«Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնյանների հետ բանակցելու նպատակով «պատասխանտու» նշանակված ոմն Ռամին Մամեդովը հերթական հակահայ ադրբեջանցին է, որի նախնիները Արցախի՝ ադրբեջանական գաղութացման հետևանքով հայտնվել էին հայկական այս հինավուրց երկրամասում ի վերջո բնակություն հաստատելով Շուշիում»։ Տելեգրամյան իր ալիքում այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Վերջինս միևնույն ժամանակ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի (այսպես են «կոչում» բարբարոսները Հայաստանի Հանրապետության տարածքը) համայնքի» և «Ադրբեջան-Իսրայել» միջխորհրդարանական խմբի անդամ է, որը պարբերաբար հանդես է եկել հայատյաց հայտարությւոններով և…
Կարդալ ավելին«Կրակոցից չեմ վախենում, շարունակելու եմ աշխատել այգում». հակառակորդը 2 օր կրակել է Բերդաշենի այգիների ուղղությամբ
Սլավիկ Վարդանյանը երեկ՝ մարտի 1–ին, նռան այգում տրակտորով աշխատելիս է եղել, երբ ադրբեջանական դիրքերից կրակել են այգու ուղղությամբ։ Առաջին կրակոցի ժամանակ Սլավիկն ուշադրություն չի դարձրել, րոպեներ անց, սակայն, երբ հակառակորդը շարունակել է կրակել, նա ռուս խաղաղապահներին է տեղեկացրել, որից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ «Երեկ այգում մենակ ես չէի աշխատում, էլի աշխատողներ կային, մի էքսկավատոր էլ էր աշխատում, էդ դեպքից հետո տեխնիկան դադարեց աշխատել, բայց մարդիկ շարունակեցին իրենց գործն անել։ Ռուսները գնացել էին պերեգովորի, հետո…
Կարդալ ավելին«Նոր Զովքի» գործով ձերբակալված 4 անձանցից 2–ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
«Նոր Զովքի» գործով ձերբակալված 4 անձանցից 2–ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Նոր Զովքի» սեփականատերը, ընկերության տնօրենը, գլխավոր հաշվապահը եւ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող մեկ այլ ՍՊԸ–ի սեփականատերը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն «Նոր Զովք» ՍՊ ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ․Ա․-ի եւ գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի…
Կարդալ ավելինԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ որ համայնքապետը պարպերաբար այցելում է տարածաշրջանի բնակավայրեր, տեղում ծանոթանում խնդիրներին և գյուղաբնակների հոգսերին: «Այսօր այցելել եմ Լանջազատ և Աբովյան բնակավայրեր, համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Հակոբջանյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ու վարչական ղեկավարներ Աշոտ Պետրոսյանի և Ավետիք Հարությունյանի հետ հանդիպել եմ բնակիչների հետ, ծանոթացել համայնքային խնդիրներին։ Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ, բնակիչներին անհանգստացնող հարցերից առաջնայինը ոռոգման ջրի խնդիրն էր: Լանջազատում խնդիր կա բնակավայրի գլխավոր ջրատարի հետ կապված, որը ոռոգման ջրով է…
Կարդալ ավելինԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Այսօր Դիլիջան է այցելել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ԱԺ Հայաստան–Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանի նախաձեռնությամբ: Հանդիպմանը ներկա էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտեն, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր…
Կարդալ ավելինՀարգանքի տուրք 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, պետական բարձրաստիճան այրեր մասնակցել են մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:
Կարդալ ավելինԿառավարությունը վերանայում է էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին եւ էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները
Քաղաքացիական օրենսգրքում էլեկտրոնային պայմանագրերին վերաբերող կարգավորումները հնացած են, սահմանափակ են մեկնաբանվում եւ կիրառության առումով հստակ չեն: Հստակ կարգավորված չեն ինտերնետային կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով կնքվող պայմանագրերի դեպքերը: Նախաձեռնությամբ վերանայվում են էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին եւ էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը փետրվարի 28-ի ԱԺ նիստում: Առաջարկվող կարգավորումներով քաղաքացին առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում: «Պայմանագրի կողմին, սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է մտնում…
Կարդալ ավելինԸնտանեկան բռնությունը կանխելու նպատակով առաջարկվում է բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել
ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը: Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է ընտանեկան բռնությունը կանխելու համար բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել: «Ներկայում օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Դրանցից մեկն անհետաձգելի միջամտության որոշումներն են, մյուսը` պաշտպանության միջոց կիրառելու որոշումները: Առաջին դեպքում ոստիկանության ծառայողի կողմից է համապատասխան որոշումը կայացվում, իսկ երկրորդ դեպքում պաշտպանության…
Կարդալ ավելինԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է ձմեռային նստաշրջանի աշխատանքները
Ուզում եմ առանձնակի կարեւորություն տալ այն հանգամանքին, որ մենք վեհաժողովի շրջանակում ունեցել ենք երկկողմ հանդիպումներ, որոնք շատ կարեւոր եւ արժեքավոր են եղել. ամփոփելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները՝ նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը մարտի 1-ին հրավիրված ասուլիսում: Նա տեղեկացրել է, որ ԱԺ պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցել է ամբողջական կազմով: Պատգամավորները հանդիպել են ԱՄՆ պատվիրակության հետ, խոսել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկային ու զարգացմանը վերաբերող հարցերի…
Կարդալ ավելինՇարունակելու ենք աշխատել միջազգային գործընկերների հետ Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ. խորհրդարանում հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի պատվիրակությունը
Լյուքսեմբուրգը եղել եւ մնում է կարեւոր գործընկեր Հայաստանի համար: Մենք վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ ընդլայնելու եւ խորացնելու հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ շրջանակներում: Մեր երկիրը կարեւորում է Լյուքսեմբուրգի հետ փոխգործակցությունը նաեւ ժողովրդավարության հաստատման եւ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում. նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը փետրվարի 27-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Սոնա Ղազարյանի գնահատմամբ Եվրամիությունում Լյուքսեմբուրգը տարբերվում է հստակ…
Կարդալ ավելին