Իսրայելը կկարողանա հաղթել Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ հակամարտությունը նույնիսկ առանց ԱՄՆ-ի օգնության։ Նման կարծիք է հայտնել Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNBC-ին տված հարցազրույցում։ Կառավարության ղեկավարին հարցրել են, թե արդյոք Իսրայելը կարո՞ղ է «հաղթել այս ճակատամարտում առանց ամերիկյան աջակցության»։ «Պատասխանը՝ այո», – ասել է նա։ «Չնայած մենք գնահատում ենք ամերիկյան աջակցությունը, մենք ցանկանում ենք ամերիկյան աջակցությունը: Մենք պետք է հաղթենք. Մենք այլընտրանք չունենք»,- ասել է Նեթանյահուն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Axios…
Կարդալ ավելինԿառավարության մոտ շարժման ակցիան ավարտվեց. կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում
Կառավարության մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան քիչ առաջ ավարտվեց։ Ակցիային զուգահեռ կառավարության նիստն էր ընթանում, որը վարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր մի քանի շարքով պատ էին կազմել Մելիք Ադամյան փողոցի վրա, թույլ չտալով ակցիայի մասնակիցներին անցնել այդ հատված։ Նշենք, որ ակցիայի ընթացքում 3 քաղաքացի է բերման ենթարկվել։ Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ այսօր՝ 19։00-ին, կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ քննարկելու հետագա անելիքները։
Կարդալ ավելինՈ՞նց է լինում, որ ավելացնում ենք, պարզվում է՝ չի հերիքում․ վարչապետը՝ առողջապահության ծախսերի մասին
ՀՀ կառավարության որոշմամբ՝ բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 մլրդ դրամ կհատկացվի առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը։ Հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այդ գումարներից շտապօգնության ծառայությանը տրամադրվելու է 400 մլն դրամ, հեմոդիալեզին եւ պերիտոնյալ դիալեզին՝ 500 մլն դրամ, ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդությունների բուժմանը՝ 300 մլն դրամ, ոչ վարակիչ հիվանդությունների բուժմանը՝ 800 մլն դրամ, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բուժօգնության համար՝ 1.5 մլրդ դրամ, փոխպատվաստման ծառայություններին՝ 200 մլն դրամ, ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը՝ 100 մլն դրամ։ «Այս…
Կարդալ ավելինՎրաստան այցելողների կյանքի և առողջության ապահովագրության ներդրման հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ. ԱԳՆ
Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: Ինչպես այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով։
Կարդալ ավելինԻսրայելի պաշտպանության նախարարը մարտահրավեր է նետել Նեթանյահուին՝ Գազայում հետպատերազմյան ծրագրերի առնչությամբ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, որը խոստացել է դեմ արտահայտվել Գազայի վրա Իսրայելի ցանկացած երկարաժամկետ ռազմական կառավարմանը, չորեքշաբթի հրապարակավ մաարտահրավեր է նետել վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Գազայի հատվածի հետպատերազմյան ծրագրերի առնչությամբ։ Ըստ Reuters-ի՝ պաշտպանության նախարարը հեռուստաեթերով արված հայտարարությունը նշանավորել է յոթամսյա հակամարտության ընթացքում մի քանի ճակատներում Նեթանյահուի դեմ Իսրայելի բարձրագույն օղակների ամենաաղմկոտ անհամաձայնությունը, որը քաղաքական տարաձայնություններ է առաջացրել երկրի ներսում և արտերկրում: Հակադարձելով՝ Նեթանյահուն, Գալանտի անունն ուղղակիորեն չնշելով, ակնարկել է, թե նախարարն «արդարանում է» մինչև օրս…
Կարդալ ավելինՀՀ եւ Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Մուսթաֆաեւը. Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն
2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական…
Կարդալ ավելինՄայիսի 13-14 տեղի է ունեցել ՄԱԿ-ում դիվանագիտական կոներանս, որին մասնակցել է հայկական պատվիրակությունը.տեսանյութ
progressarmenia.com-ին փոխանցում են, որ մայիսի 13-14-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպության կազմակերպած Մտավոր սեփականության և գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների և բանահյուսության միջկառավարական կոմիտեի դիվանագիտական կոնֆերանսը։ Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը նույնպես մասնակցել է կոնֆերանսին։ Ելույթով հանդես է եկել ՝ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը, ով բարձրաձայնեց ՝ ցեղասպանության ենթարկված բնիկ ժողովուրդների հարցը։ Նա նշեց, որ 1894-1923 թվականներին Արևմտյան Հայաստանի հայերը զրկվել են իրենց հողերից, ապա 1920 թվականին’ իրենց պետականությունից՝ Թուրքիայի թեթև…
Կարդալ ավելինAMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն
Ուրախ ենք տեղեկացնել, որ Amio mobile հավելվածի հնարավորություններն այսուհետ խնայելու են ոչ միայն ժամանակդ, այլ նաև հեռախոսիդ հիշողությունը: Amio mobile հավելվածը թույլ է տալիս մեկ դաշտում կցել ՀՀ բոլոր բանկերում գործող Mastercard և Visa պլաստիկ քարտերը՝ բանկային գործարքները դարձնելով ավելի արագ, հեշտ և անվտանգ: Խնայիր ժամանակդ, իսկ հեռախոսիդ հիշողությունը պահիր լավագույն ակնթարթները ֆիքսելու համար: Մանրամասների համար զանգահարիր +374 10 59 20 20: Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: …
Կարդալ ավելինԵՄ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները «Ռուսաստան զենք մատակարարելու համար»
Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ սահմանափակիչ միջոցները «Ռուսաստանի ռազմական աջակցության» եւ Կարմիր ծովում գործողությունների պատճառով, նշվել է ԵՄ Խորհրդի հայտարարությունում։ «ԵՄ Խորհուրդը ընդլայնել է Իրանի դեմ արգելիչ միջոցները՝ նկատի ունենալով նրա ռազմական աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ գործողություններում եւ Մերձավոր Արեւելքում ու Կարմիր ծովում»,- նշվել է հայտարարությունում։ Պատժամիջոցները ներառում են Իրանին հրթիռների բաղադրիչների մատակարարման արտահանական արգելքներ, ինչպես նաեւ սեւ ցուցակում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ընդգրկումը։
Կարդալ ավելինԷրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում, գրում է DPA գործակալությունը։ «Իմ երկրում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ ներկայում բուժվում է մեր հիվանդանոցներում»,- Անկարայում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը հերթական անգամ ՀԱՄԱՍ-ին անվանել է «դիմադրության կազմակերպություն»։ « ՀԱՄԱՍ-ը պայքարում է հանուն իր երկրի տարածքի ու իր ժողովրդի պաշտպանության»,- նշել է Էրդողանը։ Լրատվամիջոցը նշում է, որ…
Կարդալ ավելին