ՊՆ -ից այսօր progressarmenia.com -ին տեղեկացրեցին , որ 2023 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Պաշտպանության նախարարը շնորհավորել է սպայակազմին և զինակոչիկներին՝ ԶՈՒ համալրման հերթական փուլի մեկնարկի առթիվ: Նախարար Պապիկյանը հետևել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած «Պաշտպան…
Կարդալ ավելինԹշնամին կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակչի ուղղությամբ
Հունիսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ: Այս մասին տեղեկանում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին
Կարդալ ավելինԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները կարող են տևել մի քանի օր. Բաքու
ԱՄՆ-ում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները կարող են տեւել մի քանի օր։ Այս մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ «Հանդիպումը կմեկնարկի վաղը։ Հավանական է, որ բանակցությունները կշարունակվեն մի քանի օր։ Հիմնական թեման խաղաղության պայմանագիրն է»,- ասել է նա։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Վաշինգտոնում։ Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Կարդալ ավելինԱՄՆ դեսպան Թրեյսին ՌԴ-ին է փոխանցել ազդանշաններ, որ Վաշինգտոնը խռովության հետ կապ չունի. Լավրով
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ռուսաստանին հավաստիացրել է, որ Վաշինգտոնը «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի կազմակերպած խռովության հետ կապ չունի։ Այն մասին, որ դիվանագետը նման ազդանշաններ է փոխանցել ՌԴ-ին, տեղեկացրել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը RT-ի հարցազրույցում։ «Ի դեպ, երբ երեկ Միացյալ Նահանգների դեսպան Թրեյսին շփվում էր ռուս ներկայացուցիչների հետ, ազդանշաններ էին փոխանցում։ Այդ ազդանշանները, հավանաբար, գաղտնի չեն, դրանք նախ եւ առաջ վերաբերում էին նրան, որ ԱՄՆ-ն այստեղ կապ չունի»,- ասել է արտաքին գործերի նախարարը։…
Կարդալ ավելինՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:
Կարդալ ավելինԲլոգեր մայրիկները խոսել են ֆինանսական գրագիտության և «ABB Kids» քարտի մասին
Սովորաբար բլոգեր մայրիկներն իրենց հետևորդների հետ կիսվում են շատ գաղտնիքներով՝ ինչպե՞ս սովորեցնել երեխային սիրել գիրքը, ինչպե՞ս հասկանալ նրա ցանկությունները, ինչպե՞ս մարզվել, հանգստանալ, կառավարել ժամանակը և ամենակարևորը՝ ինչպե՞ս լինել երջանիկ … Քննարկման թեմաների ընտրացանկում է նաև երեխաների ֆինանսական գրագիտության հարցը, ինչի կապակցությամբ էլ «Զանգակ» գրատան ջերմ հարկի տակ երիտասարդ մայրիկների հանդիպումն ուներ երեխաների հետ միասին ֆինանսական գրագիտության առաջին քայլերն անելու, իհարկե, նաև հետևորդներին բանկային շուկայում հատուկ երեխաների համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մշակված «ABB Kids» մանկական քարտի…
Կարդալ ավելինՊետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել. ԱԺ խոսնակ
Անշնորհակալ գործ է կանխատեսում անել, թե արդյոք Ադրբեջանի վերջին գործողությունները կարող են բերել լայնածավալ ռազմական գործողությունների: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել, մենք այդ տրամաբանությամբ ենք աշխատում: Բանակին ոփւղղված աշխատանքները, բարեփոխումները հենց այդ տրամաբանությամբ են առաջ գնում: Այսինքն անկախ նրանից, թե այդ սադրանքները կլինեն, թե չեն լինի, մենք յդ տրամաբանությամբ ենք գնում: Մշտապես կրակոցներ…
Կարդալ ավելինԱլիևը փակ հանդիպման ժամանակ ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ թվային ձեւակերպումով. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպման ժամանակ նույնպես ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` թվային ձևակերպումով։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ վնախագահ Ալեն Սիմոնյանը: «Ալիեւն ասում է՝ ես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չունեմ: Չգիտեմ՝ ես դա ասելու իրավունք ունե՞մ, թե՞ չունեմ, կարծում եմ՝ ունեմ. փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունում ու ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով»,- ասաց նա։ ՀՀ ԱԺ խոսնակը շեշտում է, որ չնայած Ադրբեջանի նման հայտարարությանը`…
Կարդալ ավելինԱլեքսանդրիայում փլուզվել է 13 հարկանի շենք, փլատակների տակ շատ մարդիկ են մնացել. Youm7
Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում 13 հարկանի շենք է փլուզվել Խալիլ Խամադա փողոցում։ Փլատակների տակ շատ մարդիկ են մնացել, տեղեկացրել է Youm7 պարբերականը։ Շենքը գտնվում էր Սիդի Բեշրում, Ալ-Մոնտազա շրջանում։ Շենքի փլուզման հետեւանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ։ Փլատակների տակ են մնացել տեղի սուպերմարկետի հաճախորդները։ Արտակարգ դեպքի վայր են ժամանել անվտանգության ծառայությունները, քաղաքացիական պաշտպանության ուժերը եւ շտապօգնության մեքենաներ, ինչպես նաեւ Ալեքսանդրիայի նահանգապետ, գեներալ-մայոր Մուհամադ աշ-Շարիֆը։ Փրկարարները փլատակների մաքրման աշխատանք են իրականացնում։ Հայտնի է, որ շենքը օգտագործվել է…
Կարդալ ավելինԱրցախում անցել են խիստ խնայողական ռեժիմի.
Ինչպես արդեն հայտնի է հունիսի 15-ից Ադրբեջանը դադարեցրել է նաև Հայաստանից Արցախ հումանիտար բեռնափոխադրումները, բացառությամբ Կարմիր խաչի օգնությանը այն էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերջին օրերին 1 տարեկան երախա տեղափոխվեց Երևան վերակերդանացման բաժանմունքից, և այդ իսկ պատճառով Արցախի պետությունն անցել է խիստ խնայողական ռեժիմի բոլոր ուղղություններում, այդ թվում՝ վառելիքի: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ բենզին և դիզվառելիք տրամադրվում է խիստ անհրաժեշտ դեպքերում՝ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, հիվանդներին բուժհաստատություններ տանելու, շրջաններից գյուղատնտեսական մթերքը կենտրոնացված կարգով շրջկենտրոններ և…
Կարդալ ավելին