարության առաջարկի հիման վրա լրամշակված նախաձեռնությունը ներկայացրել է Գեւորգ Պապոյանը: Օրինագծով նախատեսվում է` մինչեւ 2024 թ. հուլիսի 31-ը բուհերին հնարավորություն տալ 10 տոկոսի փոխարեն որոշ խմբերի ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցել 20 տոկոսի չափով: Հեղինակներն…
Կարդալ ավելին