Բլոգեր Օլիվիա Ջիլի դուստրը վտանգի առաջ է կանգնել Crocs ապրանքանիշի կոշիկներով հանրությանը ներկայանալուց հետո։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Օլիվիա Ջիլն անձնական բլոգում պատմել է, որ դստեր հետ քայլել է առեւտրի կենտրոնով: Դուրս գալու համար դուստրն ընտրել է վարդագույն Crocs-ներ։ Նրա խոսքով, երբ շարժասանդուղքով հասել են ճանապարհի կեսին, կոշիկներից մեկը խրվել է առկա անցքի մեջ։ «Բարեբախտաբար, ես անմիջապես դուրս քաշեցի նրա ոտքը: Սարսափելի էր։ Ես ուզում եմ զգուշացնել մյուսներին, որ իրենց երեխաներին հեռու պահեն շարժասանդուղքի եզրերից»,…
Կարդալ ավելինՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնական պատվիրակությունների եւ պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների օգտվելու կարգն այսուհետ կսահմանվի վարչապետի որոշմամբ
Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել նոր մասով, ինչի արդյունքում ՀՀ վարչապետի որոշմամբ կսահմանվի Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնական պատվիրակությունների եւ պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների օգտվելու կարգը: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի՝ հաշվի առնելով, որ օրենքում առկա իրավակարգավորումները վերաբերում են միայն որոշ պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների՝ օդանավակայանների առանձնացված հատուկ սրահից օգտվելուն, անհրաժեշտություն է առաջացել…
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
Կարդալ ավելինՀայ ժողովուրդը բավական իմաստուն է և հեռատես, որպեսզի խուսափի հակառուսական և հակահայկական սադրանքներից. ՌԴ ԱԳՆ
Հայ ժողովուրդը բավական իմաստուն է և հեռատես, որպեսզի խուսափի հակառուսական և հակահայկական սադրանքներից։ Նման դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչությունն ունի «ժամանակակից միջազգային իրողությունների բավականաչափ օբյեկտիվ ըմբռում» ՆԱՏՕ-ի կողմից՝ երկիրն իրենց ազդեցության գոտի ներքաշվելու մղմանը հավատալու համար: Գալուզինն ընդգծել է, որ «Մոսկվան ոչ մեկին ոչինչ չի թելադրում», սակայն գործընկերների ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը դժվար թե որևէ մեկի համար…
Կարդալ ավելինԶախարովան, ի պատասխան Ալեն Սիմոնյանի, աջակցություն է հայտնել մոլորակի բոլոր քարտուղարներին. դուրս է տվել առանց մտածելու
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աջակցություն է հայտնել մոլորակի բոլոր քարտուղարներին՝ ի պատասխան իր հասցեին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի արած ակնարկի, որտեղ նա դիվանագետին անվանել է «ինչ-որ քարտուղարուհի»։ Համապատասխան գրառումը տեղադրված է Զախարովայի Թելեգրամ-ալիքում։ «Դժվար է վիճել, որ մակարդակի հարցում ակնհայտ խնդիրներ կան,- արձագանքել է Զախարովան։- Եվ ցանկանում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»։ Ընկերուհինե՛րս։ Ձեր աշխատանքը անգամ ամենաբարձրաստիճան պետի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, որը ներառում է օրակարգերի…
Կարդալ ավելինՊետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար. Փաշինյան
Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը. Հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում հասել է գագաթնակետին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի եւ Հայաստանի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը: Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող թեզեր: Կարծում եմ՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն…
Կարդալ ավելինԱնցկացվել է ճեպազրույց օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ
ՊՆ փոխանցմամբ progressarmenia.com լրատվամիջոցին սեպտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։ Ճեպազրույցի ընթացքում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, պատասխանել է հետաքրքրող հարցերին։ Նշվել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։
Կարդալ ավելինՔննարկվել է տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացի դյուրացմանն ուղղված համաձայնագիրը
««Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին, փաստաթղթին միացել է ավելի քան 110 երկիր: Նպատակն է 1988 թվականի հունվարի 25-ին Ստրասբուրգում ստորագրված «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի հիման վրա տեղեկությունների ավտոմատ փոխանակման միջոցով միջազգային հարկային պարտավորությունների կատարման ապահովումը: Համաձայնագիրը…
Կարդալ ավելինԱլբերտ Ազարյանի մարզական կենսագրությունը ոգևորել է բազմաթիվ սերունդների. ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ «Անուրանալի և անգնահատելի է Ազարյանի վաստակը հայկական մարմնամարզության զարգացման գործում: Նրա մարզական կենսագրությունը ոգևորել է բազմաթիվ սերունդների և ուղենիշ դարձել երիտասարդ մարզիկների համար, ովքեր այսօր էլ, Ալբերտ Ազարյանի օրինակով, շարունակում են նորանոր բարձունքներ ու մեդալներ նվաճել: Ալբերտ Ազարյանի անունն իր ուրույն տեղն ունի հայկական և համաշխարհային սպորտի օլիմպիական երկնակամարում: Խորապես ցավակցում եմ Ալբերտ…
Կարդալ ավելինԱղոթում եմ հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի և դաժան շրջափակմանը վերջ տալու համար. Ադամ Շիֆ
Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել բազմաթիվ հայ ռազմագերիների, մինչդեռ շատերի ճակատագիրն անհայտ է մնում։ Այս մասին X (նախկին Twitter) սոցցանցի իր միկրբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:«Իմ մտքերն այն ընտանիքների հետ են, որոնք Հայաստանում և Արցախում դեռևս հեռու են հարազատներից։ Ես աղոթում եմ նրանց անվտանգ վերադարձի համար, ինչպես որ աղոթում եմ դաժան շրջափակմանը վերջ տալու համար», – գրել է Շիֆը:
Կարդալ ավելին