Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: «Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը: Գնումների գործընթացը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը քննարկվել է ֆինանսների նախարարության հետ: Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի հաստիքին, անցնում է հավաստագրման գործընթաց, այսինքն՝ թեստավորում, որը հիմնականում օրենսդրության իմացություն է ստուգում: Հավաստագիր ունեցող…
Կարդալ ավելինՊեսկովը հաստատեց՝ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ սկսվել է ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից: «Այո՛, դա իսկապես այդպես է», – ասել է Պեսկովը։ Նշենք, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեսանյութ, թե ինչպես է ռուսական տեխնիկայի շարասյունը անցնում Ղարաբաղին հարակից Ադրբեջանի շրջաններով:
Կարդալ ավելինԻրանի նախագահ. Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ, հաղորդում է IRNA-ն։ Խոսելով Իսրայելի վրա Իրանի պատասխան ռազմական հարձակման մասին՝ Ռաիսին նախ այն անվանել է «հակասիոնիստական գործողություն», ապա ընդգծել, որ «դա հենց սիոնիստներին պատժելու համար նախատեսված գործողություն էր»։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է նաև սահմանափակ գործողություն՝ նշելով, որ «եթե Թեհրանը…
Կարդալ ավելին2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը
Պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանը ֆեյսբուքյան գրառմամաբ հիշեցրել է ՀՀ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը. «Հոդված 136. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու…
Կարդալ ավելինՏավուշցիների հետ հանդիպումից հետո, Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ. խոսնակ
Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ: Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Որեւէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»,- նշել է նա։
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչներին
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ։ Ոսկեպարի ու Կիրանցի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետը հանդիպում է ունեցել նաև Բերքաբերի բնակիչների հետ։ Այդ հանդիպումները փակ են եղել, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։
Կարդալ ավելինՎաշինգտոնի օգնության նոր օրինագծով նախատեսվում է 61 միլիարդ դոլարի հատկացում Կիևին
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում չորեքշաբթի ներկայացված նոր առանձին օրինագծով նախատեսվում է 61 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Այդ գումարից մոտ 23 միլիարդ դոլարը, ըստ օրինագծի, պետք է ուղղվի ամերիկյան զինանոցների համալրմանը։ «Տարածաշրջանում ԱՄՆ-ի ընթացիկ ռազմական գործողությունների համար նախատեսվում է ծախսել 11,3 միլիարդ դոլար, իսկ սպառազինությունների առաջադեմ համակարգերի, պաշտպանական արտադրանքի և պաշտպանության ոլորտում ծառայությունների համար կծախսվի 13,8 միլիարդ դոլար: Նախագծի վերջնական քվեարկությունը կանցկացվի ապրիլի 20-ին:
Կարդալ ավելինԿենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես կազմակերպել է ՀՀ բոլոր մարզկենտրոններում
/progressarmenia.com-ին ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ օրերս կայացավ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Ըստ տեղեկության բացման արարողությանը հանդես եկան Սիսիանի մշակութային կենտրոնի ժողովրդական գործիքների համույթի մենակատարները՝ Սիսիանի Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի և Աղվան Մինասյանի անվան ստեղծագործական կենտրոնի սաների հետ միասին։ Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և Սիսիան խոշորացված համայնքի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը։ Այցելուները ծանոթացան պատմական և ժամանակակից մետաղադրամներին, հուշադրամներին,…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը մեկնում է Ոսկեպար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ոսկեպար։ Նշենք, որ Փաշինյանն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է գնում Ոսկեպար։ Նախորդ հանդիպումը ոսկեպարցիների հետ հարթ չի անցել։ Հանդիպման թեման եղել է Տավուշի 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը, ինչին ոսկեպարցիները դեմ են արտահայտվել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն, հակառակ դեպքում պատերազմ է սկսվելու։ Խոսքը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի գյուղերի մասին է։ Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ գյուղերը ՀՀ…
Կարդալ ավելինՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 3 օրով գործուղվում է Լոնդոն: Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի մայիսի 20-22-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցելու նպատակով: Ժաննա Անդրեասյանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի…
Կարդալ ավելին