Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է, որ 2023-2024 ուստարվա 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ընդունելության ժամկետները երկարացվում են մինչև օգոստոսի 30-ը: Դիմումներն ընդունվում են ս.թ. օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 30-ը, ժամը 10:00-ից 17:00-ն (բացի հանգստյան և ոչ աշխատանքային օրերից): Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. Դիմում, որը լրացվում է տեղում, կամ էլեկտրոնային (www.monte.am կայքում), Տեղեկանք՝ հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (ներկայացնել անձամբ), Ձև 63 և քաղվածք՝ երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից, Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով),…
Կարդալ ավելինԿովկասում հումանիտար աղետ է ծավալվում. Դեյվիդ Իգնատիուս
Ընդունեք Ադրբեջանի քաղաքական վերահսկողությունը կամ լքեք Լեռնային Ղարաբաղը։ Ըստ էության, սա այն է, ինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում է Ադրբեջանի սահմաններում գտնվող այս հեռավոր անկլավի հայ բնակչությանը, գրում է Դեյվիդ Իգնատիուսը Washington Post.-ի համար իր հոդվածում։ «Սակայն հայ մեծամասնության առաջնորդները պնդում են, որ Ալիևի մարտավարությունը հավասարազոր է ցեղասպանության, և շատ բնակիչներ, կարծես, պատրաստ են սովամահ լինել, քան ենթարկվել: Օգոստոսի 2-ին Euronews-ին տված հարցազրույցում Ալիևը կտրուկ արտահայտվեց. «Ղարաբաղում ապրող մարդիկ… նրանք ապրում են Ադրբեջանում։ Նրանք պետք…
Կարդալ ավելին«Զիլ»-ի վարորդը վերակենդանացման բաժանմունքում է, նրա անվտանգությունը հսկում են ոստիկանները
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած քաղաքացիներից եւս մեկը Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւան՝ Էրեբունի բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: Երեւան տեղափոխված պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր էր, Խաչատրյանն ասաց, որ նրա առողջական վիճակը ստաբիլացել է: «Մյուս պացիենտը, որի վիճակը ծանր է, կմնա մեզ մոտ եւ հավանաբար չի տեղափոխվի, քանի որ մեր մարզի բնակիչ է»,- ասաց ԲԿ-ի փոխտնօրենը: Նշենք, որ Գյումրիում մնացած…
Կարդալ ավելինԱՐՑԱԽՈՒՄ ՍՈՎԱՄԱՀՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Քիչ առաջ ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ հայտնելով ,որ Արցախի հանրապետության 1983 թվականին ծնված քաղաքացին քրոնիկ թերսնման հետևանքով սովամահ է եղել:
Կարդալ ավելինՀամահայկական ութերորդ ամառային խաղերին մասնակցող Արտաշատի երիտասարդները հաղթանակներ և ձեռքբերումներ նվաճեցին
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ Համահայկական 8-րդ ամառային խաղերի աթլետիկայի մրցումներում Արտաշատ համայնքը ներկայացնող մարզիկները առաջին հաջողություններն ու մեդալները նվաճեցին: « Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 4×100մ փոխանցումավազքում Արտաշատի տղաների թիմը նվաճել է չեմպիոնի կոչումը: Երեկ՝ մրցումների առաջին օրը, 400 մ վազք մարզաձևում աղջիկների խմբում բրոնզե մեդալ է նվաճել մեր մարզուհի Միլենա Գրիգորյանը: 400 մ վազք մարզաձևում տղաների խմբում երեկ արծաթե մեդալակիր է դարձել մեր աթլետներից Արամ Արամյանը, ով այսօր կրկնել է…
Կարդալ ավելինԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆՈՐ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ Է ՏՎԵԼ
Գեղարքունիքի մարզպետ՝ Կարեն Սարգսյանի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ օգոստոսի 14-ին մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրի աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է ստանան համապատասխան լուծումներ։ Մարզպետը նշում է՝ «Նախ անդրադարձա ՀՀ կառավարության օգոստոսի 11-ի նիստի ավարտին ՀՀ Վարչապետի կողմից առաջ քաշած խնդիրներին, որոնք առնչվում էին ճանապարհների սպասարկման որակի բարելավմանը և կառավարության աջակցության ծրագրերի իրազեկվածության բարձրացմանը։ Հանձնարարեցի խիստ հետևոողական լինել, որպեսզի պետական աջակցության բոլոր ծրագրերի մասով իրականացվեն…
Կարդալ ավելինԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ 37 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ մարզպետ՝ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ աշխատանքային երկուշաբթին մեկնարկել են խորհրդակցությամբ բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: «Այս պահին մարզի համայնքներում կառավարության սուբվենցիոն և պետական տարբեր ծրագրերով քննարկել ենք տրված հանձնարականները և անդրադարձել առաջիկա անելիքներին: գրերով ակտիվ ընթանում են շինարարական աշխատանքներ: 2023 թվականին հաստատված 37 սուբվենցիոն ծրագրերից կեսին ավելին ընթացքի մեջ են, մնացած ծրագրերը գտնվում են փաստաթղթային տարբեր փուլերում: Պետական բյուջեով մարզում իրականացվում են նաև ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներ:…
Կարդալ ավելինԱրտաշատի համայնքապետարանի ակտիվ պայքարը շարունակվում է ապօրինի շինությունների և հողազավթումների դեմ
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ համայնքում ակտիվ պայքարի միջոցառումներ են իրականացվում ապօրինի, ինքնակամ շինությունների դեմ:« Արտաշատ միավորված համայնքում ապօրինի շինարարության և հողազավթումների դեմ պայքարի շրջանակներում՝ համայնքապետարանի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից իրականացվում են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված ընդհանուր օգտագործման տարածքներում ապօրինի, ինքնակամ կառուցված շենք-շինությունների հայտնաբերման և օրենքով սահմանված կարգով դրանց ապամոնտաժման աշխատանքները։ Աշխատանքների շրջանակներում ապամոնտաժվել են Արտաշատ քաղաքային համայնքի Արամ Խաչատրյան և Օգոստոսի 23-ի փողոցների հատման աջ հատվածում…
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարն ընդունել է Լեհաստանի դեսպանին
Այսօր ՊՆ փոխանցմամբ ՝ օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով և ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Սկվեչինսկիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կարդալ ավելինԱզգային ժողովում հավանական փոխարինող պատգամավորը՝ Անդրանիկ Թեւանյանին
Ինչպես արդեն հայտնի դարձավ «Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանի մանդատը վայր դնելուց հետո նրան խորհրդարանում, ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի, կարող է փոխարինել ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը։ Այդ մասին տեղեկանում ենք դաշինքի համամասնական պատգամավորների ցուցակի հերթական փոխարինող համարից : Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը երեկ՝ օգոստոսի 9-ի, հիմնադիր հավաքի ժամանակ հայտարարեց մանդատը վայր դնելու վերաբերյալ։
Կարդալ ավելին