Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը մահացել է

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը մահացել է

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը մահացել է։ Այս մասին տեղեկացանք «Էրեբունի» բժշկական կենտրոնից։ Հիշեցնենք, որ մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։ Տեւական ժամանակ նրա առողջական վիճակը ծանր էր՝ առանց դրական տեղաշարժի։ Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թ-ի դեկտեմբերի 4-ին՝ Գյումրիում։ Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ 1969 թվականին Լուսինե Կիրակոսյանն ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն…

Կարդալ ավելին

Հիփոթեքային վարկավորման նոր շահավետ առաջարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ

Հիփոթեքային վարկավորման նոր շահավետ առաջարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով իր հաճախորդներին առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ` վճարված տոկոսների գումարի չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությամբ: «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ հետ կառուցապատման ծրագրի շրջանակում Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում բնակարան ձեռք բերել Երևանի էկոլոգիապես մաքուր համայնքներից մեկում՝ Ավան վարչական շրջանում: Աճառյան փողոց 3/1 հասցեում գտնվող, երկու մասնաշենքից բաղկացած մինչև 18 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիրն ունենալու է ընդհանուր 2700 ք.մ. մակերեսով ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված գոտիներ, հագեցված է լինելու հասարակական…

Կարդալ ավելին

Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ

Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: Այս մասին ասվում է ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրությունում: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում…

Կարդալ ավելին

«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին առաջարկել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը ՌԴ

«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին առաջարկել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը ՌԴ

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրելով ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան: Համապատասխան հայտարարությունը տարածել է Ռուսաստանի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ Մարտի 20-ից 24-ը Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկությունների տեսչության արդյունքները քննարկվել են մարտի 31-ին ՌԴ եւ ՀՀ անասնաբուժական ծառայությունների միջեւ կայացած բանակցությունների ընթացքում: «Խորհրդակցության ընթացքում բարձրացվել է հայկական անասնաբուժական ծառայության կողմից արտադրվող կաթնամթերքի անվտանգությունը ռուս ստացողների համար երաշխավորելու անհնարինության հարցը»,-նշում է «Ռոսսելխոզնադզորը»: Նշվում է, որ դիմումը կապված է տեսչության անբավարար արդյունքների հետ, որոնց մասին…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին, Լաչինի միջանցքի ճգնաժամին, Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման անհապաղ իրականացմանն ու տարածաշրջանային մարտահրավերներին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Կարդալ ավելին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին: Կողմերը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը եւ առկա մարտահրավերները: Հայկ Կոնջորյանը դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, ինչպես նաեւ վերջին շրջանում ադրբեջանական սադրանքների մանրամասներ: Կարեւորվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը:

Կարդալ ավելին

Երեւանում քամու հետեւանքով ծառերն ընկել ու վնասել են մեքենաները…

Երեւանում քամու հետեւանքով ծառերն ընկել ու վնասել են մեքենաները…

Քամու հետեւանքով այսօր՝ մարտի 29–ին, մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։ Ինչպես  տեղեկանում ենք «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան 27 հասցեում, թեղին վնասել է քաղաքացու ավտոմեքենան։ Ծառ է տապալվել նաեւ Կենտրոն վարչական շրջանում՝ Արշակունյաց 2/19 հասցեում։ Պատին սերտաճած այլանթ տեսակի ծառը վնասել է ավտոմեքենա։

Կարդալ ավելին

Երուսաղեմում կայացել են Իսրայելի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Երուսաղեմում կայացել են Իսրայելի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Երուսաղեմում կայացել են Իսրայելի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հանդիպման արդյունքներով Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենը հայտնել է մոտ ժամանակներս Ադրբեջան այցելելու մտադրության մասին: «Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա օրերին մեծ տնտեսական պատվիրակությամբ Ադրբեջան կատարելիք այցին»,-ասել է նա։ Ադրբեջանի նախարար Ջեյհուն Բայրամովի այցն Իսրայել նվիրված է այդ երկրում դեսպանատան բացմանը:

Կարդալ ավելին

Լավրովը առկա խնդիրների լուծման գործում Իրանին եւ Ադրբեջանին օգնելու պատրաստակամություն է հայտնել

Լավրովը առկա խնդիրների լուծման գործում Իրանին եւ Ադրբեջանին օգնելու պատրաստակամություն է հայտնել

Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը ժամանակավոր բնույթ է կրում եւ շուտով կվերացվի։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք հուսով ենք, որ Բաքվի եւ Թեհրանի հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր բնույթ է կրում եւ հնարավորինս շուտ կհաղթահարվի»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։ Նրա խոսքով, այդ դժվարությունների վերացումը կօգնի խթանել եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ,…

Կարդալ ավելին

Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է

Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում-քննարկում է ունեցել «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի ղեկավար կազմի եւ հրավիրյալ պատգամավորների, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ: Հանդիպումը մեկնարկել է Հիմնադրամի միջազգային բաժնի ղեկավար Ռենե Կլաֆի ողջույնի խոսքով, որով նա կարեւորել է Հայաստանի հետ Հիմնադրամի աշխատանքը՝ հիշատակելով ժողովրդավարության ուղղությամբ ստացված գոհացուցիչ արդյունքները: Դրան հաջորդած ՀՀ ԱԺ նախագահի ելույթը նվիրված է եղել ժողովրդավարական արժեքների պահպանմանն ու մարդու իրավունքների եւ ազատությունների ուղղությամբ տարվելիք անհրաժեշտ քայլերին:…

Կարդալ ավելին
1 399 400 401 402 403 572