Ո՞վ է հաջորդ «աթոռին լքող» մարզպետը եվ ո՞վ է հավակնում նոր մարզպետի պաշտոնին

Ո՞վ է հաջորդ «աթոռին լքող» մարզպետը եվ ո՞վ է հավակնում նոր մարզպետի պաշտոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։ Ինչպես ավելի ուշ  տեղեկացրեց  կառավարության կայքում տեղադրված հղումը՝ որոշումից։ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով եղել էր Արմավիրի մարզի Արագած համայնքում կառուցվածք մարզադահլիճ, կրկին դժգոհ մնացել շինարարական աշխատանքների որակից և կարգադրել շտկել թերությունները։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ վարչապետը Լոռի կատարած աշխատանքյաին այցի ընթացքում կրկին դժգոհ էր մնացել մի քանի մարզադահլիճների հիմնանորոգման որակից, իսկ ժամեր անց մարզպետ Արամ Խաչատրյանն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել…

Կարդալ ավելին

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԵՐԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել է ՀՀ վարչապետի՝ հանրապետությունում գործող ձկնաբուծարաններում աճեցված ձկան որակի նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնելու հանձնարարականի հիման վրա անցկացված անասնահմաճարակային մշտադիտարկման արդյունքները:    Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի 85 ձկնաբուծարաններում (Արարատի՝ 60, Արմավիրի՝ 12, Արագածոտնի՝ 1, Գեղարքունիքի՝ 5, Կոտայքի՝ 4, Շիրակի 2 և Վայոց Ձորի 1) իրականացված միջոցառումները բացահայտել են հետևյալ պատկերը.     ձկնաբուծական տնտեսություններում կիրառվող բոլոր՝ թե ներմուծված և թե տեղական արտադրության տարբեր…

Կարդալ ավելին

Կառավարությունը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի թեկնածուների է փնտրում․ ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել

Կառավարությունը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի թեկնածուների է փնտրում․ ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել

Քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի (Քաղաքաշինության կոմիտեի) ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։ Պահանջվում է պատշաճ կրթություն, ծրագրերի կառավարման, ղեկավարման, վերահսկողության կամ համակարգման փորձ և հմտություններ։ Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը ցանկացողները կարող են ուղարկել hr@gov.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2024 թվականի հունվարի 9-ը ներառյալ։ Հարցազրույցներից հետո երեք թեկնածուի տվյալները կներկայացվեն վարչապետին՝ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։ Երկու օր առաջ Լոռու մարզ կատարած աշխատանքային…

Կարդալ ավելին

Կենտրոնում մի շարք հասցեների գազամատակարարումը դադարեցվել է

Կենտրոնում մի շարք հասցեների գազամատակարարումը դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 5-ին ժամը 17։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի, Սարյան, Արամի, Փարպեցու փողոցներով, Մաշտոցի պողոտայով (մասնակի), Ամիրյան, Աբովյան փողոցներով, Հյուսիսյին պողոտայով, Քոչինյան, Բյուզանդի, Կողբացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։

Կարդալ ավելին

Տարվա արդյունքներով կունենանք շուրջ 0% գնաճ. ԿԲ փոխնախագահ

Տարվա արդյունքներով կունենանք շուրջ 0% գնաճ. ԿԲ փոխնախագահ

Դրամավարկային քաղաքականության մեջ մենք հաջողել ենք մեր հիմնական թիրախներին հասնելու գործում: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Մասնավորապես, 2022-ի վերջին ունեինք բարձր գնաճ՝ շուրջ 8 տոկոս, 2021-ին եւս բարձր գնաճ էր Հայաստանում, որի արդյունքում գնաճային սպասումները աճել էին: Հենց այդ պատճառով էր, որ մենք բարձրացրեցինք տոկոսադրույքները, ինչը թույլ տվեց գնաճը հետ բերել թիրախային ցուցանիշին եւ տարվա արդյունքում տարեվերջին կունենանք շուրջ զրո տոկոս գնաճ: Մենք, ըստ էության, ունենալու…

Կարդալ ավելին

2024-ի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն

2024-ի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն

Առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել անձնական օգնականի ծառայություն: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունվարի 4-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված անձնական օգնականի ծրագրի շահառուների ցանկը կընդլայնվի։ Ծառայությունը հանրապետությունում ներդրվել է հունվարի 1-ից, բայց 2023–ին իրականացվել է անձնական օգնականի ծառայության փորձնական ծրագիր։ Նարեկ Մկրտչյանը ծրագրի արդյունավետ իրականացման համար որոշակի փոփոխություններ առաջարկեց` հիշեցնելով, որ ծրագրի ներդրման նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձին անկախ ապրելուն,…

Կարդալ ավելին

Երևան քաղաքի 2024թ. բյուջեով նախատեսվում է պարգևատրումների ֆոնդի «աննախադեպ»՝ 87% աճ․ «Լույս» հիմնադրամ

Երևան քաղաքի 2024թ. բյուջեով նախատեսվում է պարգևատրումների ֆոնդի «աննախադեպ»՝ 87% աճ․ «Լույս» հիմնադրամ

Հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Երևան քաղաքի 2024թ. բյուջեն։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևանի ավագանու կողմից հաստատված բյուջեն, որի համատեքստում անհրաժեշտ է արձանագրել հետևյալ կարևոր մտահոգությունները։ Այսպես՝ Բյուջեով ծրագրվում է եկամուտների աճ, որը հիմնականում պայմանավորված է տեղական տուրքերի, տեղական վճարների, այդ թվում՝ դրանց դրույքաչափերի բարձրացմամբ և գույքային հարկերի գծով պլանավորվող մուտքերի ավելացմամբ։ 2024թ. բյուջեով պլանավորվում են6 մլրդ դրամի եկամուտներ՝ 2023թ. հաստատված բյուջեով նախատեսվածից 19.5 մլրդ դրամով կամ 18.6%-ով ավելի։ Ի դեպ, 2023թ. բյուջեով սկզբնապես հաստատված…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետի տեղակալներ է նշանակել

Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետի տեղակալներ է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վայոց ձորի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Բացի այդ, վարչապետի այլ 2 որոշումներով Արսեն Խաչատրյանն ու Բագրատ Սողոմոնյանը նշանակել են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալներ:

Կարդալ ավելին

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 4-ին, կազմել է 405.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.14 դրամ (աճել է 1.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.09 դրամ (աճել է 3.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.44 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 407.50-409 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-439 դրամով,…

Կարդալ ավելին

«Գիտական գործունեությունը պետք է դիտարկվի որպես պրոֆեսիոնալ և հիմնական զբաղմունք». Նախարար

«Գիտական գործունեությունը պետք է դիտարկվի որպես պրոֆեսիոնալ և հիմնական զբաղմունք». Նախարար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ գիտության ոլորտում զարգացման քաղաքականությունը շարունակելու ուղղությամբ վարձատրության համակարգի հստակեցումը կարևոր քայլ է: «ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներում կարևոր տեղ է զբաղեցնում փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության…

Կարդալ ավելին
1 343 344 345 346 347 641