«որևէ խաղարարար առաքելություն մեզ այցի չգա ու մեզ «չփրկի»».Արսեն Քարամյան

«որևէ խաղարարար առաքելություն մեզ այցի չգա ու մեզ «չփրկի»».Արսեն Քարամյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության  նախկին տեղակալ Արսեն Քարամյանը իր ֆեսբուքյան էջում գրում է ՝ «Նկարում պատկերված է Ռուանդայում իրականացված ցեղասպանության զոհերի գանգերը: Այս գրառմանս նպատակը նկարի հրապարակումը չէ բնավ, այլ դեպքերի ընթացքը շատ հպանցիկ ներկայացնելը: Եվ այսպես՝ Ռուանդան Արևելյան Աֆրիկայում պետություն է՝ շուրջ 7,5 մլն բնակչությամբ: Բնակչության էթնիկ կազմի ճնշող մեծամասնությունը հութուներն են, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, իսկ փոքրամասնություն կազմողները՝ թուտսիները քաղաքային բնակչությունն է՝ առավել բարեկեցիկ և կրթված հատվածը: 1994 թ-ին գարնանը…

Կարդալ ավելին

Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիների շրջանում մահվան, մարմինների անարգման, անդամահատման դեպքեր են գրանցվել. ՄԻՊ-ի հայտարարություն

Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիների շրջանում մահվան, մարմինների անարգման, անդամահատման դեպքեր են գրանցվել. ՄԻՊ-ի հայտարարություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ Հայաստանի տարբեր մարզերում իր կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների նախնական արդյունքները։ ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանը կոնկրետ փաստերով անդրադարձել է Ադրբեջանի կողմից թույլ տված մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, մասնավորապես քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների, խաղաղ բնակչության թիրախավորումների, արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում մահվան դեպքերի, խոշտանգումների վատ վերաբերմունքի այլ ձևերի դրսևորումներին։ Փաստագրվել են…

Կարդալ ավելին

Բաքուն առճակատման է գնում Փարիզի հետ

Բաքուն առճակատման է գնում Փարիզի հետ

Ադրբեջանի վստահությունը Ֆրանսիայի նկատմամբ՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նույնիսկ պոտենցիալ միջնորդի, այսօր զրոյական է։ Այս մասին ֆրանսիական Radiofrance ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ֆրանսիայի ներկայիս քաղաքական ղեկավարության կողմից Հայաստանին բուռն աջակցությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանում ոչ ոք պատրաստ չէ, թեկուզ տեսականորեն, Փարիզը դիտարկել որպես կողմ, որը կարող է գոնե որոշակի օգտակար ներդրում ունենալ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման…

Կարդալ ավելին

Կոտրել են «Արցախբանկ»-ին պատկանող մեքենայի ապակին և հափշտակել 60 մլն դրամ և 100 պարկ գրավադրված ոսկյա զարդեր

Կոտրել են «Արցախբանկ»-ին պատկանող մեքենայի ապակին և հափշտակել 60 մլն դրամ և 100 պարկ գրավադրված ոսկյա զարդեր

Հոկտեմբերի 2-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը: Այդ օրը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արման Մ.-ն, և հայտնել, որ նույն օրը «Արցախբանկ» ՓԲԸ-ի գլխամաս է ներկայացել Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի «Արցախբանկ»-ի կառավարիչ Արամ Բ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետությունից ժողովրդի տարհանման մասին,  «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60 մլն ՀՀ դրամ գումար և մոտ 100 պարկ գրավադրված…

Կարդալ ավելին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հովանավորել է Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հովանավորել է Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ մասնակցելով Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում ս.թ. սեպտեմբերին  կայացած ավանդական միջազգային մրցաշարին, գրանցել է հաջողություններ և կրկին դարձել է հաղթող: 19-րդ անգամ անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել են 9 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանին, Լիտվայից, Հունգարիայից, Լատվիայից, Բելառուսից, Լեհաստանից եւ Ուկրաինայից: Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ խրախուսում է առողջ ապրելակերպն ու մրցակցությունը: Շնորհավորում ենք հայկական թիմին և մաղթում առաջիկայում ևս հիշարժան գոլեր և հաղթանակներ:   ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 5-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ…

Կարդալ ավելին

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից։ Հիշեցնենք, Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին նախօրեին։ Նշենք, որ Հարությունյանը ձերբակալվել է Ստեփանակերտում։ Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ միջազգային հետախուզում է հայտարարվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ միջազգային հետախուզումը հայտարարվել է՝ «Գյանջայի խաղաղ բնակչության դեմ հրթիռակոծությունների եւ 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակիչների սպանությունների առնչությամբ։ Երեկ ավելի…

Կարդալ ավելին

Էրդողանը մրսածության պատճառով չեղարկել է այցը Իսպանիա. Ալիեւը կլինի առանց Էրդողանի

Էրդողանը մրսածության պատճառով չեղարկել է այցը Իսպանիա. Ալիեւը կլինի առանց Էրդողանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցելությունը Իսպանիայի Գրանադա քաղաք։ Թուրքական Aydinlik-ի փոխանցմամբ Իսպանիայի Գրանադա քաղաքում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը չեղարկել է։ Նշվում է, որ չեղարկվել է նաեւ Էրդողանի մասնակցությամբ իշխող կուսակցության խորհրդարանական նիստը։ Էրդողանի այցի չեղարկման պատճառ նշում են մրսածությունը։ Թուրքիայում այս լուրը բացասական է ընդունվել, քանի որ նշում են, որ փաստացի Ալիեւը մենակ է լինելու Գրանադայում:

Կարդալ ավելին

Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ

Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ։ «Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»,-ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ Քրիստիննե Գրիգորյանը այս տարվա հունվարին հրաժարական է տվել ՄԻՊ-ի պաշտոնից:

Կարդալ ավելին

Ռուսաստանը ԼՂ նախկին ղեկավարների ազատ արձակման հարցում օգնության խնդրանքներ չի ստացել. Զախարովա

Ռուսաստանը ԼՂ նախկին ղեկավարների ազատ արձակման հարցում օգնության խնդրանքներ չի ստացել. Զախարովա

Ռուսաստանը չի ստացել Ադրբեջանի կողմից ձերբակալված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ազատ արձակման և Հայաստան վերադարձի հարցում օժանդակության խնդրանք։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ոչ մի ֆորմալ կամ ոչ ֆորմալ դիմում չի եղել, եթե հաշվի չառնենք տեղեկատվական ոլորտը և այնտեղ ասվածի մեծ մասը»,- նշել է նա։

Կարդալ ավելին
1 389 390 391 392 393 632