Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է՝ որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր Ժաննա Շահնազարյանը համակարգում 12 տարվա ծառայող է։ 90 մեդալ, 150 պատվոգիր․ Հայաստանի դրոշը միջազգային տարբեր հարթակներում բարձրացրած մարզուհին ոստիկանության ապագա ծառայողներին, ինչպես նաև մարզիկներին խորհուրդ է տալիս առանց տատանվելու գնալ նպատակներին ընդառաջ։ 2013 թվականն էր, երբ Ժաննան իմացավ, որ ոստիկանության հատուկ ստորաբաժանմանը ծառայողներ են անհրաժեշտ: Դիմեց առանց վարանելու։ Նշում է, որ միշտ ցանկացել է ծառայել ոստիկանությունում։ Ընդունելության վերջին օրն է իմացել հայտարարության…
Կարդալ ավելինԳողությունը կատարվել էր հայրենիքի պաշտպանության համար զոհվածի տանից
Հունվարի 11-ին բնակարանային գողություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում։ Գողությունը կատարվել էր հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Գասպարյանի տնից։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների հետ համատեղ։ Անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ 34-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է Սևանի քննչական բաժին։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է։
Կարդալ ավելինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Հունվարի 7-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3881 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 125, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 287 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 844, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 250, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 97, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 92 և 1372 այլ իրավախախտումներ։ 163 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 315-ը՝…
Կարդալ ավելինԱդրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը
1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին և մեկ շաբաթ շարունակվեցին քաղաքի հայ բնակչության՝ նախօրոք ծրագրված ու կազմակերպված ջարդերը։ Ադրբեջանական ջարդարար ամբոխը՝ կառավարության խրախուսմամբ ու թողտվությամբ, նախապես ճշտված հասցեներով հարձակվեց հայերի վրա։ Ծեծի ենթարկվեցին, կողոպտվեցին ու սպանվեցին հարյուրավոր հայեր։ Ջարդերի ժամանակ սպանված հայերի հստակ թիվը հայտնի չէ, սակայն այն հասնում է մի քանի հարյուրի։ Բաքվում, որտեղ 1988 թվականի դրությամբ ապրում էր ավելի քան 200 հազար հայ, 1990 թվականի ջարդերից հետո այլևս հայ չմնաց։ 1990 թվականի հունվարի 13-19-ը[1] Բաքվում իրականացվեց հայ բնակչության կոտորած և տեղահանություն, որի ընթացքում «Ադրբեջանի Ժողովրդական…
Կարդալ ավելինԱնհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) երթևեկությունը։ Օրենսդրական կարգավորումների հիմնական նպատակը ՀՀ-ում այս ոլորտում միջազգային փորձին համահունչ նոր մշակույթի ձևավորումն է։ Ըստ կարգավորման՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ):…
Կարդալ ավելինԱկտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով։ Բոնուսային բաղադրիչից կարող եք օգտվել՝ գրանցվելով roadpolice.am համակարգում։ Խրախուսական նորմերից օգտվելու ևս մեկ հնարավորություն․էլեկտրոնային փոստով տուգանքի մասին ծանուցվելուց և 20 տոկոս բունուսային բաղադրիչից օգտվելու դեպքում տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելով՝ կգործի նաև հավելյալ 30 տոկոս բոնուսային բաղադրիչով նվազեցումը։ Կարևոր է իմանալ՝ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:
Կարդալ ավելինՆերդրումներ սոցիալական ազդեցություն ունեցող ընկերություններում Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության «Սոցիալական ներդրումային ֆոնդը» սպասում է այն ձեռներեցներին և բիզնեսմեններին, ովքեր ծավալում են սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն: Սոցիալական Ֆոնդը նպատակ ունի ներդրումներ կատարել սոցիալական ձեռնարկությունններում, որոնք կարող են էական դեր ունենալ Հայաստանում սոցիալական-տնտեսական և բնապահպանական խնդիրների լուծման հարցում։ Ֆոնդը դիտարկելու է Հայաստանում գործող կամ Հայաստանում տնտեսական շահ հետապնդող այն ձեռնարկությունների ֆինանսավորումը, որոնք ֆինանսապես կայուն են կամ ունեն խոստումնալից բիզնես մոդել և միաժամանակ ցուցադրում են սոցիալական ազդեցության…
Կարդալ ավելինՄեկնարկել է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակներով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի զարգացման գործում: Ծրագիրը նախաձեռնվել և մշակվել է՝ հաշվի առնելով հայրենիքի կառավարման համակարգում կամավորական հիմունքներով աշխատանքի պատրաստակամություն հայտնած սփյուռքի տարբեր մասնագիտական շրջանակների և Հայաստանի պետական համակարգի գերատեսչությունների պահանջարկը: Սփյուռքի մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները…
Կարդալ ավելինԵրաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների խորհրդի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի հետ ձեռք բերված համաձայնությամբ համատեղ ֆինանսավորման է երաշխավորվել 10 գիտական նախագիծ` 24 ամիս տևողությամբ: «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ – ԻՀ ԱՀԽ – 2024» միջազգային մրցույթում երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի 2025 թ. փետրվարից: ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ…
Կարդալ ավելինՀաստատվել են 2025 թվականի 1-ին փուլի միասնական քննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2024/2025 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 25.01.2025՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» 26.01.2025՝ «Քիմիա», «Ռուսերեն» 01.02.2025՝ «Օտար լեզուներ» 02.02.2025՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» 08.02.2025՝ «Մաթեմատիկա» 09.02.2025՝ «Կենսաբանություն», «Հայոց պատմություն»
Կարդալ ավելին