2023 թ. բյուջեի եկամուտները կազմելու են 2 տրիլիոն 364 միլիարդ դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 652 միլիարդ դրամ, դեֆիցիտը կկազմի 288 միլիարդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախագիծը պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի համար, որոնք կիրականացվեն 2023 թ.՝ Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար: 548 միլիարդ դրամ են կազմում կապիտալ ծախսերը. 2023 թ. 1.5 տոկոսային կետով կգերազանցվի ընթացիկ տարվա ցուցանիշը: Պաշտպանության բնագավառի ծախսը 35 տոկոսով ավելի է 2022 թ. համեմատ, սոցիալական…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը
Այս տարին մեզ համար նշանակալից է, քանի որ նշում ենք ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրի 25-ամյակը: Այս իրադարձությունները նշանավորեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման ներկա փուլի սկիզբը, որոնք համապատասխանում են մեր ժողովուրդների կենսական շահերին: Այս մասին նոյեմբերի 10-ին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը: Ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին՝ հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ…
Կարդալ ավելինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի անդամներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Ասպրամ Կրպեյանը, Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 9-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով Բոգդան Կլիխին խորհրդարանում, նշել է, որ այս տարին խորհրդանշական է երկու երկրների համար. հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է: Նա գոհունակությամբ փաստել է, որ այս տարիներին արձանագրվել է հարաբերությունների դինամիկ զարգացում: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը…
Կարդալ ավելինԱշխատանքային քննարկում ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ
ՀՀ-ում ծնված, սակայն մինչեւ 1995 թ. Հայաստանից դուրս բնակություն հաստատած ազգային փոքրամասնությունները պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն չեն կարողանում ստանալ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 9-ին ՀՀ-ում ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ կայացած աշխատանքային քննարկման ժամանակ: Պատգամավորը, ներկայացնելով քննարկում նախաձեռնելու շարժառիթը, նշել է, որ ինքը եւ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը եզդի եւ ռուս համայնքներից ստացել են նամակներ վերոնշյալ հարցի առնչությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը,…
Կարդալ ավելինՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴՎԻՆՈՒՄ(ֆոտոշարք)
Այսօր Արարատի մարզի Դվին գյուղում մեծ ու փոքր հավաքվել էին գյուղի բուժամբուլատորիայում, եվ սովորական օրը նշանավորվեց խինդ ու ժպիտով, 57 ընտանիքների և նրանց երեխաների համար: «Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ՝ ԱՐՈՒՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հերթական աջակցությունն է կազմակերպել Դվին գյուղի զրո և նրանից բարձր՝ հիսունյոթ սոցիալապես անապահով՝ ինչպես նաև բազմազավակ ընտանիքի երխաներին: Նրանց համար նվերներ էր պատրաստել ձմեռվան ընդառաջ տաք ու հարմարավետ բազմատեսակ հագուստեղեն: Գյուղացիները մեծ գոհունակությամբ ընդունեցին սպասված հյուրին ՝ տիկին ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ : Հատկապես իր խորին շնորհակալությունը…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:
Կարդալ ավելինԻսրայելը եւ Թուրքիան զենքով լիարժեք ապահովել են Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի դեմ. TGRT Haber
Թուրքական TGRT Haber հեռուստաընկերության լրագրող–մեկնաբան Էքրեմ Աքելն անդրադարձել է տարածաշրջանում լարված իրավիճակին։ Թուրք լրագրողն անհանգստություն է հայտնել, որ Իրան–Ադրբեջան լարվածության համատեքստում Իրանը ցանկանում է Հայաստանին հարվածային ԱԹՍ–ներ վաճառել, որը կարող է Ադրբեջանի դեմ օգտագործվել։ Էքրեմ Աքելը հիշեցրել է, որ 2020–ի 44 օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ու Իսրայելը զենքով լիարժեք աջակցել են Ադրբեջանին, որպեսզի հաղթի Հայաստանին, իսկ Իրանը եւ Ռուսաստանը փորձում են Հայաստանին ուժեղացնել։
Կարդալ ավելինՏԿԵ նախարարը ներկայացրել է 2023 թ. բյուջետային հատկացումները. խորհրդարանի հանձնաժողովներում շարունակվում են պետբյուջեի նախնական քննարկումները
Նախարարության ծախսային մասով գալիք տարվա համար կհատկացվի 298,6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա հատկացումից 9 տոկոսով ավելի է: Այս գումարը կազմում է պետական բյուջեի 11,5 տոկոսը: Նախարարությունը հաջորդ տարի նախատեսում է իրականացնել 23 ծրագիր՝ 137 միջոցառումով: Տրանսպորտի ոլորտին նախատեսված է հատկացնել 115 մլրդ դրամ, ջրային ոլորտին՝ 49,6, էներգետիկ ոլորտին՝ 27, տարածքային կառավարման ոլորտին՝ 137,8 մլրդ դրամ: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ…
Կարդալ ավելինՆերկայացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բյուջետային հայտը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2023 թ. կիրականացնի 6 ծրագիր, 30 միջոցառում: 2023 թ. բյուջետային նախագծով ֆինանսավորման ծավալը կկազմի 8 մլրդ 142 մլն դրամ, որը 2022 թ. 6 մլրդ 771 մլն դրամից ավելի է 20,2 տոկոսով: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու ֆինանսավակային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շրջակա միջավայրի բյուջետային հայտը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: 30 միջոցառումից 6-ը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ մոնիթորինգ»…
Կարդալ ավելին2023 թ. գյուղատնտեսության ոլորտին կհատկացվի 37 մլրդ 905 մլն դրամ, որը շուրջ 6 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա համեմատ
2023 թ. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գծով նախատեսվել է հատկացնել 298,6 մլրդ դրամ: Տարածքային կառավարման բնագավառին վերաբերող 2023 թ. ծրագրերի ֆինանսավորման հանրագումարը կազմում է 135 մլրդ դրամ, իսկ ջրային ոլորտին վերաբերող ծրագրերի հանրագումարը՝ 49 մլրդ 560 մլն դրամ: 2023 թ. Շրջակա միջավայրի նախարարությունը, ըստ պետական բյուջեի նախագծի, իրականացնելու է 8 մլրդ 142 մլն դրամի ծրագրեր: Էկոնոմիկայի նախարարության գծով 2023 թ. նախատեսվում է, որ գյուղատնտեսության աջակցության ծրագրերը պետք է ունենան 37 մլրդ 935 մլն դրամ…
Կարդալ ավելին