Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին պարգեւատրել է Ալեքսանդր Նեւսկու շքանշանով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահի հրամանագրին, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գծի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի եւ բազմամյա բարեխիղճ դիվանագիտական ծառայության համար Ալեքսանդր Նեւսկու շքանշանով պարգեւատրել Միխայիլ Եվդոկիմովին՝ Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին»,- նշված է հրամանագրում։
Կարդալ ավելինՀայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկությունը Ադրբեջանի նախագահի աշխատակազմին
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: «Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի Հանրապետության ՊՆ ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը: Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի հունիսի 15-ին արված…
Կարդալ ավելինԿարմիր խաչը տեղեկացրել է 22 մարդու մահվան եւ իր շենքի վնասման մասին Գազայի գնդակոծման հետեւանքով
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ իր գրասենյակը Գազայում տուժել է գնդակոծությունից, որի հետեւանքով զոհվել է 22 մարդ, որոնք ապաստան էին փնտրում իր համալիրում։ «Ուրբաթ առավոտյան մեծ տրամաչափի արկեր են ընկել ԿԽՄԿ գրասենյակից եւ բնակելի տներից մի քանի մետր հեռու»,- նշվել է ԿԽՄԿ հայտարարությունում։ Կազմակերպության հայտարարությունում նշվել է, որ բոլոր կողմերը պարտավոր են նախազգուշական միջոցներ ձեռնարկել, որպեսզի չվնասեն քաղաքացիական բնակչությանը եւ հումանիտար օբյեկտներին։ «Հարվածը վնասել է ԿԽՄԿ գրասենյակը, որը շրջապատված է հարյուրավոր տեղահանված քաղաքացիական…
Կարդալ ավելինԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Կարդալ ավելինԵրեւանը կորցրեց իր պայծառ գույներից ևս մեկը՝ դրական ու հմայիչ Լալա Մնացականյանին
Նա իսկական երևանյան գույներից էր, ով քաղաքի կոլորիտային դեմքերից մեկն էր: Երեւանցիների ամենահարազատ բակն այսօր կորցրեց իր ամենասիրելի բնակիչներից մեկին՝ Լալային՝ խարիզմատիկ, բարի, հումորով, ժպտացող ու ժպիտ տվող, հմայիչ Լալա Մնացականյանին։ Երեւանյան առավոտը տխուր էր՝ ՀՀ վաստակավոր արտիստի մահվան լուրից։ Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել 66 տարեկանում՝ իր ետեւում թողնելով իր տարիներից ավելի հագեցած կյանք՝ լի արվեստով, հումորով ու անմոռանալի կերպարներով, որոնցից ամենատպավորիչը, թերեւս, «Մեր Բակի» Լալան էր՝ Աշոտի ու Հրանտի անդավաճան ընկերը, որը բակի…
Կարդալ ավելինԾեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակ
Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։ Իրականացվել է դեպքի վայրի զննություն, վնասվածքներով բուժհաստատություն տեղափոխված երկու անձինք ճանաչվել են տուժող։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով նախօրեին արցախցի երկու տղամարդկանց դաժան ծեծի ենթարկելու միջադեպին: «Փաստաբան Ռոման Երիցյանի կողմից արված գրառումը Կոմիտաս փողոցում երկու անձի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի շրջանակներում քննիչների անգործության մասին, բացարձակապես իրականության հետ աղերս չունի…
Կարդալ ավելինԵրևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայտնել է, որ Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը։ Հայտնի է, որ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ Արցախի թեմը շարունակում է գործել նոր պայմաններում։ Թեմի նորաստեղծ գրասենյակը թույլ կտա ամենուր բարձրաձայնել արցախահայության իրավունքներին վերաբերող հարցերը։ Ինչպես հայտնում է Dialogorg.ru պորտալը, գրասենյակը ձևավորվել է թեմի բարեկամների աջակցությամբ և կոչված է որակական նոր մակարդակով մշակելու և ներկայացնելու արցախահայերի ամենահրատապ խնդիրները։…
Կարդալ ավելինՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը Ալմաթիում նախարարների խորհրդում չի քննարկվել. Լավրով
Երեւանը որեւէ պաշտոնական փաստաթուղթ չի ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որպեսզի անդամները քննարկեն Հայաստանի դուրս գալու հնարավոր հետեւանքները։ Այս մասին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշեց, որ ասոցիացիայի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել։
Կարդալ ավելինՄինչ օրս ԱՄՆ-ն ՀՀ-ին տրամադրել է 15 մլն դոլար մարդասիրական օգնություն, որի չնչին մասն է ուղիղ հատկացվել փախստականներին
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից, ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում, շարունակվում են ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ բազմամակարդակ աշխատանքները։ Այս մասին հայտնում ենՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ անձանց նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանման, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակությունն ամբողջապես կասեցնելուն, արցախցի փախստականներին ու Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ամերիկյան օժանդակության շեշտակի ավելացման, Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը վերաբերող միանգամից մի քանի բանաձևերի նախագծեր գտնվում են Կոնգրեսի երկու պալատներում համապատասխան օրենսդրաիրավական գործընթացի…
Կարդալ ավելինԹուրքիայի ԱԳՆ-ը գոհունակություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինը ճանաչելու կապակցությամբ
Հայաստանի կողմից Պաղեստինը անկախ պետություն ճանաչելու մասին հայտարարությունից հետո արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան գոհունակություն է հայտնում Հայաստանի կողմից Պաղեստինը ճանաչելու որոշման կապակցությամբ։
Կարդալ ավելին