2024-ին Հայաստանում կարմրուկի 81 դեպք է գրանցվել. 6-ը հոսպիտալացված են

2024-ին Հայաստանում կարմրուկի 81 դեպք է գրանցվել. 6-ը հոսպիտալացված են

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2023 թ. դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 81 դեպք: 6 մարդ հոսպիտալացված է:

Կարդալ ավելին

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տարբերվում են

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տարբերվում են

Կրեմլում հաստատել են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տարբերվում են։ «Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք այն բանի վերաբերյալ, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ հակամարտության մասին։ Դա գաղտնիք չէ։  Դա լավ հայտնի դիրքորոշում է»,- երկուշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։ Այսպես է նա պատասխանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, որն ավելի վաղ նշել էր Մոսկվայից տարբեր դիրքորոշման մասին Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ։…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում. որոշ մարզերում սպասվում է ձնախառն անձրեւ

Եղանակը Հայաստանում. որոշ մարզերում սպասվում է ձնախառն անձրեւ

Փետրվարի 20-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են տեղումներ, լեռներում, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում սպասվում են ձնախառն անձրեւ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի: Ինչպես «Հայհիդրոմետ»-ից հայտնում են  Երևանում գիշերը հնարավոր է կարճատև անձրեւ, մնացած օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +10+12։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +1+6, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +1+4, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +7+10, Սևանա…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 19-ին, կազմել է 404.37  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.71 դրամ (աճել է 0.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.11 դրամ (աճել է 1.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403.50 դրամով, վաճառվում է 406.50-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-434 դրամով,…

Կարդալ ավելին

Փաշինյանը և Ստեֆանո Տոմատն քննարկել են ԵՄ առաքելության արդյունքները, վերջինիս հետագա գործունեության հարցերը

Փաշինյանը և Ստեֆանո Տոմատն քննարկել են ԵՄ առաքելության արդյունքները, վերջինիս հետագա գործունեության հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին: Վարչապետի աշխատակազմից  հայտնում են, որ վարչապետը ողջունել է պարոն Տոմատի այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Վարչապետ Փաշինյանը և Ստեֆանո Տոմատն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության արդյունքներին, վերջինիս հետագա գործունեությանը  վերաբերող հարցերի: Երկուստեք ընդգծվել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը:

Կարդալ ավելին

Քաղաքային տրանսպորտի գինը պետք է լինի զրոյից մինչև 100 դրամ. «Մայր Հայաստանի» նախագիծը

Քաղաքային տրանսպորտի գինը պետք է լինի զրոյից մինչև 100 դրամ. «Մայր Հայաստանի» նախագիծը

Երևանում իշխող փոքրամասնության կոալիցիան, օգտվելով ավագանիում առկա իրավիճակից, քաղաքային տրանսպորտից օգտվելու գների կտրուկ բարձրացման գործընթաց է նախաձեռնել: «Մայր Հայաստանը» դեմ է այդ ամենին և ներկայացրել է փոխադրավարձի հետ կապված իր նախագիծը: Ըստ այդմ՝ – ավտոբուսի, տրոլեյբուսի, մետրոյի գործող փոխադրավարձերը չպետք է ավելանան, – կենսաթոշակառուները, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները տրանսպորտային բոլոր միջոցներից պետք է օգտվեն անվճար, – քաղաքացին պետք է ունենա ընտրության հնարավորություն և ցանկության դեպքում օգտվի քարտային համակարգից, որի պայմաններում միավոր փոխադրավարձի գինը…

Կարդալ ավելին

ԱՄՆ բանակն իր հաշվին Ուկրաինային աջակցելու համար միջոցներ է հատկացնում. CNN

ԱՄՆ բանակն իր հաշվին Ուկրաինային աջակցելու համար միջոցներ է հատկացնում. CNN

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ բանակը ստիպված է եղել հարյուրավոր միլիոն դոլարներ վճարել Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար, քանի որ Կոնգրեսում Ուկրաինային ֆինանսավորելու հեռանկարները մնում են անորոշ: Ըստ CNN-ի՝ բանակի պաշտոնյաներն ավելի ու ավելի են անհանգստանում, որ առանց նոր ֆինանսավորման նրանք ստիպված կլինեն գումար խնայել այլ կարևոր նախագծերի վրա՝ շարունակելու աջակցել Կիևին: 2023 թվականի հոկտեմբերից՝ ֆինանսական տարվա սկզբից, բանակն ավելի քան 430 միլիոն դոլար է ծախսել տարբեր գործողությունների վրա, այդ թվում՝ ուկրաինական զորքերի վերապատրաստման,…

Կարդալ ավելին

Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը հավասարը չունեցան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում: Երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հակոբ Մկրտչյանը: Դավիթ Հովհաննիսյանը 1 կգ-ով զիջեց  թիմակցին եւ նվաճեց արծաթե մեդալ: 2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցեց 375 կգ արդյունք  (166+209): Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանի երկամարտի արդյունքը 374 կգ է (169+205): Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունը սկսեց 161 կգ-ով եւ հաջողությամբ ծանրաձողը պահեց գլխավերեւում: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ…

Կարդալ ավելին

ԼՂ խնդիրը լուծված չէ, Արցախի հայաթափումը բռնազավթումը չի կարող վերացնել ինքնորոշման անքակտելի իրավունքը․ Արցախի ԱԺ

ԼՂ խնդիրը լուծված չէ, Արցախի հայաթափումը բռնազավթումը չի կարող վերացնել ինքնորոշման անքակտելի իրավունքը․ Արցախի ԱԺ

Արցախի Ազգային ժողովի ղեկավար կազմը հանդիպել է Արցախի հարցերով Հանձնախմբի համակարգողի հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից: «Այսօր՝ փետրվարի 19-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ: Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, որ Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման…

Կարդալ ավելին

Արման Անդրեասյան, Արտաշատի մարզադպրոցի սանը՝ Եվրոպայի չեմպիոն

Արման Անդրեասյան, Արտաշատի մարզադպրոցի սանը՝ Եվրոպայի չեմպիոն

Արման Անդրեասյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:  Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշը համառ պայքարում 7:3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին: Առաջին մրցափուլը Անդրեասյանը սկսեց մեծ ակտիվությամբ: Մեկ րոպե անց գորգի մրցավարը վրացի ըմբիշին պասիվություն տվեց եւ հաշիվ բացեց: Մրցակիցը հնարքի չգնաց, Անդրեասյանը մեկ միավոր վաստակեց: Վայրկյաններ անց վրացի մրցակիցը երկու միավորանոց գցում կատարեց եւ հաշվի մեջ առաջ անցավ: Երկրորդ մրցափուլում մրցակիցը եւս մեկ միավոր…

Կարդալ ավելին
1 309 310 311 312 313 638