ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 3-ին, կազմել է 387.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.99 դրամ (նվազել է 0.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.69 դրամ (նվազել է 0.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-385.5 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 409-416 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում հունիսի 4-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաև քամու ուժգնացում հարավ-արևելյան կողմից՝ 18-23 մ/վ արագությամբ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես հայտնում են Այգոսհիդրոմետից, Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +29+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+27,…
Կարդալ ավելինԴեբեդը մոտենում է բնականոն մակարդակին, աշխատանքային դաշտը մեծամասամբ պարզ է. Արեն Մկրտչյան
Դեբեդն աստիճանաբար մոտենում է բնականոն մակարդակին, և աշխատանքային դաշտը մեծամասամբ պարզ է։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում: «Նախորդ 8 օրում ծավալուն աշխատանք է արվել բոլոր ուղղություններով միաժամանակ։ Սա է աղետի հետևանքները վերացնելու միակ տարբերակը»,- նշված է գրառման մեջ։
Կարդալ ավելինՀայաստանի արդարադատության նախարարության ծախսերի աճը կազմել է 6,5 տոկոս
2023 թվականին Հայաստանի արդարադատության նախարարությունը պետբյուջեից ծախսել է գերատեսչությանը հատկացված 25 մլրդ 337 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Միջոցների իրացումը կազմել է 99,4%: Սա, ըստ նախարարի, 6,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից։ «Արդարադատության նախարարությունն իրականացրել է 8 ծրագիր՝ 38 գործունեությամբ»,- հավելեց Հովհաննիսյանը։
Կարդալ ավելինՀայաստանում շուտով կսկսվի ավելի քան 1000 փախստականների համար սոցիալական բնակարանների շինարարությունը
Շուտով Հայաստանում կսկսվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 1000 մարդու սոցիալական բնակարանների շինարարությունը։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 3-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Ծրագիրը, նրա խոսքով, նախատեսված է հաշմանդամ քաղաքացիների համար, ինչպիսիք են, օրինակ, միայնակ թոշակառուները։ Նրանք, ինչպես նշել է նախարարը, չեն կարողանա արտոնյալ հիփոթեքային վարկ վերցնել բնակարան կառուցելու կամ գնելու համար։ Նրանց գլխավերևում տանիք ապահովելու…
Կարդալ ավելինՄԻՊ-ը անդրադարձել է 91-ամյա քաղաքացու՝ բնակարանից վտարվելու դեպքին
Փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեսագրություն էր հրապարակել և գրառում կատարել այն մասին, որ 90-ամյա Սուրիկ Գևորգյանին վտարել են բնակարանից, և վերջինս մնացել է առանց կացարան: ՄԻՊ-ի աշխատակազմը պարզաբանում է հրապարակել՝ ի պատասխան փաստաբանի կողմից ստացված ահազանգի և սոցիալական հարթակներում տարածված տեղեկատվության: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի աշխատակազմի հանրային կապերի բաժինը: Հաղորդագրության մեջ ասված է. «Ի պատասխան փաստաբանի կողմից ստացված ահազանգի, ինչպես նաև սոցիալական հարթակներում տարածված այն տեղեկատվության, որ 91-ամյա Սուրիկ Գևորգյանին վտարել…
Կարդալ ավելինԵրեխաների միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի և հանդիպել Ալավերդու դպրոցականների հետ
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը , հունիսի մեկին երեխաների միջազգային օրվա շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի՝ ծանոթանալու ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին: Նախարարը եղել է Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցներում և զրուցել աշակերտների հետ: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է աշակերտներին երեխաների տոնի առթիվ՝ նվիրելով գրենական պիտույքներ ու գրքեր։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղետների հետևանքների վերացման շուրջ աշխատանքներն աջակցության տարբեր ձևերով. «Այստեղ հոգեբանական աջակցությունն ու սոցիալական ծառայությունների աշխատանքը խիստ կարևոր են հատկապես…
Կարդալ ավելինԿան փակ ճանապարհներ․ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի եւ ՍՀ փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: Պատվիրակության կազմում 12 հոգի են, այդ թվում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը:
Կարդալ ավելինԱղետի հետևանքով Թեղուտի հանքավայրն ու լեռնահարստացման կոմբինատը դադարեցրել են աշխատանքները
Լոռիում տեղի ունեցած աղետի հետևանքով մայիսի 26-ից Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը և լեռնահարստացման կոմբինատը դադարեցրել են աշխատանքները, գրում է «Հետքը» Ինչպես մեզ հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն, դադարեցվել է հանքաքարի արդյունահանման և վերամշակման արտադրությունը, նշված աշխատանքների իրականացման տեխնոլոգիայում ներգրավված անձնակազմն ուղարկվել է ոչ գործատուի մեղքով հարկադիր պարապուրդի: Հորդառատ անձրևի և Դեբեդ գետի հեղեղման հետևանքով խցանված են եղել ջրանցքները, որոնք նախատեսված էին գետի պոմպերով (հող, ավազ և մանրաքարեր) հեղեղված ջրերը հեռացնելու համար, լցված է եղել…
Կարդալ ավելին