Իսրայելական ՌՕՈւ ինքնաթիռները առավոտյան գրոհել են տասնյակ բնակավայրեր եւ շրջաններ Լիբանանի հարավում, որտեղ գտնվում են շիական «Հեզբոլլահ»-ի միլիցիայի կազմավորումները։ Ինչպես տեղեկացրել է Al Wataniya գործակալությունը, միայն Նաբաթիա օկրուգին Իսրայելը հասցրել է մոտ 80 հարված։ Հրթիռներն արձակվել են անտառներին, որտեղ գտնվում են շիական կազմավորումների ճամբարները, այդտեղից հրդեհների առաջացման ազդանշաններ են ստացվել։ Իսրայելական հրամանատարությունը մինչ այդ նախազգուշացրել էր տեղի բնակիչներին՝ բջջային հեռախոսներին տեղեկություններ ուղարկելով այն տեղերից հեռանալու մասին, որտեղ կենտրոնացած են դիմադրության ուժերի մարտիկները եւ որտեղ գտնվում…
Կարդալ ավելինՄինչև 2027-2028 թթ Երևանում բոլոր հին վերելակները պետք է փոխարինված լինեն. Այս պահին 112-ը տեղադրվել է. Ավինյան
Երևանի քաղաքապետարանում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ մայրաքաղաքի 286 վերելակներից 112-ն արդեն իսկ տեղադրվել են և ստացել դրական եզրակացություն, որից 95-ը շահագործվում են, 17-ն այս պահին ընդունման-հանձնման գործընթացով են անցնում։ 60 վերելակ կփոխարինվի առաջիկայում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ վերելակների փոխարինման գործընթացն իրականացվում է համայնքի միջոցներով: «Այդ միջոցները Երևան քաղաքը կարողացել է հատկացնել այն ավելացված եկամուտների հաշվին, որ կարողացել է ապահովել 2024 թվականին»,- ասաց Ավինյանը: Քաղաքապետը նաև հիշեցրեց, որ 2023 թվականի համեմատությամբ…
Կարդալ ավելինՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ՀՀ-ում նոր նախաձեռնություն է սկսում.Նպատակը ոչ ֆորմալ աշխատանքի կանխումն է
ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն հանդիսացող Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ), որի նպատակն է խթանել սոցիալական արդարությունը և արժանապատիվ աշխատանքը, հայտարարել է նոր նախաձեռնության մեկնարկի մասին։ ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ նախաձեռնության նպատակն է Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության կանխումը և ֆորմալացմանն անցման խթանումը։ ՄԱԿ-ի գործակալությունը 600,000 ԱՄՆ դոլար է հատկացնում Նախաձեռնությանը՝ ուժեղացնելով միջազգային հանրության արձագանքը փախստականների հետ կապված ճգնաժամին: Ըստ Միավորված ազգերի կազմակերպության զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից աշխատանքային տարիքի փախստականների աշխատանք ձեռք բերելու հնարավորությունները սահմանափակ են, ինչը…
Կարդալ ավելին«Շուկայական հարաբերությունների ազդեցությունը, չպետք է կորցնի մարդկային դեմքը». Այս եվ այլ հարցերի շուրջ՝ բացառիկ հարցազրույց ՝ ՍԱՄՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ
Դեռևս 90-ականներին հանրապետության արտահանողներից առաջինն էր, որ ՌԴ մատակարարեց մեր հայ պանրագործների արտադրանքը: Սակայն 2006 թվականից «ԼՈՒԼԱ» հալած պանրի արտադրաման կազմակերպությունը եզակիներից էր հանրապետությունում , որը պանրի լայն տեսականին արտահանում էր ՌԴ և ուներ հեռանկարներ արտադրատեսակների ընդլայնման և նոր տեսականիների պատրաստման տեխնոլոգիական մեթոդների կիրառման գործում:Հանրապետության պանրի արտադրության , մրցակցության և առաջիկա ծրագրերի շուրջ զրուցեցինք «ԼՈՒԼԱ» պանրի արտադրության հիմնադիր-ղեկավար ՍԱՄՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ: –Պարոն Սիմոնյան մի փոքր մանրամասնեք թե ի՞նչպես ստեղծվեց հալած պանրի արտադրությունը և ի՞նչպիսի…
Կարդալ ավելինՄետրոպոլիտեnից օգտվելիս Тelcell-ի համակարգից օգտվել է ընդհանուր ուղեւորների 21 տոկոսը
Մետրոպոլիտենից օգտվելիս Тelcell վճարային համակարգից օգտվել են 118.250 ուղևոր, որն ընդհանուր թվի 21 տոկոսն է: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Այս համատեքստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց տոմսային նոր համակարգին անցնելիս որոշակի միջանկյալ սահմանափակումներ կիրառելու հավանականության մասին: «Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, այս տոմսային համակարգին անցում կատարելու համար որոշակի միջանկյալ սահմանափակումներ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում, որովհետև 1 տոկոս կամ 1 տոկոսից ցածր թվերը մեզ բացարձակապես չեն բավարարում,…
