Ադրբեջանում դատում են հերթական լրտեսին

Ադրբեջանում դատում են  հերթական լրտեսին

Ադրբեջանում դատում են օտարերկրյա հատուկ ծառայությունների  հավաքագրած հերթական լրտեսին։ Մոհամադ Գաեդին մեղադրյալի աթոռին է, հայտնում է APA-ն։ Գործով նյութերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Հաղորդվում է, որ հավաքագրված իբր բազմաթիվ ապացույցների հիման վրա պարզվել է, որ Գաեդին «օտարերկրյա հետախուզական ծառայության ցուցումով հավաքել է պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ դրանք ի վնաս Ադրբեջանի անվտանգության օգտագործելու համար, այդ թվում՝ անձնական տեղեկություններ Ադրբեջանի իրավապահների մասին՝ փորձելով նրանց հետ անձնական կապեր հաստատել և օտարերկրյա պետության հետախուզական գործակալության հետ գաղտնի…

Կարդալ ավելին

Նախագծի ընդունմամբ կկարգավորվի կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը. փոփոխություններ Քաղաքացիական օրենսգրքում

Նախագծի ընդունմամբ կկարգավորվի կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը. փոփոխություններ Քաղաքացիական օրենսգրքում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով արգելել մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցումը: Հիմնական զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է,…

Կարդալ ավելին

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ մեխանիզմներ կստեղծվեն նվիրատվության գործարքների ռիսկերը կառավարելու համար

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ մեխանիզմներ կստեղծվեն նվիրատվության գործարքների ռիսկերը կառավարելու համար

ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն` վերջին տարիներին աճել են նվիրատվության հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքերը: Ըստ այդմ՝ 2020 թվականին գրանցվել է նվիրատվության 4017 գործարք Երեւանում, 8674 գործարք` մարզերում, 2021 թվականին՝ 5882 գործարք Երեւանում, 12.060՝ մարզերում, 2022 թվականին՝ 7334 գործարք Երեւանում, 15.765՝ մարզերում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի…

Կարդալ ավելին

Հանձնաժողովը քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Հանձնաժողովը քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Առաջարկվող փոփոխությունները չորս հիմնական նպատակ են հետապնդում՝ սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար 1 միասնական պետական տուրքի դրույքաչափ: Ներկայումս ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են երկու հիմնական դեպքերի համար, երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ կամ, երբ անձը ներկայացնում է օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց փաստաթուղթ: Նման տարանջատման հիմքը նախկինում հանդիսացել է այն հանգամանքը, որ դիմողի կողմից իր անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում վերջինիս ինքնությունը պարզելու համար…

Կարդալ ավելին

Առաջարկվում է բարեփոխել Քրեակատարողական ծառայության համակարգը

Առաջարկվում է բարեփոխել Քրեակատարողական ծառայության համակարգը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը հայտնել է, որ օրենքի 11-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններն ու  լրացումները հնարավորություն կտան եւ նախադրյալներ կստեղծեն համապատասխան օրենսդրական փոփոխությունների եւ կադրերի պատրաստման ու ներգրավման միջոցով ներդնել նոր օպերատիվ ստորաբաժանում՝ այն համալրելով առավել պատրաստված, ազնիվ եւ բանիմաց կադրերով: Առաջարկվող իրավակարգավորմամբ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումները կենտրոնացնել Քրեակատարողական ծառայության կենտրոնական…

Կարդալ ավելին

Oրենսդրական նախաձեռնությամբ Գլխավոր դատախազի միջնորդագիրը կքննարկվի նաեւ արտահերթ նստաշրջանում եւ նիստում

Oրենսդրական նախաձեռնությամբ Գլխավոր դատախազի միջնորդագիրը կքննարկվի նաեւ արտահերթ նստաշրջանում եւ նիստում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող Հասմիկ Հակոբյանի՝ առաջարկվում է ԱԺ պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազի միջնորդագիրն Ազգային ժողովը կարող է քննարկել նաեւ արտահերթ նստաշրջանում կամ նիստում: «Այս նախագծով միջնորդագրի քննարկումը չի…

Կարդալ ավելին

Ադրբեջանի Մամուլի խորհուրդը վերջնագիր է ներկայացրել BBC-ին Ա․Բեգլարյանի և Ս․Թանկյանի հարցազրույցից հետո

Ադրբեջանի Մամուլի խորհուրդը վերջնագիր է ներկայացրել BBC-ին Ա․Բեգլարյանի և Ս․Թանկյանի հարցազրույցից հետո

Ադրբեջանի Մամուլի խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանի և հայազգի ռոք աստղ Սերժ Թանկյանի՝ BBC հեռուստաալիքին տված հարցազրույցի հետ, որում նրանք պատմել են  Արցախում հումանիտար աղետի մասին։ Ադրբեջանական կազմակերպությունը հեռուստաալիքին մեղադրել է «հայկական անջատողականության քարոզչության մեջ»։ Մասնավորապես, կազմակերպությունը հայտարարել է, որ «վերջերս BBC հեռուստաալիքը, այդ թվում՝ այս լրատվական կազմակերպության ադրբեջանական ծառայությունը, ոչ օբյեկտիվ  նյութեր է հեռարձակում և կողմնակալ պնդումներ անում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների,  Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի հայաբնակ տարածքում…

Կարդալ ավելին

Կարող է մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ. Նիկոլ Փաշինյան

Կարող է մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից: Այս մասին Այս մասին  La Repubblica թերթի լրագրողին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն հարցին, թե որն է Ռուսաստանի՝ Լաչինի միջանցքի վերահսկողությունն Ադրբեջանին թողնելու քաղաքական դրդապատճառը: «Գիտեք, իհարկե, մենք խոսակցություն ունենում ենք այդ թեմայով մեր ռուս գործընկերների հետ: Եվ անկախ այդ խոսակցությունից, իհարկե, մենք մեր վարկածներն ունենք: Եվ երբ խոսում ենք այդ վարկածների մասին, նաև Ռուսաստանում տեղի ունեցած մի…

Կարդալ ավելին

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:          

Կարդալ ավելին

Ռուսաստանը փորձում է սեփական անգործությունը եւ անկարողությունը բարդել մեզ վրա․ Ալեն Սիմոնյան

Ռուսաստանը փորձում է սեփական անգործությունը եւ անկարողությունը բարդել մեզ վրա․ Ալեն Սիմոնյան

Ռուսաստանը փորձում է սեփական անգործությունը եւ գործողություններ իրականացնելու անկարողությունը բարդել հայկական կողմի վրա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ռուսաստանի նախագահն է ասել, որ ԼՂ-ն եղել է եւ կա Ադրբեջանի անբաժանելի մաս։ Կա նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի տակ ստորագրված է, որ Լաչինի միջանցքն Ռուսաստանի տիրապետության տակ է, հիմա հարց՝ որտե՞ղ է Լաչինի միջանցքը»,-նշեց նա։ Սիմոնյանի խոսքով՝ Ռուսաստանի պահվածքի խնդիրն այն է, որ այժմ նա բարդ պատերազմի մեջ է եւ ունի…

Կարդալ ավելին
1 409 410 411 412 413 631