Հայտարարություն. կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հայտարարություն. կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ10+300 հատվածում ՆԳՆ ոստիկանության կողմից առաջարկվել և կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Նշված տեղամասում փակվելու է հետադարձը, փոխարենն առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից։ Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում տեղադրվել են նաև լուսացույցներ։ Փոփոխությունն իրականացվել է ՏԿԵ նախարարության հետ։

Կարդալ ավելին

Ընդունելություն Պարեկային ծառայությունում(Տեսանյութ)

Ընդունելություն Պարեկային ծառայությունում(Տեսանյութ)

Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է   Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է։ Մանրամասները  

Կարդալ ավելին

Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում

Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում

  Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության բարեփոխումների համատեքստում ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված ծրագրերը։ «Հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, ըստ այդմ՝ թարմացվել են այդ դասարանների համար դասագրքերը։ Նախարարությունը կարևորում է բովանդակության արդիականությունն ու հարստությունը, բայց միաժամանակ մեծ է այն արդյունավետ դասավանդելու դերը։ Այդ նպատակով մենք բաց ենք համագործակցության համար՝ հարստացնելու վերապատրաստումների նյութերը նաև ֆինանսական կրթության թե՛ բովանդակային, թե՛…

Կարդալ ավելին

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն». առցանց քվեարկություն՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն». առցանց քվեարկություն՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի քվեարկությունը: Այս անվանակարգում քվեարկությունն իրականացվում է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Ներկայացված 2 անվանացանկերն անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջական ցանկ և քվեարկել միայն մեկ մարզիկի օգտին: Հաղթող կճանաչվի ամենից շատ ձայներ հավաքած մասնակիցը: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարում են 15 մարզիկներ՝ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը, թենիսիստ Էլինա Ավանեսյանը, մարմնամարզիկներ…

Կարդալ ավելին

Ապօրինի եղանակով տանը պատրաստում և իրացնում էր օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ(Տեսանյութ)

Ապօրինի եղանակով տանը պատրաստում և իրացնում էր օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ(Տեսանյութ)

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 36-ամյա տղամարդը Աթարբեկյան փողոցի իր տանը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնանշումներով օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ: Օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները դեկտեմբերի 17-ին այցելել են 36-ամյա տղամարդու տուն: Վերջինս հայտնել է, որ չունի համապատասխան թույտվություն, սակայն ապօրինի եղանակով շշալցրել, պիտակավորել և իրացրել է տարբեր տեսակի խմիչք: Ստուգման ընթացքում ոստիկանները խոհանոցի ակնհայտ…

Կարդալ ավելին

Կայացավ հերթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը

Կայացավ հերթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը

  Դեկտեմբերի 15-ին կայացավ «Որակի Նշան – Երևան» մրցանակաբաշխությունը։ Պարգևատրվեցին հանրության շրջանում անցկացված հարցումների, փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում ընտրված կազմակերպություներն ու անհատները, բժիշկներն ու բուժկենտրոնները, «Որակի նշան» հաղորդման շրջանակում իրականացված համտեսի արդյունքում ընտրված ապանքանիշերը։ «Որակի Նշան – Երևան» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է վեր հանել հասարակության համար մշտապես սրտացավ և նվիրյալ անհատականություններին, գնահատել վերջիներիս ներդրումը իրենց իսկ ոլորտում և հասարակական կյանքում։ Միջոցառման շրջանակներում առանձնացված էին «Հանրային ծառայող», «Գրան պրի», «Տարվա հատնություն», «Տարվա ապրանքանիշ», ինչպես նաև «Տարվա նվիրյալ»,…

Կարդալ ավելին

Շուրջ 70 հայ վարպետի ձեռագործ աշխատանք՝ Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում

Շուրջ 70 հայ վարպետի ձեռագործ աշխատանք՝ Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում

  Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով շարունակում է մասնակցել Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին։ Եվս մի քանի օր` մինչև դեկտեմբերի 23-ը, հայկական տաղավարում կշարունակվի ցուցադրվել շուրջ 70 վարպետի ձեռագործ աշխատանք՝ փայտարվեստի, ասեղնագործության, թաղիքագործության, խեցեգործության, տիկնիկագործության, մետաղագործության նմուշներ, ամանորյա խաղալիքներ, հուշանվերներ:  Շպիտելբերգի այս տարվա տոնավաճառն ունի բնապահպանական շեշտադրում, և հայկական տաղավարը ևս հավատարիմ է մնացել դրան` ներկայացնելով վերամշակված թղթից ափսեներ, որոնք արտադրվում են Խնձորեսկում։ Հայկական տաղավարն առանձնահատուկ է իր բազմազան նմուշներով և մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։…

Կարդալ ավելին

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է լաբորատոր կարողությունների զարգացմանն ու աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը: ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել «Բուսական և կենդանական ծագման սննդամթերքում և կերերում աղտոտիչների գնահատման սքրինինգային մեթոդներ» թեմայով TAIEX աշխատաժողովը, որին մասնակցել են ներկայացուցիչներ «Հավատարմագրման ազգային մարմին», ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն», «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ներից, ինչպես նաև ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի «Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի…

Կարդալ ավելին

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։   Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր, մասնավորապես ՀՀ-ից սննդամթերքի արտահանմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը։ Քննարկվեց նաև աշխարհագրական նշումներին (GI) առնչվող հարցեր՝ պայմանավորված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորություններով:   Մտքեր են փոխանակվել ոլորտային բացերի վերհանման, դրանց վերացման և, հատկապես, համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին տարբեր ծրագրերի միջոցով ԵՄ աջակցության վերաբերյալ։  …

Կարդալ ավելին

Հայտնի են ուսուցիչների կամավոր ատեստավորման այս տարվա արդյունքները

Հայտնի են ուսուցիչների կամավոր ատեստավորման այս տարվա արդյունքները

  Ամփոփվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման 2024 թվականի արդյունքները՝ ներառյալ նաև բողոքարկումից հետո կատարված փոփոխությունները։ Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի առաջին անգամ կազմակերպվել է էլեկտրոնային ձևաչափով, որին մասնակցության համար դիմել է 6260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ: Հայտագրվածներից ատեստավորմանը մասնակցել են 4982-ը, որոնք ցուցաբերել են հետևյալ արդյունքները՝ 60-69% արդյունք ցուցաբերել է 1073-ը․ նրանք ունենալու են միայն դրույքաչափի փոփոխություն /200 հազար դրամ՝ 1 դրույք զբաղվածության համար/ 70-79% արդյունք են ցուցաբերել 1158-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական…

Կարդալ ավելին
1 12 13 14 15 16 602