Կիբեռմարտահրավերի թեման այս անգամ բանկային քարտի միջոցով խարդախությունների իրականացումն է։
Այս հանցատեսակի դեպքում հանցագործները հավաքագրում են քաղաքացիների բանկային քարտի տվյալները, ինչը վերջնարդյունքում հնարավորություն է տալիս նրանց հափշտակել քարտում առկա դրամական միջոցները։
Հանցագործությունն իրականացվում է երկու շատ տարածված եղանակով․ տեխնիկական միջոցներ տեղադրելով բանկոմատների վրա և հատուկ սարքերի միջոցով կլոնավորելով բանկային քարտի տվյալները։
Իսկ թե ինչպես չդառնալ նման հանցագործության զոհ, պատմում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը։
Կիբեռհանցագործությունների զոհ չդառնալու համար ձեզ կօգնի ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարը՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։