Ուսումնական գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր սփյուռքի կրթօջախների համար․ մեկնարկում է հայտերի հավաքագրումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ սփյուռքի կրթօջախներին և կրթամշակութային կենտրոններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագրի շրջանակում:
Ծրագրի նպատակն է աջակցել սփյուռքում գործող կրթօջախներին հայոց լեզվի, գրականության և հայագիտական այլ առարկաների դասավանդման գործընթացում՝ պետական աջակցությամբ տրամադրելով անհրաժեշտ դասագրքեր, աշխատանքային տետրեր և ուսումնաօժանդակ այլ նյութեր:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
• լրացնել տրամադրվող ուսումնական նյութերի ստացման հայտը,
• ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարին ուղղված պաշտոնական գրություն՝ դիմում, ուսումնական նյութեր ստանալու վերաբերյալ (դիմող կառույցի ձևաթղթով, ստորագրված և, հնարավորության դեպքում, նաև կնքված),
• պահանջվող յուրաքանչյուր ուսումնական նյութի «Քանակ» սյունյակում անհրաժեշտ է լրացնել տվյալ ուսումնական նյութի անհրաժեշտ քանակը (կից՝ excel ֆայլ):
Եթե կան ուսումնական նյութեր, որոնք ցանկում ներառված չեն, սակայն կրթօջախները ցանկանում են ստանալ, ապա կարող են դրանք ավելացնել ցանկի «Լրացուցիչ նյութեր» սյունյակի ներքևում:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել ruzanna.hambardzumyan@escs.am էլեկտրոնային հասցեին մինչև 2025 թ. ապրիլի 10-ը ներառյալ:
Միաժամանակ հայտնում ենք, որ գործում է նաև սփյուռքի կրթօջախներին տրամադրվող ուսումնական գրականության էլեկտրոնային պաշարների հարթակը՝ https://lib.armedu.am/, որտեղ առկա են մի շարք դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի էլեկտրոնային տարբերակները՝ ներբեռնման հնարավորությամբ:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին (պատասխանատու աշխատակից՝ Ռուզաննա Համբարձումյան, հեռ. +374(10)-599-647)։

 

Spread the love