ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (ք․ Երևան, Շիրակի փ․)։ Մասնավորապես՝ – սանհանգույցի դուռը բացվում էր դեպի արտադրական շինություն որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրություն, – արտադրական շինությունում պահվել է անձնակազմի անձնական և արտադրական հագուստ, – շինության հատակների մակերևույթների մի հատվածը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, հեշտորեն չի լվացվել, անհրաժեշտության…

Կարդալ ավելին

ՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել տոմատի մածուկ արտադրող և ներմուծող մի շարք տնտեսավարողների նկատմամբ

ՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել տոմատի մածուկ արտադրող և ներմուծող մի շարք տնտեսավարողների նկատմամբ

  «ROYAL», «ARTFOOD», «ANTARI», «ՄԱՊ», «YAN», «NAYIRI FOOD», «КУХМАСТЕР», «Արարատ Քենինգ ֆեքթըրի», «Արարատի Սննդի Կոմբինատ», «PRIMO» անվանումներով տոմատի մածուկների առնչությամբ խախտումներ չեն հայտնաբերվել: Միաժամանակ, վերահսկողական միջոցառումների արդյունքում հարուցվել են  թվով 12 վարույթներ, որոնց արդյունքում 10 վարույթներով պատասխանողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար, իսկ 2 վարույթներ դեռևս գտնվում են քննության փուլում։ Վարույթներով արձանագրվել է, որ «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքները չեն համապատասխանել Տոմատային խտացրած մթերքների ընդհանուր տեխնիկական պայմանների  միջպետական ստանդարտին (ԳՕՍՏ…

Կարդալ ավելին

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունն Էրեբունի համայնքում խաչերթ կանցկացնի

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունն Էրեբունի համայնքում խաչերթ կանցկացնի

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունն Էրեբունի համայնքում խաչերթ կանցկացնի: Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Հոկտեմբերի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Թարգմանչաց տոնը, որը խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է հայ թարգմանչաց տոնը` ի հիշատակ Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների։ էրեբունու Սուրբ Մեսրոպ եկեղեցին կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը, ուստի այս…

Կարդալ ավելին

Ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ Շուշիում՝ Հայոց ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում

Ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ Շուշիում՝ Հայոց ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «Սույն  թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի, ներկա է գտնվել «Դրոշի հրապարակի» բացմանը, որը կառուցվել է դեռևս 2021 թվականին՝ Ադրբեջանի կողմից ոչնչացված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի վայրում։ Համաձայն ադրբեջանական լրատվականների տարածած տեղեկատվության՝ «Դրոշի հրապարակի» մոտ կառուցվելու է նաև «հաղթանակի թանգարանը»՝ նվիրված 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին: Նշենք, որ  այստեղ է կառուցվում նաև Ադրբեջանի «հաղթանակը» մատնանշող Շուշիի նոր մզկիթը, որի հիմնարկեքը…

Կարդալ ավելին

Brent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում

Brent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում

Նավթի գները կայունացել են ուրբաթ օրը՝ նախորդ նստաշրջանի 5%-անոց թռիչքից հետո՝ Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով շուկայում առաջարկի կրճատման մտավախությունների ֆոնին: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը կազմում է 77,51 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 0,11 դոլարով (0,14%) ցածր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։ Հինգշաբթի օրն այս պայմանագրերը թանկացել են 3,72 դոլարով (5%)՝ հասնելով 77,62 դոլարի՝ մեկ բարելի դիմաց՝ առավելագույնը օգոստոսի 30-ից ի վեր։ WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)…

