ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ 2 գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, քանի որ, ըստ հայտարարության 6-րդ կետի, միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ, և Ադրբեջանը պետք է երաշխավորի քաղաքացիների, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- գրել է վարչապետը: Երկրորդ գրառման մեջ նա նշել է. «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազի մատակարարման դադարեցման հետևանքով Լեռնային Ղարաբաղում 120…
Կարդալ ավելին100 տարի անց հայը կրկին լավագույնս է տիրապետում «թքած ունենալու» նուրբ արվեստին
Կոմիտասի հոգեշեղման պատճառը ամենևին Ցեղասպանությանը ականատես լինելը չէր, այլ այն, որ Ադանայի հայերին մորթազերծ էին անում, բայց Պոլսի հայերը, դեռ շարունակում էին սրճարաններում վայելել իրենց թեյը՝ կարծելով, թե իրենց ոչինչ չի լինի։ Մեծանուն գրող, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-ի այս տողերը ահասարսուռ են և արդիական մինչև մեր օրերը: Այս խոսքերը այսօր իրենց ֆբ էջերին հիշել և գրառել են մի շարք քաղաքական և հանրային դեմքեր ՝ ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ-ից մինչև «Ապրելու Երկիր» կուսակցության Սիսիան խոշորացված համայնքի ավագանու անդամ և համայնքապետի…
Կարդալ ավելինԱխորժակն ուտելիս է գալիս, Լաչինի ճանապարհը փակած ադրբեջանցիները արդեն նոր պահանջներ են հնչեցրել
Ինչպես ասում են ախորժակն ուտելուց է գալիս …հիմա պարզ է դարձել արդեն չորս օր Լաչինի միջանցքում շարունակվող ադրբեջանական սադրանքի նպատակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այժմ նրանք պահանջում են ոչ թե հանդիպում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, այլ Բաքվի կյողմից ճանապարհի վերահսկողության ապահովում եւ «Ադրբեջանի պետական ինքնիշխանության ամբողջական վերականգնում՝ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում»։ Հիշեցնենք, որ ակցիան իբր իրականացվում է «բնապահպանների» կողմից եւ ի սկզբանե հայտարարված էին «բնապահպանական նպատակները»։ Վերջին պահանջները, ադրբեջանական ընկալմամբ, սերտորեն կապված են…
Կարդալ ավելինԱկնկալվում է ՀՆԱ-ի 13.2 տոկոսը գերազանցող իրական աճ
ԱԺ այսօրվա տնտեսական հանձնաժողովի նիստում, քննարկվեց, որ անցած 9 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 14.1 տոկոս, իսկ ՀՆԱ-ի աճը 12.6 տոկոս է. այդ մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով 2022 թ. պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Նախարարը նախ անդրադարձել է մակրոտնտեսական զարգացումներին՝ նշելով, որ ընթացիկ տարվա առաջին 3 եռամսյակների ընթացքում եղել են աստիճանաբար նվազող տնտեսական ակտիվության…
Կարդալ ավելինՍահմանափակել Արցախում ազատ տեղաշարժի իրավունքը, սահմանել նրա տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ. ԱՀ նախագահի հրամանագիրը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին: Համաձայն հրամանագրի, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որոշվել է. – Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել…
Կարդալ ավելինՌուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց տեղը․ Յակով Կեդմի
Իսրայելի «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ Յակով Կեդմին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Պատասխանելով ադրբեջանական սադրանքի նպատակների մասին հարցին՝ նա նկատեց. «Ինձ համար դժվար է հասկանալ նպատակը։ Պարզ է, որ դրան գնալու օբյեկտիվ պատճառ չկա։ Այստեղ Ռուսաստանն արդեն պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց տեղը։ Եթե սա հայտարարության ակնհայտ խախտում է, ապա խախտումը պետք է ուղղվի»։ Կեդմին չի կարծում, որ ստեղծված իրավիճակը կհանգեցնի նոր ռազմական հակամարտության, քանի դեռ…
Կարդալ ավելինՀայաստանին դրսից ոչ մեկ չի օգնելու, մեկ վայրկյան առաջ պետք է Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրի. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման թեմային։ Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Թուրքիան վստահություն բարձրացնող քայլեր է արել՝ փոխադարձ բացելով օդային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ առաջիկայում նաեւ օդային բեռնափոխադրումները։ «Թուրքիան եւ Ադրբեջանը քանի որ անկեղծ են, նույնպիսի անկեղծություն են ակնկալում Հայաստանից։ Որպես Հարավային Կովկասի երկրներ, մենք պետք է մեր խաղաղության եւ կայունության համար քայլեր անենք»,–ասել է…
Կարդալ ավելինՖիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ փորձ է արվում անհատի, քաղաքացու հարկման մոդելից անցնել ընտանիքի հարկման մոդելին. Ֆինանսների փոխնախարար
Խորհրդարանում այսօր , ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ: Քննարկումների առանցքում Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում նախատեսվող փոփոխություններն ու լրացումներն էին, որոնք վերաբերում են մեր երկրում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը: Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Ողջույնի խոսքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նախ անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը եւ ի պատասխան այն տեսակետներին ու քննադատություններին, թե այս իրավիճակում…
Կարդալ ավելինԽորհրդարանն ունի վերանորոգված ՃԱՇԱՐԱն
Երեկ խորհրդարանական ճեպազրույցի ավարտից հետո «քաղցած» որոշ լրագրողներ երբ գնացին ԱԺ բուֆետ ՝ պարզվեց, որ նա արդեն դարձել է ՃԱՇԱՐԱՆ և մեզ ասացին դեռ չի սպասարկում` սպասեք մինչև ժամը 12:15: Ի վերջո երբ եկավ նշված ժամը պարզվեց խորհրդարանի բուֆետը անվճար ճոխ հյուրասիրություն է կազմակերպել, բոլոր ցանկացողների (քաղցածների) համար: Ի դեպ համեղ և ճոխ ուտեստները ներառված են ամենօրյա ճաշացանկում(մենյու) , ովքեր ցանկանում են կարող են օգտվել յուրաքանչյուր օր: Հիշեցնենք, որ Խորհրդարանի ճաշարանի տենդեռը շահել է GURMENIA…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը նշանակվեց ԿԳՄՍ նախարար
Ժաննա Անդրեասյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԿԳՄՍ նախարար: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»: Հիշեցնենք, որ նախօրեին հրաժարական էր տվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Իսկ արդեն այսօր Ժաննա Անդրեասյանն ազատվել էր ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից:
Կարդալ ավելին