2024 թվականի առաջին եռամսյակում 12 ամսյա գնաճը շարունակում է նվազել.ԿԲ նախագահ

2024 թվականի առաջին եռամսյակում 12 ամսյա գնաճը շարունակում է նվազել.ԿԲ նախագահ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք այսօր ԿԲ նախագահը ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն, որը  վերաբերվում է  ընթացիկ տարվա  գնաճի  նվազմանը ՝  2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել, մարտին արձանագրվել է գնանկում՝ 1,2%։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա հավելեց, որ 12-ամսյա բնական գնաճը նույնպես նվազել է, մարտին արձանագրվել է 0.7% գնանկում։ «2024 թ-ի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը…

Կարդալ ավելին

Երևանը չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, ուստի ամսաթիվ որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ

Երևանը չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, ուստի ամսաթիվ որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Ղազախստանում նախատեսված բանակցությունների ժամկետը դեռ որոշված ​​չէ, քանի որ Երևանը դեռևս չի արձագանքել այս առաջարկին։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի հետ Տնտեսության և համագործակցության արաբական ֆորումի երրորդ նստաշրջանի շրջանակում հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևը։ Ղազախստանի փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իր իրավասության տակ չեն, և հանդիպման օրը դեռ որոշված ​​չէ, քանի որ ոչ բոլոր ապագա մասնակիցներն են պատասխան ստացել: «Որքան գիտեմ Հայաստանն իր համաձայնությունը…

Կարդալ ավելին

Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ

Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ նրանց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը: Այս մասին ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարությունում։ «ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում վեր հանված դեպքերի կապակցությամբ՝ Պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ միջադեպերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Պարզաբանումներ են պահանջվել նաև իրավասու մարմիններից, Մարդու իրավունքների պաշտպանը պահանջել է նշված դեպքերով գործերի…

Կարդալ ավելին

Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ

Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ

2024 թվականի հունվար-մարտին Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 50%-ով։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։ Նա պարզաբանեց, որ ոչ առևտրային տրանսֆերտները նվազել են 55%-ով։ Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ (աշխատավարձերի տարբերությունը (Հայաստանում և Ռուսաստանում – խմբ.), միգրացիոն ներհոսքերը, քան դրամավարկային համակարգերի խնդիրների հետ։ Նրա խոսքով՝ 2024 թվականի հունվար-մարտին Հայաստանից ԱՄՆ արտահոսքի ծավալը…

Կարդալ ավելին

Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են

Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է 388.00  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.21 դրամ (նվազել է 0.59 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 486.55 դրամ (աճել է 0.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.16 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 391-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 407-413 դրամով,…

Կարդալ ավելին

ԱՏՀՀ նիստի մասնակիցները Դոհայում աջակցել են Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին

ԱՏՀՀ նիստի մասնակիցները Դոհայում աջակցել են Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կենտրոնական Ասիայի եւ Ադրբեջանի Հանրապետության հետ Արաբական տնտեսական համագործակցության համաժողովի (ԱՏՀՀ) 3-րդ նիստի մասնակիցներին է ներկայացրել Հարավային Կովկասում իրադարձությունների իր տարբերակը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, Բայրամովը «մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանի ընթացիկ իրավիճակի մասին հետհակամարտային շրջանում եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում»։ ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ երկկողմ եւ ուղիղ խաղաղ բանակցությունները, որոնք աջակցվում են Ադրբեջանի կողմից, ակնկալում են կայուն խաղաղություն եւ կայունություն Հարավային Կովկասում, ինչպես նաեւ…

Կարդալ ավելին

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը. փաստաթղթերը կարելի է ներբեռնել QR կոդով

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը. փաստաթղթերը կարելի է ներբեռնել QR կոդով

Գործող կարգավորումների համաձայն՝ հարկային մարմնի կողմից տրվող կամ հարկ վճարողի անձնական գրասենյակից ներբեռնվող բազմաթիվ փաստաթղթեր պետական մարմիններին կամ ՏԻՄ-երին ներկայացնելիս հաճախ պահանջվում է, որ լինեն կնքված կամ ստորագրված հարկային մարմնի կողմից: Քանի որ գործընթացը ժամանակատար է, Կառավարությունն առաջարկում է սահմանել «QR կոդ» հասկացությունը: Առաջարկվող փոփոխության մասին նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նախագծի նպատակն է կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկ վճարողի անձնական գրասենյակից արտատպվող և ներբեռնվող փաստաթղթերի…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է

Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է

Մայիսի 1-ին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով, Լոռիի եւ Տավուշի մարզերում՝ 12-14 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւեր եւ ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +28+30։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+23, Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+22, Կոտայքի նախալեռներում…

Կարդալ ավելին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.75 %.Կենտրոնական բանկ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.75 %.Կենտրոնական բանկ

Ինչպես տեղեկացրել էր  ՀՀ կենտրոնական բանկը այսօր ՝ ապրիլի 30-ին տեղի է ունեցել  բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 %: ԿԲ-ից /progressarmenia.com և / Զրույց/ -ին հայտնում են, որ որոշվել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել  9.75 %, ՀՀ ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.75 %:

Կարդալ ավելին

Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան

Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան

Անթույլատրելի է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը, որ սկսվել է Տավուշում իրենց իրավունքների համար մարդկանց պայքարը սկսելուց անմիջապես հետո։ Այդ արշավը նաև ուղղված է Հայոց Եկեղեցու ու մյուս հոգևորականների դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նաեւ նշել է. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության [Կառավարություն, Խորհրդարան և…

Կարդալ ավելին
1 255 256 257 258 259 632