Երկար տարիներ ծառայած սպաները դատի կտան ՊՆ-ին; Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը։ Նա մասնավորապես գրել է. «ՀՀ կառավարությունը 2007֊թ մարտի 7-ի N384 որոշումով սահմանել է, որ բնակարանի կարիք ունեցող, երկար տարիներ ծառայած զինծառայողին պետությունը պարտավորվում է անհատույց բնակարան կամ հողատարածք տրամադրել։ Երկար տարիներ ծառայած, բնակարանի կարիք ունեցող սպաները հայտնում են, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք բնակարաններ հիմնականում ստացել են պաշտոնյանները և կաշառք տվողները։ Նրանց խոսքով՝ 2018թ֊ի իշխանափոխությունից հետո սայլը կարծես թե…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանը ՄԱԿ-ի պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարությունը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը։ ՄԻՊ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացմանը, սեռական և վերարտադրողական առողջությանը, գենդերային հավասարությանը, խտրականությանը, կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը վերաբերելի, ինչպես նաև մարզերում և գյուղական համայնքներում կանանց կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ…
Կարդալ ավելինՍպանություն Ձորաղբյուր գյուղում. 42-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.57-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկը, որտեղ պարզվել է, որ մայրը հայտնաբերել է 34-ամյա որդու՝ Ազատ Նիկողոսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում նշված տան ննջասենյակում Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հոկտեմբերի 10-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +25+27։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +18+23, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +19+22, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +22+25, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+23, Լոռիում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +22+26, Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+27, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +18+21, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝…
Կարդալ ավելինՉափից շատ քրտնելը կարող է նշել քաղցկեղի եւ ռոզացեայի մասին. Daily Mail
Չափից ավելի քրտնոտություն կարող է առաջանալ ռոզացեայի՝ մաշկի քրոնիկական հիվանդության, վահանաձեւ գեղձի աշխատանքի խանգարման եւ քաղցկեղի ժամանակ 80-ից բարձր տարիքի մարդկանց մոտ։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է բրիտանացի թերապեւտ Էլի Քենոնը։ Բժշկի խոսքով՝ կանանց մոտ դաշտանադադարի ժամանակ կարող է նկատվել ջեմության հոսք եւ բարձր քրտնարտադրություն կանացի հորմոնի՝ էստրոգենի մակարդակի նվազման պատճառով։ Սակայն մնացած մարդկանց համար քրտնոտությունը կարող է տագնապալի նշան լինել։ Խիստ քրտնարտադրության հնարավոր պատճառներից մեկը ռոզացեան է։ Դա մաշկի քրոնիկական հիվանդություն է,…
Կարդալ ավելինԼավրովը պահանջել է չեղարկել Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները պատերազմն ավարտելու դիմաց
Ռուսաստանը պատրաստ է ավարտել պատերազմն Ուկրաինայում բոլոր պատժամիջոցների չեղարկման դիմաց, որոնք դրվել են երկրի վրա, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Newsweek-ի հարցազրույցում։ Նա նաեւ հիշեցրել է Կիեւից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այլ պահանջների մասին։ Մասնավորապես, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերից Ուկրաինայի Զինված ուժերի լիակատար դուրսբերման եւ այդ շրջանները ռուսական ճանաչելու մասին։ Բացի այդ, Պուտինը պահանջել է ամրագրել Ուկրաինայի արտաբլոկային եւ միջուկազերծ կարգավիճակը, ինչպես նաեւ երկրի ապառազմականացումն ու ապազգայնականացումը։ «Կիեւն այս հայտարարությանը պատասխանել է…
Կարդալ ավելին2024-ի 8 ամիսների արդյունքներով ծնունդները պակասել են, մահերը՝ ավելացել. նվազել է ամուսնությունների թիվը
Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024-ի հունվար-օգոստոսին հիմնական ժողովրդագրական ցուցանիշները: Ըստ այդմ, այդ ժամանակահատվածում Հայաստանում ծնվել է 21 876 երեխա, ինչը 1675-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից (23 551): Այս տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստանում մահացել է 17 217 մարդ, ինչը 815-ով ավելի է 2023-ի ցուցանիշից (16401): Վիճակը մխիթարական չէ նաեւ ամուսնությունների ու ամուսնալուծությունների ցուցանիշների առումով: Այսպես, 2024-ի հունվար-օգոստոսին գրանցվել է 10 405 ամուսնություն (2023-ին՝ 10 691, այսինքն 286-ով պակաս) եւ 3041 ամուսնալուծություն (2023-ին՝…
Կարդալ ավելինՀայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով: «Համաժողովի նպատակը հնչում է հետևյալ կերպ՝ «Առողջ մոլորակում՝ ավելի լավ ապագա բոլորի համար»: Արդյոք մենք բավականաչափ արա՞գ ենք հասնում մեր նպատակներին և համապատասխանում դրանց բոլոր պահանջներին. ավաղ, ո՛չ: Համաժողովի ծրագիրն ուսումնասիրելիս՝ տրամաբանորեն ընտրեցի պանելային քննարկման հետևյալ խորագիրը. «Խաղաղաշինություն՝ կայուն զարգացում ապահովելու համար»: Ցավոք, խաղաղաշինությունն ու խաղաղապահությունը հրատապ խնդիրներ են ոչ միայն իմ երկրի և իմ տարածաշրջանի համար, այլ նաև դրանց սահմաններից դուրս, և…
Կարդալ ավելինԽարդախության զոհ չդառնալու համար եղեք ուշադիր, նաև՝ օրինահարգ
«Ուղղակի խաբվել եմ, հետո եմ հասկացել, որ դա խաբեություն է». այսպես չկասկածելով, որ սոցիալական ցանցերից մեկում շրջանառվող տեղեկությունը խաբեություն է, քաղաքացին տրվել էր գայթակղությանը, նույնիսկ վճարել 600 հազար դրամ: Խարդախների ծուղակում հայտնված քաղաքացին մոտ մեկ ամիս առաջ էր «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցում տեսել վարորդական իրավունքի վկայականի ստացման վերաբերյալ գովազդը։ Նրան հետաքրքրել էր առաջարկը և որոշել իր և կնոջ համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել։ «Ինքը Տելեգրամյան ալիքի հասցեն տվել է, կապվել եմ հետը, զանգել եմ,…
Կարդալ ավելինՌուսաստանում հանցագործություն կատարելիս օտարերկրյա քաղաքացիությունը կարող է ճանաչվել որպես ծանրացուցիչ հանգամանք
Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որով օտարերկրյա քաղաքացիությունը հանցագործություն կատարելիս ճանաչվում է որպես ծանրացուցիչ հանգամանք, գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով փաստաթղթին։ Նախաձեռնությունը, որի հեղինակն է որեւէ խմբակցության մեջ չընդգրկված պատգամավոր Եվգենի Մարչենկոն, ենթադրում է փոփոխություններ ՌԴ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասում։ («Ծրացուցիչ հանգամանքներ»): Պատգամավորի խոսքով՝ նորմը կդառնա «կանխարգելիչ մեխանիզմ» և կնպաստի Ռուսաստանում օտարերկրացիների «ավելի պատասխանատու վարքագծին»։ Մասնավորապես, Մարչենկոն վկայակոչում է Քննչական կոմիտեի վիճակագրությունը, որից հետևում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում միգրանտները 55%-ով ավելի շատ…
Կարդալ ավելին