Թուրքիայի անվտանգության խորհուրդն ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև բանակցություններում դրական առաջընթացը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին ասվում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։ «Մենք վերահաստատեցինք մեր հույսը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի և աջակցեցինք բոլոր բարեխիղճ ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել էր, որ Անկարան ողջունում…
Կարդալ ավելինԵրկու օրում բացահայտվել է հանցագործության 140 դեպք. Գրանցվել է 18 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 27-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 140 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 16-ական, խարդախության` 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, մարդու առևանգման, դրամանենգության,…
Կարդալ ավելինԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 29-ին, կազմել է 387.50 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.32 դրամ (նվազել է 1.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.91 դրամ (նվազել է 1.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.32 դրամ (նվազել է 0.06 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382-385.5 դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-418.5 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար
Ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայականներ է ստացել ԼՂ-ից բռնի տեղահանված 96,696 անձ, հաշվառման են կանգնել 83,942-ը, քաղաքացիության համար դիմել է 2075 անձ, որոնցից 1437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այդ մասին այսօր՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիական դիմումների մասին տվյալներ: «Արտահերթ ռեժիմով են մեր հայրենակիցները քաղաքացիության դիմումների մասով սպասարկվում, որովհետև եթե գնանք ստանդարտ ճանապարհով, ապա յուրաքանչյուր…
Կարդալ ավելինԻրականացվում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին իրականացնում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Մրցույթ-ցուցահանդեսը միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում, շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծմանը՝ հետագայում հայկական մանկապատանեկան կերպարվեստի ոլորտը ներկայացնելու միջազգային հեղինակավոր հարթակներում։ Մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, հաղթողների հայտարարման և պարգևատրման արարողությունը կկայանա ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը ս.թ. հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային…
Կարդալ ավելին2023 թ. մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը. Վահե Հովհաննիսյան
2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխանել ենք հարկաբյուջետային կանոններին: Կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը: Մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 23,4 տոկոսը` նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0,7 տոկոսային կետով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար…
Կարդալ ավելին2018 թ. հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ.շարունակվում եմ բյուջեյի կատարողականը ԱԺ-ում
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետը մի շարք հայեցակարգային հարցերի է անդրադարձել, արձանագրել, որ պետությունը պետք է ընկալվի որպես լավ ապրելն ապահովելուն միտված գործիք, իսկ ՀՀ քաղաքացու ձգտումը եւ նպատակադրումը պետք է լինի լավ ապրելը: «Իմ գնահատմամբ մարդը, քաղաքացին…
Կարդալ ավելինՈստիկանները քաշքշել են հոգևոր հայրերին, դրսեւորել անհարգալից վերաբերմունք Կաթողիկոսի նկատմամբ. Արման Թաթոյան
Այսօր Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սեւ բերետավոր» եւ «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն (Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան), քաշքշել են հոգեւոր հայրերին, դրսեւորել են անհարգալից վերաբերմունք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ հոգեւոր հայրերի նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այս ամոթալի արարքներից հետո իշխանությանը պատականող լրատվամիջոցներով տարածվում են սուտ տեղեկություններ, թե իբր Վերհափառ Հայրապետն այդ ժամին է գնացել Սարդարապատի հուշահամալիր…
Կարդալ ավելինԹեհրանի փողոցներն անվանակոչվել են ի պատիվ Իրանի զոհված նախագահի եւ արտաքին գործերի նախարարի
Երկու փողոց Թեհրանում վերանանվել է ի պատիվ ավիավթարից զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ մեկ փողոց՝ հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի անուններով։ Այս մասին տեղեկացրել է Իրանի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Նարգես Մադանիպուրը։ «Թեհրանի 15-րդ շրջանում Բեեսատ ավտոմայրուղին Բասիջ հրապարակի հետ հատման կետից մինչեւ Բահման հրապարակ անվանվել է ի պատիվ նահատակ այաթոլա Ռաիսիի»,- նրա խոսքերը մեջբերել է IRIB հեռուստաալիքը։ Պաստորի փողոցի արեւելյան մասը եւս անվանվել է զոհված նախագահի անունով, ավելացրել է Մադանիպուրը։ Պաստորի…
Կարդալ ավելին«Մեր ժողովուրդը բազմիցս ապացուցել է աշխարհին, որ ոչ մի ուժ չի կարող իրենից խլել իր ազատ ապրելու և արարելու արդարացի իրավունքը».Կառլեն Մկրտչյան
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ բնակիչներ, այսօր լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և Մայիսյան հերոսամարտերում տարած հաղթանակի 106-ամյակը, ինչի առթիվ սիրով շնորհավորում եմ բոլորիս: Առաջին Հանրապետությունը մեծ դերակատարություն է ունեցել ազգային միասնության և պետականության վերականգնման գործընթացում: Հայ ազգի զարթոնքի ու հավատի խորհուրդն իր մեջ կրելով՝ այն դարձավ հայրենասիրության, ապրելու, արարելու և միաբանվելու մի նոր խթան՝ նոր ու շրջադարձային էջ բացելով հայ…
Կարդալ ավելին