Խորհրդանշական է, որ ձեր այցը մեր երկիր տեղի է ունենում Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այս տարիների ընթացքում Հայաստանը եւ Սլովակիան զարգացրել են հարաբերությունները, սակայն մի շարք բնագավառներում առկա է չօգտագործված ներուժ: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակության հետ ապրիլի 4-ին կայացած հանդիպման ընթացքում: Կարեւորելով Սլովակիայի հետ միջխորհրդարանական համագործակցությունը` Սարգիս Խանդանյանը նշել է,…
Կարդալ ավելինԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ-ի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 4-ի արտահերթ նիստում քննարկել է ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը: Հանձնաժողովականները նախ հաստատել են քննարկման հատուկ ընթացակարգը: ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ներկայացնելով թեկնածուի կենսագրական տվյալները, շեշտադրել է նրա հասարակական եւ մասնագիտական կարողությունները: Էդգար Ղազարյանը տնտեսագիտության թեկնածու…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնությամբ ոստիկանները նույնպես կատեստավորվեն. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյան
««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով` ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 3-ի նիստում: Առաջարկվում…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ. Պաշտպանության նախարարի տեղակալ
««ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով հստակեցվում են կարգապահական եւ զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող եւ զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին եւ շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար: ՀՀ պաշտպանության նախարարի…
Կարդալ ավելինԴիտորդական առաքելության տեղակայումից հետո իրավիճակը որոշակիորեն կայունացել է. Արուսյակ Ջուլհակյան
Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամներն ապրիլի 3-ին հանդիպել են Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերներին` Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության սերտացումը` ընդգծելով խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ձեւավորված գործակցությունն ու հանդիպումները: Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ թե’ կորոնավիրուսային համավարակի, թե’ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը մշտապես զգացել է Լեհաստանի աջակցությունը: «Կարեւոր է, որ դուք հիմա նույնպես մեր կողքին եք»,- ասել է…
Կարդալ ավելին«Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը փակվելու են
«Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը փակվելու են։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Արմենպրես» լրատվական գործակալությունից։ «Որոշումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի 2022 թվականի ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով եւ ծախսարդյունավետության նվազ մակարդակով, ու դրանցով պայմանավորված էլ՝ առաջացել է թերթերի տպագրության դադարեցման անհրաժեշտությունը»,- հայտնել են լրատվական գործակալությունից։ Նշենք, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ։ Սկզբում տպագրվել է հայերեն և ռուսերեն տարբերակներով` որպես Գերագույն խորհրդի…
Կարդալ ավելինԴերասանուհի Լուսինե Կիրակոսյանը մահացել է
ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը մահացել է։ Այս մասին տեղեկացանք «Էրեբունի» բժշկական կենտրոնից։ Հիշեցնենք, որ մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։ Տեւական ժամանակ նրա առողջական վիճակը ծանր էր՝ առանց դրական տեղաշարժի։ Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թ-ի դեկտեմբերի 4-ին՝ Գյումրիում։ Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ 1969 թվականին Լուսինե Կիրակոսյանն ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն…
Կարդալ ավելինՀիփոթեքային վարկավորման նոր շահավետ առաջարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով իր հաճախորդներին առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ` վճարված տոկոսների գումարի չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությամբ: «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ հետ կառուցապատման ծրագրի շրջանակում Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում բնակարան ձեռք բերել Երևանի էկոլոգիապես մաքուր համայնքներից մեկում՝ Ավան վարչական շրջանում: Աճառյան փողոց 3/1 հասցեում գտնվող, երկու մասնաշենքից բաղկացած մինչև 18 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիրն ունենալու է ընդհանուր 2700 ք.մ. մակերեսով ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված գոտիներ, հագեցված է լինելու հասարակական…
Կարդալ ավելինԱդրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ
Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: Այս մասին ասվում է ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրությունում: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում…
Կարդալ ավելին«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին առաջարկել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը ՌԴ
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրելով ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան: Համապատասխան հայտարարությունը տարածել է Ռուսաստանի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ Մարտի 20-ից 24-ը Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկությունների տեսչության արդյունքները քննարկվել են մարտի 31-ին ՌԴ եւ ՀՀ անասնաբուժական ծառայությունների միջեւ կայացած բանակցությունների ընթացքում: «Խորհրդակցության ընթացքում բարձրացվել է հայկական անասնաբուժական ծառայության կողմից արտադրվող կաթնամթերքի անվտանգությունը ռուս ստացողների համար երաշխավորելու անհնարինության հարցը»,-նշում է «Ռոսսելխոզնադզորը»: Նշվում է, որ դիմումը կապված է տեսչության անբավարար արդյունքների հետ, որոնց մասին…
Կարդալ ավելին