Կարդալ ավելին

Երևանում մեկնարկում է ԴիջիԹեք 2024 ցուցահանդեսը

Երևանում մեկնարկում է ԴիջիԹեք 2024 ցուցահանդեսը

4 հոկտեմբերի, 2024  10:37 Մերիդիան էքսպո կենտրոնում այսօր մեկնարկել է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ ԴիջիԹեք 2024-ը, որն իր շուրջն է համախմբել հայկական և արտասահմանյան առաջատար տեխնոլոգիական ընկերություններին, ստարտափներին։ Առաջիկա երեք օրերի ընթացքում՝ հոկտեմբերի 4-6-ը, 200-ից ավելի ընկերություն ու ստարտափ Մերիդիան էքսպո կենտրոնում կցուցադրեն իրենց նոր պրոդուկտներն ու ծառայությունները։ Բացի դրանից՝ երկու առանձին սրահներում կանցկացվեն զրույցներ ու պանելային քննարկումներ տեխնոլոգիական ոլորտին վերաբերող թեմաներով։ Միջոցառման օրակարգը հասանելի է այստեղ։ ԴիջիԹեք 2024-ն անցկացվում է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024-ի…

Կարդալ ավելին

Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմից կարելի է խուսափել. Բայդեն

Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմից կարելի է խուսափել. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտությունը հնարավոր է կանխել։ Համապատասխան հայտարարություն նա արել է հինգշաբթի օրը՝ լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմ կսկսվի. Կարծում եմ՝ մենք կարող ենք խուսափել դրանից։ Բայց դրան հասնելու համար շատ ավելին պետք է արվի»,- ասել է Բայդենը: Հարցին, թե որքանով է վստահ, որ հնարավոր է կանխել մեծ հակամարտությունը, Բայդենն արձագանքել է պատասխան հարցով, թե որքանով…

Կարդալ ավելին

ՊԵԿ-ը 2024-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում ապահովել է 12,5 տոկոսով ավելի շատ հարկային եկամուտ

ՊԵԿ-ը 2024-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում ապահովել է 12,5 տոկոսով ավելի շատ  հարկային եկամուտ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 189.1 մլրդ դրամով կամ 12.5%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 312 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 60.8 մլրդ դրամով կամ 16.3%-ով: Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց պետական բյուջեի եկամուտներից վերադարձվել է շուրջ 243.4 մլրդ դրամ (ցուցանիշում…

Կարդալ ավելին

Հոկտեմբերի առաջին ուրբաթը` որպես ժպտալու տոն. Ամիօ բանկը տոնում է

Հոկտեմբերի առաջին ուրբաթը` որպես ժպտալու տոն. Ամիօ բանկը տոնում է

Ժպտալը պարզապես դեմքի շարժում չէ, այն մի շարք հաճելի զգացմունքների արտահայտման ձև է, որը նույնիսկ ազդում է մեր առողջության և ինքնազգացողության վրա: Ժպտալիս արտադրվում են երջանկության հորմոններ՝ սերոտոնին, էնդորֆին, դոֆամին, օքսիտոցին։ Ժպիտի տոնը 25 տարեկան է։ Այն առաջին անգամ նշվել է 1999 թվականին: Տոնը նկարիչ Հարվի Բելի մտահղացումն է եղել։ Հարվին նաև առաջին սմայլիկի հեղինակն է։ Ժպիտի օրվա մասին խոսելիս Հարվին նշել է. «Ժպիտը չի ճանաչում աշխարհագրական տարածք, քաղաքական հայացքներ կամ կրոնական պատկանելություն: Յուրաքանչյուրս տարին…

Կարդալ ավելին

Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների փուլում.ՄՊՀ նախագահ

Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների  փուլում.ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը  Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովի  երրորդ օրը մասնակցել է  «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմայով  քննարկմանը։   «Ներկայումս Հայաստանը գտնվում է  կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում, երկրի ազգային օրենսդրությունը, ներառյալ սպառողների պաշտպանության ոլորտին առնչվող կարգավորումները, ներդաշնակեցվում են ԵՄ օրենսդրության հետ, ինչը ռազմավարական քայլ է  առաջավոր պրակտիկաների հետ ավելի սերտ ինտեգրման համար և լանածավալ օգուտներ կապահովի երկրի զարգացման  և գլոբալ շուկաներում ինտեգրման առումով»,-իր խոսքում…

Կարդալ ավելին
1 52 53 54 55 56 570