Գեներալ Գրիգորի Խաչատուրովն ազատ արձակվեց

Գեներալ Գրիգորի Խաչատուրովն ազատ արձակվեց

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ փետրվարի 21-ին, մերժել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը երեկ՝ 20:00-ից ձերբակալված է եղել, նա մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին…

Կարդալ ավելին

Թուրքիայի հետ սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի հետ սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի հետ սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Աշխատանքներ են իրականացվելու երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ»,– ավելացրել են ԱԳՆ–ում։

Կարդալ ավելին

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ պատգամավորների հետ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ պատգամավորների հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին եւ Ֆրանսուա Ալֆոնսին: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը ԵԽ պատգամավորների խնդրանքով ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: ԱԺ փոխնախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության առջեւ ծառացած հումանիտար մարտահրավերները: Հանդիպմանն անդրադարձ է եղել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը եւ հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ռուբեն…

Կարդալ ավելին

Գործադիրն առաջարկում է կարգավորում` ուղղված սպառողների իրավունքների պաշտպանությանը

Գործադիրն առաջարկում է կարգավորում` ուղղված սպառողների իրավունքների պաշտպանությանը

Քաղաքացիական օրենսգրքում, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով վերանայվում են էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին եւ էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները: Նախատեսվող կարգավորումներով քաղաքացին առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում. պայմանագրի կողմին, սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է մտնում պայմանագիր կնքելիս: ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի խոսքով սա նաեւ զսպող մեխանիզմ կլինի ոչ բարեխիղճ տնտեսվարողներից քաղաքացիներին պաշտպանելու համար: Նշվել է, որ գործող կարգավորումները հնացած են, սահմանափակ են…

Կարդալ ավելին

Անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ կնախատեսվեն

Անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ կնախատեսվեն

Գործող կարգավորումներով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումների նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով…

Կարդալ ավելին

Համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի

Համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի

Չինաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, կնքվել են 5 տասնյակից ավելի համաձայնագրեր եւ հուշագրեր, անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջեւ` տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի…

Կարդալ ավելին

Քննարկվել է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանեկան բռնության կանխարգելմանը

Քննարկվել է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանեկան բռնության կանխարգելմանը

Առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն: Գործող օրենքով նման դեպքերի կանխարգելման երկու եղանակ է սահմանված հիմնականում: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության որոշմանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից: Երկրորդը՝ պաշտպանության մասին որոշումներն են, որոնք ենթակա են դատական կարգով կայացման: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ կան դեպքեր, որոնք կարող են դուրս մնալ համապատասխան մարմինների տեսադաշտից՝ հանգեցնելով բացասական տարբեր…

Կարդալ ավելին

Թուրքիայում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Անթաքիա քաղաքում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Օջախը 2 կմ խորության վրա է։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությանը, երկրի հարավ-արեւելքում երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել՝ 17 րոպե տարբերությամբ։ Առաջինը՝ 6,4 մագնիտուդով, տեղի է ունեցել Հաթայ նահանգի Դեֆնե շրջանում, երկրորդը՝ 5,8 մագնիտուդով, նույն նահանգի Սամանդաղ շրջանում։ Անթաքիայի երկրաշարժը զգացվել է նաեւ Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում եւ Իսրայելում, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը։  …

Կարդալ ավելին

Եվրամիությունը երկուշաբթի սկսել է Հայաստանում քաղաքացիական առաքելության աշխատանքը

Եվրամիությունը երկուշաբթի սկսել է Հայաստանում քաղաքացիական առաքելության աշխատանքը

Եվրամիությունը երկուշաբթի սկսել է Հայաստանում քաղաքացիական առաքելության աշխատանքը։ Այն նպատակ ունի նպաստել Ադրբեջանի հետ իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին նշվել է ԵՄ Խորհրդի հայտարարությունում։ «Եվրամիությունն այսօր սկսում է Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունն անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում»,- նշվել է փաստաթղթում։

Կարդալ ավելին

«Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրականացվող խուզարկությունները եւ առգրավումները անօրինական են. Արամազդ Կիվիրյան

«Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրականացվող խուզարկությունները եւ առգրավումները անօրինական են. Արամազդ Կիվիրյան

«Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրավապահներն իրականացնում են խուզարկություններ եւ առգրավումներ, ինչն անօրինական է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Զովք» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ խուզարկությունները սկսվել են այսօր առավոտից եւ այժմ էլ շարունակվում են. «Գտնում ենք, որ կատարվող խուզարկությունները և առգրավումներն ապօրինի են: Ավելին, ապօրինի կերպով առգրավում են նաև աշխատակիցների անձնական հեռախոսները, ինչի իրավունքը նրանք չունեն»: Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ քննիչները խուզարկության ընթացքում անօրինական ձևով պահանջել…

Կարդալ ավելին
1 408 409 410 411 412 572