ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կազմել է 387.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.93 դրամ (աճել է 0.44 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 506.98 դրամ (նվազել է 0.28 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 389-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 419-425.5 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՈւղղաթիռով թռիչքի 2 տոմս` Ամիօ բանկի կողմից հայտարարված մրցույթում հաղթողների համար
Ամիօ բանկը մշտապես հանդես է գալիս նոր առաջարկներով և ստեղծում նոր հնարավորություններ իր հաճախորդների համար: Բանկը հատկապես խրախուսում է AMIO Mobile հավելվածի օգտագործումը, քանզի հավելվածի միջոցով գործարքներն ավելի արագ են, հարմար և հեշտ։ Օգոստոսի 19-ից AMIO Mobile-ի օգտատերերի համար բանկը մեկնարկել է մրցույթ՝ «Թռիչք դեպի թվայինը», որի շրջանակում հավելվածի ակտիվ օգտատերերն ունեն հնարավորություն ստանալու 2 անձի համար ուղղաթիռով թռիչքի տոմսեր դեպի Ազատի ջրամբար և Գառնու տաճար: Հաղթելու է 8 մասնակից, որոնցից յուրաքանչյուրը ստանալու է թռիչքի 2 տոմս`…
Կարդալ ավելինՊեսկովը Հարիս-Թրամփ բանավեճն ամերիկացի ընտրողների հոգսն է անվանել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի բանավեճը ամերիկացի ընտրողների հոգսն է, իսկ Ռուսաստանն իր հոգսերը, ձեռքբերումներն ու խնդիրներն ունի, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այս ամենը հավանաբար ամերիկացի ընտրողների հոգսն է, նրանք պետք է գնահատական տան իրենց թեկնածուներին, ոչ թե մենք: Մենք ունենք մեր հոգսերը, մեր ձեռքբերումներն ու մեր խնդիրները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ԱՄՆ-ում Հարիս-Թրամփ բանավեճի մասին հարցին։ Երեքշաբթի օրը հանրապետական թեկնածու, ԱՄՆ նախկին…
Կարդալ ավելին18 տարեկանը, առանց բացառության, ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց ամբողջությամբ
Ազգային ժողովի սեպտեմբերի 11-ի նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր, վավերացվեցին համաձայնագրեր: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների: ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է, սակայն որոշ բացառությունների դեպքում անձը կարող է ամուսնանալ նաև 17 և 16 տարեկաններում:…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը նվազում է
Սեպտեմբերի 12-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է հարավարևմտյան քամու ուժգնացում՝ 18-20 մ/վրկ արագությամբ։ «Հայգոսհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +31+33։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+29, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+26, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +28+30, Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝…
Կարդալ ավելինՀիշատակում ենք 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Այսօր մենք հիշատակում ենք 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին և հարգանքի տուրք մատուցում փրկարարներին, վերապրածներին և նրանց ընտանիքներին: Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
Կարդալ ավելինՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ.ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Կարդալ ավելինԻնչպես անհատ տաքսիների վարորդները պետք է գրանցվեն և օգտվեն My TAX բջջային հավելվածից. ՊԵԿ-ը տեսանյութ է հրապարակել
Անհատ տաքսի վարորդներն այսուհետև տաքսի ծառայություն մատուցելու համար պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին, պատվերն ավարտելուց հետո գեներացնեն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Գործընթացը հեշտությամբ իրականացնելու համար ՊԵԿ-ը գործարկել է My TAX բջջային հավելվածը։ Այն մշակված է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։ Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ից՝ Android-ի համար․ ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել My tax Armenia անվանումը։ My TAX բջջային հավելվածն ունի…
Կարդալ ավելինRegional Anesthesia & Pain Medicine. Որովայնի խոռոչում ավելցուկային ճարպը կարող է քրոնիկ ցավ առաջացնել հատկապես կանանց մոտ
Որովայնի խոռոչում ճարպի ավելցուկը կապված է տարածված քրոնիկ ցավի հետ, հատկապես կանանց մոտ, ասվում է իր տեսակի մեջ առաջին հետազոտության մեջ, որը հրապարակվել է Regional Anesthesia & Pain Medicine ամսագրում: Հետազոտողները ենթադրում են, որ փորի շրջանում ավելորդ ճարպային շերտերի նվազեցումը կարող է օգնել մեղմել հենաշարժական համակարգի քրոնիկ ցավը, հատկապես, եթե այն առաջանում է մարմնի մի քանի հատվածներում: Հետազոտության համար նրանք օգտագործել են Մեծ Բրիտանիայի Biobank-ի հետազոտության 32409 մասնակիցների տվյալները, որոնք հարցաթերթիկներ են լրացրել և առողջական…
Կարդալ ավելինՈրպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին
Սեպտեմբերի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Գառնիկ Սահակյանի անհետ կորելու մասին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 11-ին, կեսգիշերն անց, Գառնիկ Սահակյանը ներկայացել է Մալաթիայի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելին