«Սեւանի բուժկենտրոնը, որը սպասարկում է Սևանի տարածաշրջանի թվով 37850 ազգաբնակչության: Մենք մատուցում ենք բավական լայնասպեկտր հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ` ընտանեկան բժշկություն, ընդհանուր վիրաբուժական ծառայություն, «Շտապ օգնության» ծառայություն: Կենտրոնում գործում են անեսթեզիոլոգիական և վերակենդանացման, մանկաբարձա-գինեկոլոգիական, վարակիչ հիվանդությունների, մանկաբուժական, նյարդաբանական, մանկական- վերականգնողականուրոլոգիական, և մի շարք այլ բաժանմունքներ»,-այսպես սկսվեց մեր զրույցը «Սեւան» բկ-ի տնօրեն ԱՐԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով մատուցվող ծառայություններին հավելեց. -Մեզ մոտ վերջերս ներդրվել նաեւ էնդոպրոթեզավորման ծառայություն, որի անհրաժեշտությունը ժամանակի հրամայականն էր։ Մի խոսքով կենտրոնը մատուցում…
Կարդալ ավելինԲելառուսի նախագահը վստահեցրել է, որ ԵԱՏՄ-ն արտաքին աշխարհից չի մեկուսանում
ԵԱՏՄ-ն արտաքին աշխարհից չի մեկուսանում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է БЕЛТА-ն։ «Մեր ինտեգրացիոն ասոցիացիան բաց է առաջատար տնտեսությունների հետ փոխշահավետ և հավասար համագործակցության համար: Մենք արտաքին աշխարհից չենք մեկուսանում, որքան էլ ինչ-որ մեկը դա ցանկանա»,- ասաց նա։Լուկաշենկոն ընդգծել է, որ ԵԱՏՄ գործընկերները երկխոսություն են կառուցում հավասարության և շահերի հարգման պայմանների շուրջ։ «Վերջին օրինակն Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումն է։ Այսօր դա Մերձավոր Արևելքի…
Կարդալ ավելինԻսրայելի վարչապետը հերքել է Լիբանանի հետ պատերազմը կանխելու մասին հոդվածը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «կեղծ» է անվանել The Wall Street Journal-ի (WSJ) հոդվածն այն մասին, որ ինքը հրաժարվել է Լիբանանում «Հեզբոլահ»-ի գրոհայինների դեմ կանխարգելիչ հարվածից՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոչից հետո: «Ես տեսել եմ կեղծ հրապարակումներ, որոնք պնդում են, որ Միացյալ Նահանգները խոչընդոտել և խոչընդոտում է մեր գործողություններին տարածաշրջանում։ Դա ճիշտ չէ։ Իսրայելն ինքնիշխան պետություն է»,- ասել է Նեթանյահուն երկրի կառավարության նիստում։ Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ երկրի բանակի գործողությունները հիմնված են օպերատիվ նկատառումների վրա, փոխանցում…
Կարդալ ավելինՀանրապետության որոշ ճանապարհահատվածներ շարունակում են անանցանելի մնալ
Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ, Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհները բքի պատճառով փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Լարսը ևս փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելինՀանրահայտ Վարդանյան եղբայրները ներկայացնում են Ամանորյա շոու-ծրագիր
Հանրահայտ Վարդանյան եղբայրները հանդես եկան ամանորյա կրկեսային շլացուցիչ շոու-ծրագրով Ուզո՞ւմ եք հայտնվել կախարդանքի եւ հեքիաթների աշխարհում, ուրեմն ժամանակն է դիտելու «MAGIC CRYSTAL»-ը՝ Վարդանյան եղբայրների Ամանորյա կրկեսային նոր շոու-ծրագիրը։ Ակրոբատներ Վարդանյան եղբայրներից բացի հետաքրքիր համարներով հանդես եկան կրկեսի այլ աստղերը եւս՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց, դանակ նետողներ և աճպարարներ։ «MAGIC CRYSTAL» (« Կախարդական բյուրեղ») շոուն հագեցած եւ գունեղ է շոու է,ուր ներկայացվում է մի քաղաքի պատմություն, որտեղ բյուրեղն իրենց երջանկության հիմքն է, բայց մի օր հարկավոր…
Կարդալ ավելինԿամավոր ատեստավորումը չհաղթահարած 200 ուսուցիչների աշխատանքային պայմանագրերը չեն լուծարվել
Ուսուցչի մասնագիտական զարգացման ու վարձատրության փոխկապակցված մեխանիզմների ներդրման ծրագրի շրջանակում այս տարի ևս շարունակվել է կամավոր ատեստավորման գործընթացը, որին 2023 թվականին ավելի քան 4 հազար ուսուցիչներ են մասնակցել: Ասուլիսում այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա նշել է, որ 1018 ուսուցիչ ցուցաբերել է 70-79 տոկոս արդյունք, 714-ը՝ 80-89 տոկոս, 246-ը՝ 90-100 տոկոս արդյունք: 998 ուսուցիչ համարվում է ատեստավորված և ունի դրույքաչափի փոփոխություն: Կամավոր ատեստավորման երեք տարվա վերլուծության…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք փոփոխությունների
Դեկտեմբերի 22-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների։ Դրանց թվում են՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Ընտրական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Դատական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Դատական օրենսգրքում (Սահմանադրական…
Կարդալ ավելինԱմանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սպասվում են պարգևատրումներ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 22-ին կարգադրություն է ստորագրել, որտեղ ասվում է․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ. 1.Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասվում է որոշման մեջ։
Կարդալ ավելինՓաշինյանը նոր նշանակում է արել
Վարչապետ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Անահիտ Սանթրոսյանի դիմումը` Անահիտ Էմինի Սանթրոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ31-22.3-Ղ2-1)։ Անահիտ Էմինի Սանթրոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ…
Կարդալ ավելինՊուտինը շնորհավորել է Ալիևին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ։ «Ձեր ղեկավարությամբ բարեկամական Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասնում տնտեսական և սոցիալական ոլորտներում և կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում։ Դժվար է գերագնահատել ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։ Ուրախ կլինեմ շարունակել կառուցողական երկխոսությունը և սերտ համագործակցությունը»,- նշել է Պուտինը։
Կարդալ ավելին