Կարդալ ավելին«Անհամբեր սպասում ենք մեր համագործակցության զարգացմանը». Հնդկաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին
Հնդկաստանի ԱԳՆ-ն X_ի իր էջում շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ: «Շնորհավորում ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ»,-ասված է գրառման մեջ: Բացի այդ, Անկախության օրվա առթիվ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհավորել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին. «Ջերմ ողջույններ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանի ժողովրդին՝ իրենց Անկախության օրվա առթիվ: Անհամբեր սպասում ենք մեր համագործակցության զարգացմանը»,- գրել է նա:
Կարդալ ավելինAmio Easy. հաջողված բիզնես պատմությունների ստեղծում
Ամիօ բանկը, գնահատելով բիզնեսի կարիքները և ընդառաջ գնալով նրանց պահանջներին, մշակել է բիզնես վարկավորման աննախադեպ առաջարկ` ընձեռելով բիզնեսին ստեղծել զարգացման նոր հնարավորություններ: Ամիօ բանկը ներկայացնում է Amio Easy բիզնես վարկը, որի միջոցով Ձեր բիզնեսը կհամալրվի ոչ միայն լրացուցիչ ֆինանսական միջոցներով, այլ նաև ձեռք կբերի վստահելի գործընկեր՝ Ձեր բիզնեսի զարգացման կայուն ճանապարհին: Amio Easy բիզնես վարկը կօգնի նվազեցնել բիզնեսի ֆինանսական սահմանափակումները, բացել նոր հնարավորություններ և ապահովել կայուն աճ: Ինչու՞ ընտրել Amio Easy բիզնես վարկը. վարկը տրամադրվում…
Կարդալ ավելին«Յուրաքանչյուր հարցում պատրաստ ենք Հայրենիքի կողքին լինել , որը մեր ժողովրդի եվ Սփյուռքի հայրենակիցների միասնական ցանկությունները կամփոփի».Բարերար
Այլևս պատմություն է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացված Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Սեպտեմբերի 17-ից 20-ը կայացած Գագաթնաժողովին Երևան էր բերել 1000-ից ավել սփյուռքահայերի աշխարհի տարբեր համայնքներից։ Հանդիպումներ, պանելային քննարկումներ ու գործնական քայլերի անցնելու առաջարկներ, աշխատանքային հագեցած արդյունավետ եռօրյակ։ ՇՈՒՇԱՆ ՔԵՎՐԱՆՅԱՆ–ԲԱՂԲՈՒԴԱՐՅԱՆԸ, ով ծնվել է Երուսաղեմում, հետո տեղափոխվել է Լոս Անջելես Կալիֆոռնիա , որտեղ աշխատում է կազմակերպել է հետագա իր կյանքը ինչպես նաև իր աշխատանքային գործունեությունը մասնավորապես ՝ / Service Employees International Union/…
Կարդալ ավելինՄրցակցությունը հայկական թվային շուկաներում՝ քննարկում ԱՄՆ առևտրի դեպարտամենտի CLDP ծրագրի, ՄՊՀ-ի և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համագործակցությամբ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) շրջանակում մշակվել է էլեկտրոնային հարթակներին առնչվող ՀՀ օրենսդրության և կիրարկման խնդիրների վերլուծության (GAP analisys) վերաբերյալ զեկույց: Փաստաթղթում բարձրացված հիմնահարցերին անդրադառնալու նպատակով սեպտեմբերի 16-18-ը Երևանում անցկացվել է քննարկում՝ ծրագրի փորձագետների, ՄՊՀ-ի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանն իր խոսքում շեշտել է, որ ՄՊՀ-ն ուշադրության կենտրոնում է պահում թվային շուկաներին առնչվող հարցերը, առկա են իրականացված…
Կարդալ ավելինԱՅՐՈՒՄ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԳՈՐԾՈՒՄ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անաասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է ընդլայնել և զագացնել գործունեության շրջանակը։ 2024 թվականի ընթացքում հավատարմագրվել և շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան, որտեղ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետների կողմից իրականացվում են միջատաբանական փորձաքննություններ։ Կենտրոնը վերազինված է արդի սարք-սարքավորումներով, որոնց օգնությամբ առավել ճշգրիտ իրականացվում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով պահանջվող փորձարկումները։ Սա նաև նշանակում է, որ տնտեսավարողները խնայելու են ժամանակ ու ռեսուրսներ՝ անհարկի ձգձգումներն ու բեռների կուտակումները…
Կարդալ ավելին