Դիրքում մահացած հայտնաբերված զինծառայողն Արարատի մարզից էր. 1 տարի առաջ էր զորակոչվել բանակ (ֆոտո)

Դիրքում մահացած հայտնաբերված զինծառայողն Արարատի մարզից էր. 1 տարի առաջ էր զորակոչվել բանակ (ֆոտո)

Մարտական հենակետում նախօրեին՝ մարտի 16-ին, ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ մահացած հայտնաբերված Ալբերտ Սիրոյանը 2020թ.–ի դեկտեմբերին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Սյունիքի մարզում։ Նա Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։ Ալբերտն ուներ մեկ ավագ քույր։ «Ալբերտը շատ հարգված ու հասարակ ընտանիքից էր։ Համայնքում շատ էին սիրում իրեն, շատ հանգիստ տղա էր։ Սիրողական մակարդակով ֆուտբոլով էր զբաղվում։ Իր նպատակն իր ընտանիքին օգնելն էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին համայնքապետարանից։ Ալբերտը միակողմանի ծնողազուրկ էր․ հայրը տարիներ առաջ է մահացել։ Հիշեցնենք, որ ավելի…

Կարդալ ավելին

Մարտական դիրքում հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով. ՊՆ

Մարտական դիրքում հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով. ՊՆ

Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում մարտի 18-ի ցերեկը մարզերի զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն. Օդերեւութաբանները նաեւ հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում, տեղ-տեղ՝ մինչեւ 14-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, երբեմն՝ ձյան տեսքով։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2 -4, վաղը ցերեկը՝ +4 +6։ Շիրակում գիշերը՝ -7 -11, ցերեկը՝ 0 -5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -6…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում մարտի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422202-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2480 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2944317 է: Փաստացի այս պահին բուժվում է 2924 պացիենտ, նվազել է 95-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409047 անձ` վերջին մեկ օրում 140 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի,…

Կարդալ ավելին

Կոտայքի մարզում մեծածավալ աշխատանքները շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով

Կոտայքի մարզում մեծածավալ աշխատանքները շարունակվում են  սուբվենցիոն ծրագրերով

Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջից ծանոթանում ենք՝ Պետական բյուջեի աջակցությամբ Հրազդանում այս տարի սուբվենցիոն 8 ծրագիր կյանքի կկոչվի, իսկ Բյուրեղավանում՝ 6 ծրագիր Կոտայքի մարզից ՏԿԵՆ ներկայացված սուբվենցիոն ծրագրերի փաթեթից մարզկենտրոն Հրազդանից 8 սուբվենցիոն ծրագրային հայտ է հավանության արժանացել ոլորտային գերատեսչությունների կողմից: Ըստ այդմ, Կհիմնանորոգվեն և կվերանորոգվեն Հրազդանի թիվ 11, թիվ 6, թիվ 8 մանկապարտեզների շենքերը և թիվ 4 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի միջանցքը, ինչպես նաև կկառուցվի թիվ 15 մանկապարտեզի կոյուղու ցանցը (պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 70 %)…

Կարդալ ավելին

Ստամբուլում ոսկերչական արվեստի ոդիսականը ու հայկական հետքը.ՍԵՎԱՆ ԲԻՉԱԿՉԻ

Ստամբուլում ոսկերչական արվեստի ոդիսականը ու հայկական հետքը.ՍԵՎԱՆ ԲԻՉԱԿՉԻ

Հարցազրույց՝Թուրքիայումբնակվողհայոսկերիչ Սևան Բիչակչիի հետ,  նրա հայկական արմատների և  ոսկերչությունը  արվեստի  նոր  մակարդակի հասցնելու շուրջ: -Հարգելի Բիչակչյան որտեղից են գալիս Ձեր հայկական արմատները, արդյո՞ք նրանք եղել են արվեստագետներ: – Ե՛վ մայրս  և՛ հայրս  ծագումով Յոզգաթից են։ Ես գիտեմ, որ նրանք տարածվել են Էրզրումի շրջակայքում շատ ավելի վաղ արմատացած Օզինցի կոչվող ցեղից։ Չգիտեմ՝ նրանց ժամանակակիցներն ու հաջորդ սերունդները ճանաչե՞լ են որպես արվեստագետներ, բայց որ ամեն հայի նման իմ տոհմածառում տեղ են գտել բազմաթիվ արժեքավոր վարպետներ՝ արհեստների տարբեր…

Կարդալ ավելին

Ամենախոշոր ծրագիրը եղել է ճանապարհային ցանցի բարելավումը. Գնել Սանոսյան

Ամենախոշոր ծրագիրը եղել է ճանապարհային ցանցի բարելավումը. Գնել Սանոսյան

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 16-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախարարությանը հաշվետու տարում 22 ծրագրով նախատեսված 131 միջոցառման իրականացման համար պետական բյուջեից հատկացրել է 214,7 մլրդ դրամ, որից օգտագործվել…

Կարդալ ավելին

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթները ստացել են դրական եզրակացություն

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթները ստացել են դրական եզրակացություն

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Սնդիկի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ` առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2017թ. վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով` 2020թ. կոնվենցիային միանալուց հետո Հայաստանը պարտավորվել է սահմանափակել սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումն ու արտահանումը: Հիմնական զեկուցողի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծերի փաթեթում կատարվել…

Կարդալ ավելին

Առաջարկվող փոփոխություններով կնվազեն կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտները

Առաջարկվող փոփոխություններով կնվազեն կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտները

Մարտի 16-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ հողային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նախարարության կողմից ձեւավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների վերհանումը, քննարկումը եւ դրանց լուծման համար համապատասխան կառուցակարգերի մշակումը: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտների նվազեցման եւ գործարար միջավայրի բարելավման նպատակով հողամասերի ընդլայնման հետ…

Կարդալ ավելին

2021թ. գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 9,8 մլրդ դրամ. Վահան Քերոբյան

2021թ. գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 9,8 մլրդ դրամ. Վահան Քերոբյան

Մարտի 16-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարել է իր հերթական նիստը: Քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ 2021թ. գյուղատնտեսության ոլորտում Կառավարության քաղաքականությունն ուղղվել է մասնավորապես արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային եւ ջրային ռեսուրսների խնայողաբար…

Կարդալ ավելին
1 514 515 516 517 518 566