Գլխավոր դատախազությունը Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի խախտումների վերաբերյալ մամուլում առկա հրապարակումների, ստացված հաղորդումների կամ ահազանգերի 11 դեպքերից 6 հրապարակումներն ուղարկել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Նշված 11 դեպքից 4-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 հրապարակում ուղարկվել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Անդրադառնալով իշխող ուժի Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին 30-40 համայնքային աշխատողներին բերելու մասին տեսանյութին, Դատախազությունից հաղորդեցին, որ այն ուղարկվել…
Կարդալ ավելինԱրցախի նորընտիր նախագահն այցելել է ՊՆ եւ քննարկել ռազմաքաղաքական իրադրությունը
Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն եւ ծառայողական խորհրդակցություն անցկացրել ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձեւավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈւ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին եւ կուտակումներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում եւ իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաեւ առկա իրավիճակում հանրապետության պաշտպանական գերատեսչության խնդիրներին»,– ասված է հաղորդագրությունում։
Կարդալ ավելինՌուսական բեռները չեն հասել Արցախ, Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը.
Ասկերան քաղաքով ռուսական բեռները չեն հասել Արցախ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը: Գալստյանն ասաց, որ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում բեռների՝ Արցախ հասնելու համար, եւ, ըստ խմբակցության ղեկավարի, Ադրբեջանը խախտում է ոչ միայն այդ, այլ նաեւ շատ այլ պայմանավորվածություններ. «Ըստ տելեգրամ ալիքների՝ բեռը Բարդա քաղաքում է այժմ: Այն, որ Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է ճգնաժամային այս իրավիճակը հանգուցալուծելուն, դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի հրաժարվել…
Կարդալ ավելինԱռաջարկվող փոփոխություններով փաստացի կապահովվեն լիազորող նորմեր «Երեխայի իրավունքների մասին» օրենքում
ՀՀ-ում երեխայի իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, Ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին» օրենքով, ինչպես նաեւ միջազգայնորեն վավերացված մի շարք կոնվենցիաներով եւ պայմանագրերով. այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում: Խորհրդարանը քննարկել է Կառավարության հեղինակած ««Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փաստացի կապահովվեն լիազորող նորմեր համալիր ծրագրերի իրականացման համար: Ըստ Տաթեւիկ Ստեփանյանի՝ Երեխայի իրավունքների մասին գործող համալիր ծրագիրն ավարտվում է, վերլուծել են նախորդիվ…
Կարդալ ավելինԱԺ-ն քննարկել է «ՀՀ կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը
Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման եւ պահպանման հետ կապված հարաբերությունները: Այս մասին սեպտեմբերի 11-ին կայացած ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու…
Կարդալ ավելինՄեկնարկել են ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո սեպտեմբերի 11-ին մեկնարկել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 17 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրամադրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Մելքոնյանին: ԱԺ կազմը համալրած Մհեր Մելքոնյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն…
Կարդալ ավելինԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել Սամվել Շահրամանյանի երդման արարողությունը
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԱՀ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնամուտի արարողությանը։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին մասնակցում էր 30 պատգամավոր։ Նորընտիր նախագահը երդվել է Սահմանադրությամբ և 17-րդ դարի Ավետարանի վրա։ Հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Այնուհետև, օրենքով սահմանված կարգով, Նախագահ Սամվել Շահրամանյանը երդում է տվել. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային…
Կարդալ ավելինՆախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք ծանրագույն իրավիճակում. Գարեգին Բ-ն շնորհավորել է Արցախի նախագահին
Սամվել Շահրամանյանին Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ողջույնն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով: Նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը գտնվում է անվտանգային, քաղաքական ու տնտեսական լրջագույն մարտահրավերների հանդիման և իննամսյա փաստացի շրջափակման պայմաններում հերոսաբար մաքարում իր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար: Արցախի արդար…
Կարդալ ավելին«Վաղը ես խոսելու եմ Փաշինյանի հետ, Ղարաբաղում արվող քայլերը ճիշտ չեն». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկուշաբթի խոսելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկուշաբթի ամենայն հավանականությամբ քննարկում է ունենալու Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ղարաբաղում արվող քայլերը ճիշտ չեն։ Դրանք ընդունելի չեն։ Մենք այդ ամենին դրական չենք նայում»,–ասել է Էրդողանը։ Նշենք, որ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի ժամանակ անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զարգացումներին։
Կարդալ ավելինՄենք ուժից ու համարձակությունից ավելի՝ կարիք ունենք իմաստության․ Արցախի թեմի առաջնորդի շնորհավորական ուղերձը
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորական խոսքը ԱԺ հատուկ նիստում ‘ուղղված Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին «Մեծարգո Տիար Շահրամանյան, Հանուն Արցախի թեմի հոգևոր դասի և հավատավոր մեր ժողովրդի, մեր անկեղծ շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Արցախի համար փորձություններով և տեսանելի խոչընդոտներով լի այս ժամանակաշրջանում Ձեր վրա են սևեռված բոլոր արցախցիների հայացքները, ովքեր հույսով սպասում են կամավորաբար հանձն առած իրենց նեղությունների ու զրկանքների դրական հանգուցալուծմանը։ Իրապես ծանր է լուծը, բայց…
Կարդալ ավելին