ԵԱՏՄ-ն եւ Իրանը պատրաստվում են դեկտեմբերի վերջին ստորագրել համաձայնագիր ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Ալեքսանդր Պանկինը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Եթե մենք խոսում ենք ԵԱՏՄ-ի մասին, ապա դա ըստ էության ստանդարտ համաձայնագիր է ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին, որը վերաբերելու է երկու կողմերի համար ապրանքների որոշակի հավաքածուի։ ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի խոսքով՝ փաստաթուղթը ստորագրվելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակում դեկտեմբերի վերջին։ Փոխնախարարը չի նշել, սակայն, թե ով է…
Կարդալ ավելինՆեթանյահուն կտրականապես մերժել է Գազայի հատվածում միջազգային ուժեր տեղակայելու գաղափարը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրականապես մերժել է Գազայի հատվածում միջազգային ուժեր տեղակայելու գաղափարը՝ ասելով, որ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է պահպանի հսկողությունը պատերազմից հետո Գազայի հատվածի զինաթափման վրա։ «Գազան պետք է զինաթափվի. Եվ կա միայն մեկ ուժ, որը կարող է դա ապահովել, և այդ ուժը Իսրայելի պաշտպանության բանակն է»,- ասել է Նեթանյահուն: «Ոչ մի միջազգային ուժ չի կարող պատասխանատվություն կրել դրա համար»,- ասաց նա։ «Մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել այլ վայրերում, որտեղ…
Կարդալ ավելինԵղիշե Կիրակոսյանը մեկնում է ԱՄՆ՝ Հռոմի ստատուտին վերաբերող քննարկմանը մասնակցելու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է ԱՄՆ: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի դեկտեմբերի 7-8-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ ՄԱԿ-ի գլխամասում կայանալիք «The Universality of the International Criminal Court: On the importance of…
Կարդալ ավելինՀայաստանի ռազմականացման փորձերը խաղաղության և կայունության համար վտանգ են ներկայացնում. Բայրամով
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Մոսկվայում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի և տարածաշրջանային գործընթացների շուրջ։ Այս մասին հայտնում է Interfax-Azerbaijan-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ նախարարները դրական են գնահատել վերջին ամիսներին կայացած բարձր մակարդակի հանդիպումներն ու միջգերատեսչական շփումները։ «Արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային և կապի միջանցքների զարգացման ծրագրերը, նշել են Իրանի տարածքով Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կազմել է 403.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.94 դրամ (նվազել է 1.54 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.87 դրամ (նվազել է 1.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ (նվազել է 0.05 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 399-403 դրամով, վաճառվում է 405-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 423-434 դրամով,…
Կարդալ ավելինՀայաստանի ԱԳՆ ղեկավարը գնահատական է տվել Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը
ՌԴ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Ռուսաստանի մոտեցումները վերջին իրադարձություններին ու աշխարհաքաղաքական գործընթացներին։ Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Հյուսիսային Մակեդոնիայում Սերգեյ Լավրովի հետ վերջին հանդիպումը։ «Մենք, մեր հերթին, ներկայացրել ենք տարբեր զգայուն հարցերի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ մեր ընկալումները։ Կարծում եմ՝ հանդիպումն արդյունավետ էր»,- ընդգծել է նա։ Միրզոյանը նկատել է, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները բազմաթիվ հարցեր են ներառում։ «Կան համընկնող կամ հատվող շահեր: Ուստի, մենք միշտ քննարկելու…
Կարդալ ավելինԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ.
Օրերս գործարկվել է Տուն-թանգարանի նոր կայքը: Կայքի համար մշակվել է նոր դիզայն, թարմացվել է նաև առկա տեղեկատվությունը՝ պայմանավորված կառուցվածքային փոփոխություններով։ Կայքն առանձնանում է նաև իր բացառիկ երաժշտական ձևաչափով: Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանը հետևորդներին նորովի ներկայանալու հիանալի առիթ է: Վստահ ենք, որ նոր կայքի շնորհիվ աճելու է մեր հետևորդների թիվը։ Նոր կայքը նախկինից տարբերվում է ավելի կատարելագործված և գեղեցիկ դիզայնով, իսկ գործառութային առումով տրված են առավել ժամանակակից լուծումներ, որոնք հետագայում լայն հնարավորություններ կստեղծեն…
Կարդալ ավելինԱրմեն Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի հետ հայ-ամերիկյան հարաբերություններն է քննարկել
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ Յուրի Կիմի հետ, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Հաղորդագրությունում նշված է․ «Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցերի: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն…
Կարդալ ավելինԱՄՆ-ն հայտարարել է Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին
Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել հումանիտար դադարը վերսկսելու և Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակման ուղղությամբ։ Այս մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք կարծում ենք, որ պատանդների մեջ կա մոտ ութ ամերիկացի։ Նրանցից առնվազն մեկը կին է։ Մենք անում ենք հնարավորը նրանց ազատ արձակման համար։ Մենք մշտապես աշխատում ենք տարածաշրջանի մեր գործընկերների հետ՝ փորձելով վերականգնել հումանիտար դադարը»,- ասել…
Կարդալ ավելինԶախարովան՝ Վերին Լարսի անցակետում հայկական բեռների հետ կապված իրավիճակի մասին
Նախ, Հայաստանի իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ այս իրավիճակը համարում էին քաղաքական ճնշում, սակայն Հայաստանի իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ այդպես չեն կարծում։ Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Վերին Լարսի անցակետում հայկական բեռների հետ կապված իրավիճակը։ «Երկրորդ պահը, որը վկայում է, որ դա ամբողջ երկրի և հատկապես Հայաստանի ողջ քաղաքական իսթեբլիշմենթի կարծիքը չէ, այն է, որ վերջերս խորհրդակցություններ են տեղի ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով և երկխոսության շրջանակներում. Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունները՝…
Կարդալ ավելին