ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով արգելել մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցումը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 22-ի արտահերթ նիստում հիմնական զեկուցող, հանձնաժողովի…
Կարդալ ավելինԹուրքիայի իշխանությունները խոստացել են նախագահական ընտրություններից հետո «կոնկրետ» զբաղվել Ստամբուլի քաղաքապետով
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հնարավոր հրաժարականը դատարանի վերջին որոշման հետ կապված կրկին քննարկման առարկա է դարձել մայիսի 14-ի ընտրությունների նախաշեմին, գրում է Bianet-ը: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ Ստամբուլի քաղաքապետարանի խմբի խոսնակ, իրավաբան Մուրաթ Թյուրքյուլմազը սոցիալական ցանցերում վերջերս արված գրառման մեջ ակնարկել է հետընտրական շրջանի մասին: Ներքին գործերի նախարարության կողմից Էքրեմ Իմամօղլուին Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացնելու շուրջ բանավեճը ժամանակավորապես հանդարտվել է՝ կապված առաջիկա ընտրությունների հետ: Իմամօղլուն Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ կզբաղեցնեն փոխնախագահների պաշտոնները, եթե…
Կարդալ ավելինԶոհված զինծառայողների ծնողները գիշերել են կառավարության շենքի մոտ
Զոհված զինծառայողների ծնողները գիշերն անցկացրել են կառավարության շենքի մոտ։ Հիշեցնենք, որ նրանք անժամկետ նստացույց էին հայտարարել կառավարության շենքի մոտ: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը: Այս պահին Հանրապետության հրապարակում շարունակվում է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ մարզերից քաղաքացիներ են միանում Հանրապետության…
Կարդալ ավելինՀայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դեռևս շոշափելի արդյունքներ չկան. Ալեն Սիմոնյան
Տարածաշրջանում խաղաղության հաստատումն այն նպատակն է, որը հետապնդում է Հայաստանի Հանրապետությունը: Իսկ տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության եւ կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը: Այդ մասին այսօր՝ մայիսի 18-ին, Մինսկում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Անցած տարվանից Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որի շրջանակում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն դեռեւս շոշափելի արդյունքներ չկան, եւ դեռ շատ հարցեր մնում են չլուծված: Մենք…
Կարդալ ավելինԵրեւան քաղաքի ավագանու ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 17-ին. Վահագն Հովակիմյան
Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Այս մասին Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ կառավարությունը օրը կնշանակի, սակայն օրենսդրությամբ այդ օրն է նախատեսվում: «Հերթական ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածը, եւ այդ տասնօրյակում սեպտեմբերի 17-ն է ընկնում կիրակի, սակայն ամեն դեպքում կառավարությունն է օրը նշանակում»,- ասաց նա:
Կարդալ ավելին«Աշոտին զոհվածի մայրն ասել է՝ գնանք «Եռաբլուր», տես՝ ինչ են արել ծնողներդ, ինքը հանգիստ նստել է մեքենան»․ Գարիկ Գալեյան
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ԶԼՄ-ի հետ զրույցում հերքեց «Հայկական ժամանակում» տարածված տեղեկությունը, որ ինքը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առեւանգել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ «Մենք այսօր Գարեգին Նժդեհում գտնվող վարչական դատարանից դուրս գալուց հետո նկատել ենք Աշոտ Փաշինյանին։ Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը մոտեցել է նրան, ասել՝ նստիր մեքենաս, գնանք «Եռաբլուր», տանենք, տես՝ ինչ են արել հերն ու մերդ։ Ոչ մի բռնություն չի եղել,…
Կարդալ ավելինՀայկական եւ ադրբեջանական կողմերին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից․ Զախարովան՝ Սոթքի դեպքերի մասին
Ցավոք, վերջին շրջանում ՝ մայիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի շրջանում երկու կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ներկայումս իրավիճակը կայունացել է։ Մենք կոչ ենք անում հայկական եւ ադրբեջանական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից եւ իրավիճակի սրումից, եւ կարծում ենք, որ բոլոր վիճելի հարցերի լուծումը պետք է տեղի ունենա քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Մտադիր ենք ամեն կերպ նպաստել…
Կարդալ ավելինՍոթքի հատվածում վիրավորված զինծառայողը զոհվել է. ՀՀ ՊՆ
Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: ՊՆ-ից «progressarmenia.com » -ին հայտնում են, որ վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի վաղ «progressarmenia.com» -ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին՝ Ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող
ՊՆ-ն տեղեկացնում է «progressarmenia.com»-ին, որ մայիսի 17-ին՝ Ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը: Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնենք ավելի ուշ.
Կարդալ ավելինԹվային փոխակերպում. «Բանկերի թվայնացման անհրաժեշտության պատճառները»
Հարցազրույց՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ՏՏ ռազմավարության խորհրդատուՎԱԴԻՄ ԳԵՐԱՍԻՄԵՆԿԱՅԻ հետ: -Պարոն Գերասիմենկո բանկի ՏՏ թիմը մշակում է բանկային ծառայությունների թվայնացման ժամանակակից լուծումներ: Ինչպե՞ս կնկարագրեք թվային բանկը: -Պարզ ասած՝ թվային բանկը պետք է հասանելի լինի նաև բջջային հեռախոսի էկրանին: Սա իրենից ներկայացնում է ոչ թե տեսլական կամ հայեցակարգ, այլ հաճախորդի հստակ պահանջ: Մենք՝ հաճախորդներս, սովոր ենք առաջատար տեխնոլոգիական ընկերությունների առցանց ծառայությունների բարձր որակին, և բանկերը պետք է հետևեն այդ միտումին, այն է՝ ցանկացած ժամանակակից բանկ պետք…
Կարդալ ավելին