Հայ-թուրքական կարգավորումը պետք է տեղի ունենա ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համատեքստում. Լավրով

Հայ-թուրքական կարգավորումը պետք է տեղի ունենա ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համատեքստում. Լավրով

Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում։ Այս մասին սեպտեմբերի 2-ին ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ «Ղարաբաղյան հիմնախնդիրը, որը լուծվել է Հայաստանի ղեկավարության կողմից 2022 թվականի վերջին, որը Եվրամիության մասնակցությամբ ստորագրել է համաձայնագիր Ադրբեջանի հետ, որով ճանաչվում են 1991 թվականի սահմանները, որոնց կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը…

Կարդալ ավելին

ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ կսահմանվի

ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ կսահմանվի

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը, որն անցել է ներպետական բոլոր ընթացակարգերը: Այս մասին տեղեկացնում է խորհրդարանը: «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի վավերացման նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել այդ դաշտում առկա իրավական բացերը կամ տարբերությունները: Հարցը հանձնաժողովում ներկայացրել…

Կարդալ ավելին

Իսրայելի ավիահարվածը Լիբանանի հարավում սպանել է ՄԱԿ-ի աշխատակցին

Իսրայելի ավիահարվածը Լիբանանի հարավում սպանել է ՄԱԿ-ի աշխատակցին

Երկուշաբթի իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում զոհվել է մեքենայում գտնվող երկու մարդ, այդ թվում՝ սահմանի մոտ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության պայմանագրային աշխատակիցը, հայտնում է Reuters-ը: Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկու մարդ է զոհվել հարավային ծովափնյա Նակուրա քաղաքում ավտոմեքենայի վրա իսրայելական հրաձգության հետևանքով: ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ը, հայտնել է, որ զոհերից մեկը գործակալության հետ պայմանագիր կնքած մաքրման ընկերության աշխատակից է: «Կապալառուի աշխատակիցը և մեքենայի մեկ այլ ուղևոր, որը ինչպես մենք հասկանում ենք, որ այցելում էր…

Կարդալ ավելին

Հայաստանը և Վիետնամը վայելում են սերտ գործընկերային հարաբերություններ. Փաշինյան

Հայաստանը և Վիետնամը վայելում են սերտ գործընկերային հարաբերություններ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Անկախության օրվա  առիթով։ Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը և Վիետնամը վայելում են սերտ գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և բարեկամության վրա: Վստահ եմ, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության միջոցով համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք համագործակցության հետագա զարգացմանը: Ուրախ կլինեմ հյուրընկալելու Ձեզ…

Կարդալ ավելին

Վերաբացվել է Ամիօ բանկի «Հրազդան» մասնաճյուղը (ֆոտո)

Վերաբացվել է Ամիօ բանկի «Հրազդան» մասնաճյուղը (ֆոտո)

Ամիօ բանկի «Հրազդան» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում` ավելի նոր ու հարմարավետ միջավայրում։ Այսուհետ արդեն Օգոստոսի 23 փողոց, 50/1 հասցեում գործող նորաբաց մասնաճյուղն իր հաճախորդներին կընդունի առավել ընդարձակ և հարմարավետ պայմաններում՝ մատուցելով յուրաքանչյուրի ֆինանսական կարիքներին համապատասխան բանկային ընդլայնված ծառայություններ։ Մասնաճյուղի բացման առիթով, որպես ավանդույթ՝ Բանկի բոլոր հաճախորդները բացման առաջին օրը  ձեռք բերեցին Amio Visa Gold  10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչև  սեպտեմբերի 06-ը ներառյալ՝ քարտերը հաճախորդների կողմից կարող են ձեռք բերվել կես գնով: ՙՀրազդան՚…

Կարդալ ավելին

Ավարտվել է 9 քաղաքացուց ավելի քան 342մլն. ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու բազմադրվագ վարույթի նախաքննությունը

Ավարտվել է 9 քաղաքացուց ավելի քան 342մլն. ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու բազմադրվագ վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2010-2017թթ. ընկած ժամանակահատվածում Ա.Ա.-ի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն նշված ժամանակահատվածում հափշտակել է քաղաքացիների կողմից բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց նրա տնօրինմանը, տիրապետմանը, օգտագործմանը հանձնված առանձնապես խոշոր չափերի գումարները, ինչպես…

Կարդալ ավելին

Ռուսական կողմը հայկական կոնյակի հետ կապված որեւէ հարց չի բարձրացրել. Էկոնոմիկայի նախարարություն

Ռուսական կողմը հայկական կոնյակի հետ կապված որեւէ հարց չի բարձրացրել. Էկոնոմիկայի նախարարություն

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարը հայկական կոնյակի հետ կապված որևէ հարց չեն բարձրացրել։ Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 2-ին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90%-ի անապահովության մասին հրապարակումներին։ «Հեռախոսազրույց եմ ունեցել գյուղատնտեսության նախարարի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ։ Այդ երկու հեռախոսազրույցների ընթացքում մենք քննարկել ենք տարբեր հարցեր, սակայն…

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով: Հայտնում են ՀՀ պաշտպօանության նախարարությունից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

Կարդալ ավելին

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբերի 2-ին Երևանում մեկնարկել է Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի 27 երկրներից։ Աշխատաժողովի նպատակն է քննարկել բույսերի պաշտպանության միջազգային չափորոշիչներն ու ստանդարտները, քննարկել անդամ-երկրներում տիրող բուսասանիտարական իրավիճակը, կատարված բուսասանիտարական միջոցառումներն ու դրանց արդյունքները և, անհրաժեշտության դեպքում, կոնվենցիայում կատարել փոփոխություններ ու արդիականացնել այն: Աշխատաժողովի բացմանը մասնակիցներին ողջունել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը: Գևորգ Պապոյանը կարևորել է բույսերի…

Կարդալ ավելին

Օգոստոսի 27-ին կայացավ Amio & ML նախագծի վիճակահանությունը. 300 շահառու ձեռք կբերի բնակարան շահավետ պայմաններով

Օգոստոսի 27-ին կայացավ Amio & ML նախագծի վիճակահանությունը. 300 շահառու ձեռք կբերի բնակարան շահավետ պայմաններով

Ամիօ բանկը և ML MINING ընկերությունն ամփոփեցին «Նոր Երևան» թաղամասի վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 25-ին ML MINING ընկերությունը և Ամիօ բանկը մեկնարկեցին «Նոր Երևան» թաղամասի բնակարանների վիճակահանության 2-րդ փուլը, որի շնորհիվ սահմանափակ շրջանակի շահառուներ և Ամիօ բանկի` ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները հնարավորություն ստացան ձեռք բերել բնակարան  բացառիկ արժեքով` 1 քմ-ն ընդամենը 389 հազար ՀՀ դրամ։ Հայտերը լրացնելու վերջնաժամկետը օգոստոսի 25-ն էր։ Նախագծի վիճակահանությունը տեղի ունեցավ օգոստոսի 27-ին` հայտերի ընդունման վերջնաժամկետից ընդամենը 2 օր…

Կարդալ ավելին
1 86 87 88 89 90 569