Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

Երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ից 20.00 Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:30-ից 13:30 Արամ Խաչատրյան համերգասրահից։ Նշենք, որ երգիչը մահացել էր նախօրեին «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նա ԲԿ էր տեղափոխվել սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ:

Կարդալ ավելին

Հայաստան կժամանեն տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ. ելույթ կունենա Փաշինյանը

Հայաստան կժամանեն տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ. ելույթ կունենա Փաշինյանը

Դեկտեմբերի 18-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աշխատանքի միջազգային համաժողով՝ «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով։Հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան կայցելի Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն։ Համաժողովին կմասնակցեն մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ ու սոցիալական գործընկերներ, որոնք հնարավորություն կունենան քննարկել համաշխարհային, տարածաշրջանային և ազգային աշխատաշուկաների մարտահրավերներն ու հնարավորությունները։ Համաժողովի բանախոսների, պանելային քննարկումների և այլնի մասին տեղեկատվությունը կարող եք գտնել կից ներկայացվող կայքէջում՝ https://speakers.mlsa.am/

Կարդալ ավելին

Քննարկվել են 2024-ին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հետ կապված հարցեր

Քննարկվել են 2024-ին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հետ կապված հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով խորհրդի անդամ, նախարար Արզիբեկ Կոժոշևին։ Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից: Նախարարը ողջունել է Կոժոշևին և կարևորել ստեղծված հնարավորությունը՝ կուտակված մի շարք հարցեր քննարկելու համար։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներին վերաբերող հարցեր։ Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտի քաղաքականության զարգացման, 2024-2026 թթ. տրանսպորտային քաղաքականության «Ճանապարհային քարտեզին» գազի ու էներգետիկայի ընդհանուր շուկային վերաբերող մի շարք հարցեր։ Քննարկվել է նաև 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում…

Կարդալ ավելին

Էրդողանը հայտարարել է Շվեդիայի նկատմամբ «արդարացի վերաբերմունք» ցուցաբերելու պատրաստակամության մասին

Էրդողանը հայտարարել է Շվեդիայի նկատմամբ «արդարացի վերաբերմունք» ցուցաբերելու պատրաստակամության մասին

Եթե ​​Շվեդիան փոխի իր մոտեցումը ահաբեկչության նկատմամբ, մենք արդարացիորեն կվերաբերվենք նրանց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ «Ինչպես գիտեք, երեկ երեկոյան մենք հանգամանալից հանդիպում ենք ունեցել Բայդենի հետ, և այդ հանդիպման հիմնական թեմաները եղել են F-16-ի հետ կապված զարգացումները։ Բայդենն ասել է, որ դրական է վերաբերվում F-16-ի հետ կապված զարգացումներին և պատրաստ է այս հարցի վերաբերյալ ցանկացած առաջարկ ներկայացնել Կոնգրեսին։ Նա ասել է, որ իրեն  հատկապես հետաքրքրում է Շվեդիայի նկատմամբ…

Կարդալ ավելին

Նաթանյահուն դրժեց իր խոստումը

Նաթանյահուն դրժեց իր խոստումը

Իսրայելի նախարարների կաբինետը կողմ է քվեարկել իսրայելական «Քերեմ Շալոմ» անցակետի վերաբացմանը՝ հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ Գազայի հատված մարդասիրական օգնություն տրամադրելու համար, հայտնել են վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակից: Նաթանյահուն ի սկզբանե խոստացել էր թույլ չտալ որևէ օգնություն Գազա՝ շրջափակելով ՀԱՄԱՍ-ի կողմից կառավարվող անկլավը: Որոշումն ընդունվել է Բայդենի վարչակազմի կողմից ուժեղացված ճնշումից հետո և մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավարտեց Իսրայելում իր վերջին հանդիպումները,…

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանն ու պաշտպանի ներկայացուցիչները այցելել են գերությունից վերադարձած անձանց

Անահիտ Մանասյանն ու պաշտպանի ներկայացուցիչները այցելել են գերությունից վերադարձած անձանց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Պաշտպանի ներկայացուցիչները դեկտեմբերի 14֊ին և 15-ին այցելել են գերությունից վերադարձած անձանց: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Կարդալ ավելին

Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանի գործերին ցանկացած միջամտություն խստորեն կկասեցվի

Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանի գործերին ցանկացած միջամտություն խստորեն կկասեցվի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ ցանկացած միջամտություն Ռուսաստանի գործերին խստորեն կկասեցվի։ Այս մասին նա ասել է դեկտեմբերի 15-ին Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հայտնում է «Известия»-ն։ «Մենք պաշտպանելու ենք մեր ժողովրդի ազատությունը, նրա ինքնիշխանությունը և ապագան ընտրելու իրավունքը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։ Պուտինը նշել է, որ միայն Ռուսաստանի ժողովուրդն է երկրում իշխանության միակ աղբյուրը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ընտրություններում քվեարկությունը պետք է տեղի ունենա թափանցիկ, օրինական և ազնիվ, ժողովրդավարական…

Կարդալ ավելին

Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային

Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել ԵՄ խորհրդի որոշման վերաբերյալ։ «Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին և երեք երկրների ժողովուրդներին՝ Եվրոպական խորհրդի կողմից ընդունված կարևոր որոշումների կապակցությամբ: Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի, նրանց համար, ովքեր կիսում են ժողովրդավարական սկզբունքները»։ Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել, իսկ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել:

Կարդալ ավելին

Արեւմուտքի գլխավոր մտահղացումը ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի համագործակցության խափանումն է. Լավրով

Արեւմուտքի գլխավոր մտահղացումը ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի համագործակցության խափանումն է. Լավրով

Արեւմուտքի գլխավոր մտահղացումը ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի համագործակցության խափանումն է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Դաշնության խորհրդում, կառավարության հարցուպատասխանի ժամանակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Արեւմուտքի ամենագլխավոր մտահոգությունը եւ հակառուսական էներգիան կենտրոնացած են հետխորհրդային տարածքում։ Նրանց առաջնահերթությունը Խորհրդային Միության նախկին հանրապետությունների միջեւ կապերը խզելն է, այդ ժողովրդատնտեսական համալիրն ավերելը, իրավապահ համակարգը, ընդհանուր անվտանգության համակարգն ավերելը»,- ասել է նա։ Լավրովի խոսքով՝ «արեւմտյան ինստիտուտները, ոչ կառավարական կառույցները, հանուն դեմոկրատիայի ամեն տեսակ ֆոնդերը Միջազգային զարգացման…

Կարդալ ավելին

32 գերիները արդեն Հայաստանում են. Փաշինյանը հրապարակել է նրանց անունները

32 գերիները արդեն Հայաստանում են. Փաշինյանը հրապարակել է նրանց անունները

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ: Մեր վերադարձած եղբայրների անվանացանկը հետեւյալն է. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի Ավագյան Սերոբ Սուրենի – Շիրակ, Զույգաղբյուր Ավագյան Տիգրան Մանուկի – Շիրակ, Գյումրի Ավետիսյան Վաղարշակ Աշոտի – Շիրակ, Զույգաղբյուր Արամյան Կարեն Արմենի – Շիրակ,…

Կարդալ ավելին
1 355 356 357 358 359 643